The Deenjes

Երաժշտական խումբ

The Deenjes, հայկական երաժշտական նախագիծ, ստեղծված ռեժիսոր Միկա Վաթինյանի և ազգությամբ արաբ օպերատոր Թամմամ Համզայի կողմից:

The Deenjes
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերթրիփ-հոփ, Էլեկտրոնային և էրոտիկ-պատրիոտիկ
Գործունեություն2010

Խումբը ստեղծվել է 2010 թվականի ձմռանը, ինչպես նշում են խմբի անդամները՝ «Երևանի շենքերից մեկի 108-րդ բնակարանում»[1]:

Նախագծի անունը փոքր-ինչ հումորային բնույթ ունի՝ the deenjes` դինջերը:

Որպես խմբի ժանրեր Միկան և Թամմամը նշում են էլեկտրոնային, սին-փոփ, թրիփ-հոփ և էրոտիկ-պատրիոտիկ:

Խմբի անդամներԽմբագրել

Միկա Վաթինյան՝ հիմնական վոկալ, երաժշտություն:

Թամմամ Համզա՝ բեք վոկալ, երաժշտություն:

Ստեղծման պատմությունԽմբագրել

Միկա Վատինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի նկարահանման համար որպես օպերատոր հրավիրվում է Թամմամ Համզան: Ծանոթանում և մտերմանում են, որին հաջորդում է առաջին՝ «Ինչու չես խոսում հայերեն» ստեղծագործության ծնունդը:

Խմբի ստեղծագործությունների մեջ հիմնականում օգտագործվում են հայ հայտնի պոետների, հատկապես Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի բանաստեղծությունները:

Հարցազրույցներից մեկում Միկա Վաթինյանը նշում է՝

Ամեն ինչ հենց հայ բանաստեղծների գործերից սկսեց, երբ փորձեցինք դրանք երգերի վերածել ու տեսանք, որ ստացվում է։ Հիմնականում Չարենցի, Տերյանի բանաստեղծություններն են, դրանք մի տեսակ երգվում են, երաժշտական են: Ուրիշներ էլ ենք փորձել, բայց չի ստացվում: Երբեմն մեր տեքստերն էլ են լինում, բայց քանի որ այդ կոնցեպտը կա, պահում ենք: Ինձ դուր է գալիս, որ այդ տեքստերը, որոնք ծանոթ են մարդկանց, նոր բանի են վերածվում, նոր կյանք են ստանում[2]:

ՍկավառակագրությունԽմբագրել

Առայժմ The Deenjes խումբը ունի մեկ ալբոմ «Mother Tongue» անունով:

Ալբոմում ներառված են հետևյալ ստեղծագործությունները՝

  1. «Գուցե՜ չկանք»:
  2. «Բորբոքիր ինձ»
  3. «Հիմա ամեն ինչ»
  4. «Ոչինչ»
  5. «Ստվեր»
  6. «Գնում ես մնա»
  7. «Գիշերը հոգնած»
  8. «Անքնություն»
  9. «Հոգիս հիվանդ»
  10. «Ուտեմ քեզ»
  11. «Թող ու գնա»
  12. «Դու էլ չկաս»
  13. «Երևանի գիշերներում»
  14. «Խավար է: Գիշեր է:»
  15. «Բոլորը քեզ»
  16. «Կապույտի մեջ»
  17. «Ողջու՜յն»
  18. «Մոռանալ»
  19. «Տվեցի սիրտս նրան (փողոցային)»:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The Deenjes` ակտիվ դնջություն»։ ImYerevan.com։ Վերցված է 2017-01-11 
  2. «Երաժշտություն՝ «ընդհատակից». մաս 2-րդ»։ mediamax.am։ Վերցված է 2017-01-11