TV3 (հեռուստաալիք, Նորվեգիա)

TV3 Norge, նորվեգական հեռուստատեսային ալիք, որը պատկանում է Viasat հեռուստաընկերությանը, որն էլ մտնում է Modern Times Group մեդիահոլդինգի կազմի մեջ։ Հանրահայտ միջազգային TV3 հեռուստաալիքի նորվեգական տարբերակը։ Հեռուստաալիքը հեռարձակվում է 1987 թվականի դեկտեմբերի 31-ից. հեռարձակման տարածքն ընդգրկում է ողջ Նորվեգիան, սակայն հենց կենտրոնը գտնվում է Անգլիայում՝ Լոնդոնին մոտ գտնվող Վեստ Դրեյթոն վայրում։

TV3
Изображение логотипа
Տեսակհեռուստաալիք
Երկիր Նորվեգիա
Ղեկավարության կենտրոնՆորվեգիա
Բացվեց1990[1]
ՍեփականատերModern Times Group
Կայքtv3.no
 TV3 (Norway) Վիքիպահեստում

Հեռարձակման հայեցակարգ խմբագրել

Հեռուստաալիքը իրեն ներկայացնում է որպես Նորվեգիայի ամենախոշոր մասնավոր զվարճության հեռուստաալիք՝ հեռարձակելով խոշորագույն հեռուստասերիալներ և լիամետրաժ ֆիլմեր (գերազանցապես ԱՄՆ-ից), ինչպես նաև զանազան խաղային և էքստրեմալ նախագծեր։ Մինչև 2007 թվականի հոկտեմբերը հեռուստաալիքը հնարավորություն չուներ բոլոր վայրերում հեռարձակվելու և միայն կաբելային հեռարձակմամբ էր հասանելի։ Ի տարբերություն այլ հեռուստաալիքների՝ այնտեղ կարելի է գովազդ տեղադրել (Նորվեգիայում հասակական հեռուստաալիքներում արգելված է հաղորդումները ընդմիջել գովազդներով, այդ թվում՝ մանկական հաղորդումները)։ Ավելի վաղ այնտեղ հեռարձակվում էին սպորտային միջոցառումներ, սակայն դրանք վերացան եթերից Viasat 4-ին անցում կատարելուց հետո[2]։

Տարբերանշան խմբագրել

Հեռուստաալիքի տարբերանշանը իրենից ներկայացնում է մեծ 3 թիվը նարնջագույն շրջանի վրա (տարբերանշանը հաստատվել է 2011 թվականի օգոստոսի 1-ին)։ Ավելի վաղ շրջանում տարբերանշանը մեծ սպիտակ 3 թիվն էր մանուշակագույն գնդի վրա (Նորվեգիան առաջինն հաստատել այդ տարբերանշանը). այժմ այդ տարբերանշանն օգտագործվում է այլ երկրներում TV3-ի այլ հեռուստաալիքներում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TV3 // Den Store Danske Encyklopædi (դան.) — 1994.
  2. «Derfor kan du gå glipp av Champions League». HegnarOnline. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
  3. «TV3 i ny drakt». Kampanje. 2009 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել