Takashinga Cricket Club, կրիկետի ակումբ է Հայֆիլդում, Հարարեում։ Դրա հայտնի անդամներից են Անդի Ֆլավրը և Տատենդա Տաիբուն։ Ակումբը հիմնադրվել է Զիմբաբվեում, Հայֆիլդում։ 2007-ից 2008 թվականներին այն Զիմբաբավեի ամենաուժեղ կրիկետի ակումբներից մեկն էր։

Takashinga Cricket Club
Երկիր Զիմբաբվե

Ակումբը ստեղծվել է 1990 թվականին, երբ Գիվմոր Մակոնին և Ստեֆեն Մագոնգոն որոշել են, որ ուզում են կրիկետի ակումբ բացել։ Նրանք երկուսով երկար ժամանակ հարմար վայր են փնտրել, մինչև Churchill ավագ դպրոցն առաջարկեց է նրանց իրենց հնարավորությունները։ Պայմանավորվածության մաս էր այն, որ ակումբը կկոչվի Old Winstonians: Որոշները ասում են, թե Անդի Ֆլավրը և նրա հայրը` Բիլն են բացել Takashinga-ն[1]։

2001 թվականին ակումբն անվանափոխվել է` կոչվելով Takashinga: Այդ պահին Հայֆիլդսում ստեղծվել էր տեղական բազան[2]։ Գիվմոր Մակոնին ասել է Cricinfo-յին. «Մենք փոխել ենք անունը` նույնականացնելու այն ինքներս մեզ և համայնքի հետ։ Մենք սև ակումբ ենք և «Winstonians»-ը ոչ մի դեպքում չի կապվում մեզ հետ։ «Takashinga» նշանակում է` մենք քաջ ենք և մենք կկռվենք մինչև վերջ։ Սա խորհրդանշում է Զիմբաբավեի սև մարդկանց, ովքեր եթե իրենց մտքին մի բան են դնում, ոչ մի դեպքում չեն հրաժարվում դրանից»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vice, Telford (2004 թ․ ապրիլի 20). «Local side with a nationalist agenda-profile of the local cricket club at the vanguard of change in Zimbabwe». The Guardian. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  2. Brickhill, Liam (2012 թ․ հուլիսի 22). «The Zimbabwe club Takashinga recovers from political and economic turmoil». ESPN Cricinfo. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.