The Karate Guard (Կարատեիստ պաշտպանը), «Թոմը և Ջերին» շարքի 163-րդ կարճամետրաժ դրվագն է, որը ցուցադրվել է 2005 թվականի սեպտեմբերի 27-ին, Cartoon Network ալիքով[1]։ Այս թողարկումը ստեղծվել է Warner Bros. ստուդիայում և «Թոմը և Ջերին» շարքի համահեղինակներից Ջոզեֆ Բարբերայի վերջին ստեղծագործությունը։

Picto infobox cinema.png
The Karate Guard
անգլ.՝ The Karate Guard
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմարտարվեստական ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՋոզեֆ Բարբերա
ՍցենարիստՋոզեֆ Բարբերա
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros. Animation
ԴիստրիբյուտորWarner Home Video
Տևողություն8 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
Թվական2005

ՍյուժեԽմբագրել

Թոմը հանկարծ արթնանում է իր տանը տիրող կողմնակի աղմուկից։ Պարզվում է, որ ձայները գալիս են Ջերիի բնից, որն զբաղվում է կարատեով։ Երբ Ջերին ավարտում է իր մարզումները, գալիս է նրա մարզիչը, և նրանք իրենց գործնական գիտելիքը կիրառում են կատվի վրա։ Առաջին անգամ նրանք ձախողվում են, սակայն մարզիչը ազդանշան է տալիս, և օգնության է գալիս սումոիստ Սփայքը։ Նրա օգնությամբ մրցակիցը բազմիցս հաղթում է հակառակորդին։

Իր թշնամուն պատժելու համար Թոմը զանգում է Բուտչին, որն իր ընկերների հետ պետք է վռնդի Սփայքին և բռնի Ջերիին։ Կատուներն անհաջող կրակում են Սփայքի վրա փեյնբոլի գնդակներով, սակայն վերջինս նրանց հաղթում է Թոմի օգնությամբ, որին դարձրել էր գնդակ։ Դրվագի վերջում Ջերին և շունը հեռուստացույց են նայում, և Թոմը կատարում է նրանց ցանկությունները։

ՓաստերԽմբագրել

Այս դրվագը մուլտսերիալի վերջին սերիան է։ Մուլտսերիալը չի ցուցադրվել այն բանից հետո, երբ նկահարանվել է ամբողջական «Թոմը և Ջերին»։ Վերջին սերիայի էկրանավորումը եղել է ամերիկյան «Metro-Goldwyn-Mayer» ստուդիայում, ինչպես նախորդ` 1940-2001 թվականներին նկարահանված սերիաները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «BCDB: The Karate Guard. Episode Profile» (անգլերեն)։ Big Cartoon DataBase։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-16-ին։ Վերցված է 2013-6-14 

Արտաքին հղումներԽմբագրել