Teach For India (TFI, Դասավանդիր, Հնդկաստան), ոչ առևտրային կազմակերպություն, Teach For All ցանցի մաս[1]։ Ծրագիրը հավաքագրում է քոլեջների շրջանավարտներին և աշխատող մասնագետներին` երկու տարով ցածր եկամուտ ունեցող դպրոցներում որպես ուսուցիչ աշխատելու համար[2]։ Teach For India-ն ձգտում է լուծել Հնդկաստանում կրթության անհավասարության խնդիրը և գերազանց կրթություն ապահովել բոլոր երեխաների համար[3][4][5]։

Teach for India
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և հասարակական կազմակերպություն
Հիմնադրված2007
Գլխադասային գրասենյակՄումբայ, Հնդկաստան
ՀիմնադիրShaheen Mistri?
Կայքteachforindia.org

Կազմակերպություն խմբագրել

Ծրագրի մասնակիցներն աշխատում են Հնդկաստանի յոթ քաղաքների` Մումբայի, Պունայի, Նյու Դելիի, Չեննայյի, Ահմադաբադի, Բանգալորի և Հայդարաբադի մոտավորապես 305 դպրոցներում, որտեղ սովորում են մոտավորապես 38.000 աշակերտներ[6]։ Ծրագիրը Հնդկաստանում սկսվել է 2008 թվականին, Շահին Միսթրիի կողմից, ով ցանկանում էր Հնդկաստանի կրթության մեջ համակարգային փոփոխություն անել` համակարգի մեջ ընդգրկելով նվիրված մասնագետների[7][8]։ Նախաձեռնող խումբը հանդիպել է Teach For America-յի հիմնադիր և գործադիր տնօրեն Ուենդի Կոպին, դրանից հետո սկսվել ծրագրի հարմարեցումը Հնդկաստանի համար[9]։

Հրապարակված աշխատանքներ խմբագրել

  • Արևի գորշ շող. պատմություններ Teach For India-յից` Սանդեփ Ռայի կողմից (Grey Sunshine: Stories from Teach For India by Sandeep Rai, 2019)
  • Վերագծելով Հնդկաստանը. Teach For India-յի պատմությունը (Redrawing India: The Teach For India Story by Kovid Gupta and Shaheen Mistri, 2014)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Teach For All». teachforall.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Home | TeachforIndia». www.teachforindia.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «Invest in teacher training for better quality of education: TFI chairperson». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Teach For India now reaches Kolkata». The Times of India. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «The Crisis | TeachforIndia». www.teachforindia.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. Karambelkar, Maitreyee (2010 թ․ մայիսի 26). «A lesson in combining education and entrepreneurship» – via The Hindu.
  8. «Education should focus on overall devpt of children: Mistri». 2010 թ․ մայիսի 24.
  9. «Social Work and Personal Growth - The Story of a Teach For India Fellow - DU Beat». DU Beat (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.