Sugar (երգ, System of a Down)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Sugar (այլ կիրառումներ)
Sugar - ամերիկյան System of a Down խմբի առաջին սինգլն է իրենց առաջին՝ System of a Down ալբոմից։ Թողարկվել է որպես սինգլ և որպես EP (մինիալբոմ) 1998 թվականին։ 1999 թվականին զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը՝ Mainstream Rock, և 31-րդ հորիզոնականը՝ Hot Mainstream Rock Tracks հիթ-շքերթներում։ Այս երգը օգտագործվել է World Wrestling Federation ի Madden NFL խաղի մեջ 2010 թ։ Տեսահոլովակում ներկայացվում է Խումբը բեմում երգելիս ամերիկյան դրոշի տակ։ Տեսանյութը սկսվում է լրագրողի խոսքերով, նա ասում է՝ «Բարի երեկո ես Երիկ Ալոստն եմ։ Մի մարդ ձերբակալվել է հարցաքննության նպատակով ՖԲՌ ի կողմից։ Այս մարդը մեղադրվում էր վիրուսի ստեղծման մեջ, որը դարձել էր զանգվածային մահացությունների պատճառ։ Տեղական նորություններում մի շուն, որի անունն էր Հեռօ, մրցանակ ստացավ – ես կցանկանայի պատմել ձեզ ավելին։ » Այնուհետև կադրը փոխվում է դեպի խումբը։ Ամբողջ Տեսահոլովակի ընթացքում Թանկյանը և Մալաքյանը երևում են երեսներին նկարված։ Թմբկահար Ջոն Դոլմայանը երևում է հակագազով, բասիստ Օդաջիանը ներկայանում է երկար մուրուքով, նրա երեսը նույնպես ներկված էր։ [3].
Sugar սինգլ System of a Down ալբոմից | ||||
---|---|---|---|---|
System of a Down-ի | ||||
Թողարկված | ԱՄՆ մայիսի 24, 1998 | |||
Ժանր | Ալտերնատիվ մետալ հևի մետալ | |||
Տևողություն | 2:34 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | American Recordings | |||
Պրոդյուսեր | Ռիք Ռուբին, System of a Down | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
System of a Down-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Երգացանկ խմբագրել
Sugar (սինգլ) խմբագրել
Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Սերժ Թանգյանը.
# | Անվանում | Երաժշտություն | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Sugar» | Օդաջյան, Մալաքյան | 2:34 |
2. | «Sugar» (Clean) | Օդաջյան, Մալաքյան | 2:34 |
Sugar (EP) խմբագրել
Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Սերժ Թանգյանը.
# | Անվանում | Երաժշտություն | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Sugar» | Օդաջյան, Մալաքյան | 2:34 |
2. | «Sugar» (Clean) | Օդաջյան, Մալաքյան | 2:34 |
3. | «Storaged» | Մալաքյան | 1:19 |
4. | «Sugar» (Live) | Օդաջյան, Մալաքյան | 2:24 |
5. | «War?» (Live) | Մալաքյան | 2:44 |
6. | «Sugar» (Clean&Live) | Օդաջյան, Մալաքյան | 2:24 |
7. | «War?» (Clean&Live) | Մալաքյան | 2:44 |