Tayanna (սեպտեմբերի 29, 1984(1984-09-29), Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգչուհի, «Գորյաչի շոկոլադ» խմբի նախկին մենակատար։ «Երկրի Ձայն» մրցույթի և Ուկրաինայի՝ Եվրատեսիլ 2017-2018 ազգային ընտրության մասնակից։

Tayanna
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Тетяна Михайлівна Решетняк
Նաև հայտնի է որպեսTAYANNA
Ծնվել էսեպտեմբերի 29, 1984(1984-09-29) (39 տարեկան)
Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերֆոլկ ռոք, սոֆթ ռոք և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլBest Music[1]

Կենսագրություն խմբագրել

2017 թվականի դեկտեմբերին TAYANA-ն Ուկրաինայի խոշորագույն երաժշտական մրցանակներից մեկում՝ «M1 Music Awards 2017»-ում, «Տարվա առաջընթաց» անվանակարգում արձանիկ է ստացել։

Եվրատեսիլ 2017 խմբագրել

Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Տատյանա Ռեշետնյակը կներկյացնի Ուկրաինան «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում՝ «I Love You» երգով, որը «Осень» երգի անգլերեն տարբերակն է[2]։ Արդյունքում հաղթելով կիսաեզրափակչին, Տատյանան իրավունք ստացավ մասնակցել մրցույթի եզրափակչին։ Ստանալով ժյուրիի առավելագույն գնահատականը և հանդիսատեսի ձայները, նա զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, 2-րդ հորիզոնականը զիջելով O.Torvald խմբին[3]։

Եվրատեսիլ 2018 խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 13-ին TAYANNA-ն կրկին որոշեց մասնակցել «Եվրատեսիլ 2018»-ին՝ ուկրաիներեն «Леля» երգով։ Կիսաեզրափակչում Տատյանան ժյուրիի կողմից ստացել է 9 միավոր (առավելագույն միավոր) և 7 միավոր հանդիսատեսի կողմից՝ զբաղեցնելով երկրորդ տեղը և անցնելով եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Տատյանան ժյուրիի կողմից ստացել է առավելագույն միավոր (6 միավոր) և 4 միավոր հանդիսատեսի կողմից՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած էր։ Ունի որդի՝ Դանիելը (ծնվել է 2013 թվականին)։ Ունի երեք կրտսեր եղբայրներ՝ Միքայել, Բոգդան և Տարաս։ Նրանցից Միքայելը Միշա Մարվին մականունով հայտնի երգիչ է։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Անվանում Տեղեկատվություն
TAYANNA. Портреты
  • Թողարկվել է՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ին
  • Լեյբլ՝ Media Land / СК Продакшн
  • Ձևաչափ՝ Թվային բաշխում
Тримай мене
  • Թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 17-ին
  • Լեյբլ՝ Best Music
  • Ձևաչափ՝ Թվային բաշխում

Սինգլեր խմբագրել

  • 2014 — «Забудь»
  • 2014 — «Если ты ждёшь»
  • 2014 — «Знаю и верю»
  • 2016 — «9 Жизней»
  • 2016 — «Осень»
  • 2016 — «Люблю»
  • 2017 — «I Love You»
  • 2017 — «Не люби»
  • 2017 — «Грешу»

Տեսագրություն խմբագրել

Թվական Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2014 «Знаю и верю» Ե․ Մոսկալենկո

Ռ․ Օնուֆրիյչուկ

առանց ալբոմի
2016 «9 Жизней» Ալան Բադոև «TAYANNA. Портреты»
«Осень»
«Люблю»
2017 «Не люби»
«Грешу»
«Шкода» «Тримай мене»
2018 «Кричу»
«Фантастична жінка» «TBA»

Մրցանակներ խմբագրել

Թվական Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2015 Երկրի Ձայն Երկրորդ տեղ
2017 M1 Music Awards Տարվա երգչուհի Հաղթանակ
2018 Ոսկե հրեղեն թռչուն Տարվա երգչուհի Հաղթանակ
2018 Ոսկե հրեղեն թռչուն Տարվա տեսահոլովակ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Татьяна Решетняк — Best Music
  2. Татьяна Решетняк выступит в нацотборе Евровидения с лирикой Макса Барских
  3. «Фінал відбору на Євробачення 2017 — результати голосування». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.