The Buggles, բրիտանական խումբ, դուետ։ Խմբի անդամներն են Թրևոր Հորնը և Ջեֆ Դաունսը։

The Buggles
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
Ժանրերնոր ալիք, սինտիփոփ
Գործունեություն1977-1981, 1998 թվականից առանձին խմբերի հետ
ԼեյբլIsland Records, Carrere Records, ZTT Records
Անդամներ
Թրևոր Հորն, Ջեֆ Դաունս
 The Buggles Վիքիպահեստում

Խումբը ճանաչում է ձեռք բերել 1979 թվականին դեբյուտային The Age of Plastic ալբոմի «Video Killed the Radio Star» երգով։ Սինգլը առաջին հորիզոնականն է զբաղեցրել շուրջ 16 երկրների հիթ-շքերթներում, ինրչպես նաև ալբոմի երեք երգեր հիթեր են դարձել Մեծ Բրիտանիայում։

Բացի այդ «Video Killed the Radio Star» երգի տեսահոլովակը հայտնի է նրանով, որ առաջին տեսահոլովակն է, որը ցուցադրվել է MTV երաժշտական հեռուստաալիքով (տեսահոլովակը թողարկվել է 1981 թվականի օգոստոսի 1-ին)։

Դուետի առաջին ալբոմը բարձր է գնահատվել հայտնի երաժիշտների կողմից, իսկ 1980 թվականին խմբի անդամներին հրավիրել են միանալ Yes խմբին։ Այդ խմբի հետ 1980 թվականին ձայնագրվել է Drama ալբոմը և դրա շնորհիվ խումբը շրջագայություն է կատարել։ Սակայն շուտով Yes խումբը լուծարվում է և դուետը սկսում է աշխատել իր նոր ալբոմի վրա, որը թողարկվում է նոյեմբերին։

The Buggles-ը ոչ միայն իր սեփական երգերն է ձայնագրել, այլև պրոդյուերի դերում է հանդես եկել այլ արտիստների երգերում, ինչպիսիք են՝ «Back of My Hand», «Monkey Chop» և «Film Star» երգերը[1][1][2]։

Խմբի կազմ խմբագրել

Սեսիոնային երաժիշտներ

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discography Արխիվացված 2014-12-15 Wayback Machine. trevorhorn.com. Retrieved հունիսի 2, 2014.
  2. Deller, Fred (փետրվարի 21 1980). "Life With the Buggles". Smash Hits. Volume 32. Accessed on հուլիսի 29, 2013.

Գրականություն խմբագրել

  • Warner, Timothy (2003). Pop music: technology and creativity. Ashgate Publishing. ISBN 0-7546-3132-X.
  • Welch, Chris (2003). Close to the Edge: The Story of Yes (3rd ed.). Omnibus Press. ISBN 978-0-7119-9509-3.
  • Gregory, Andy (2002). International Who's Who in Popular Music 2002. Routledge, ISBN 1-85743-161-8, ISBN 978-1-85743-161-2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Buggles» հոդվածին։