Դենի Մեզոնյև (անգլ.՝ Dany Maisonneuve; մարտի 2, 1989(1989-03-02)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Sub Urban[2],, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և պրոդյուսեր։ Հայտնի է դարձել «Cradles» սինգլի թողարկումից հետո[3]։

Դենի Մեզոնյև
Բնօրինակ անունանգլ.՝ Dany Maisonneuve
Ի ծնե անունանգլ.՝ Daniel Virgil Maisonneuve[1]
Նաև հայտնի է որպեսSub Urban
Ծնվել էմարտի 2, 1989(1989-03-02)[1] (35 տարեկան)
Նյու Ջերսի, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերայլընտրանքային երաժշտություն, ինդի փոփ և դենս փոփ
Մասնագիտություներգիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործունեություն2019-այժմ
ԼեյբլWarner Records

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2000 թվականին ԱՄՆՆյու Ջերսի քաղաքում։ Իրական անունը Դենի Մեզոնյև է։

Կարիերա խմբագրել

Դեռ մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ և զբաղվել է դաշնամուրով ավելի քան 9 տարի[4]։

Փորձել է երգ արտադրել «Ableton» անվանմամբ երաժշտական ծրագրային ապահովության օգնությամբ։ Երբ Sub Urban-ը առաջին անգամ փորձել է երաժշտություն ստեղծել դրա օգնությամբ, նա հավանել է ստացված աշխատանքը։ Սակայն նրա գիտելիքները բավական չեն եղել և Դենին՝ կատարելագործվելու համար սկսել է տարբեր տեսանյութեր ուսումնասիրել ՅուԹյուբում[4]։

2019 թվականի հունվարին նա թողարկել է «Cradles» սինգլը։ Այն հեղինակային իրավունքներ չուներ, ինչը նշանակում է, որ երգը ազատ օգտագործման համար է։ Սինգլը տեղադրվել է YouTube հոսթինգում՝ NoCopyrightSounds ալիքով, 2019 թվականի հունվարի 5-ին։

Քանի որ երգը պաշտպանված չէր հեղինակային իրավունքներով, մարդիկ սկսել են այն օգտագործել տարբեր վիդեոներում, հղումներ թողելով պաշտոնական տեսահոլովակի վրա։ Թողարկումից հետո երգը դեռ հայտնի չի եղել։ Սակայն հետո այն սկսել է օգտագործվել ՏիկՏոկ ցանցի օգտատերերի կողմից, ինչի շնորհիվ էլ երգը հայտնի է դարձել։

Երգը մոտ 48 միլիոն դիտում է հավաքել NoCopyrightSounds ալիքում և մոտ 65 միլիոն Spotifyում։ Դրանից հետո Sub Urban-ը թողարկել է երգի պաշտոնական տեսահոլովակը ՅուԹյուբում[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասնություններ
Thrill Seeker

Սինգլներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Ալբոմ
2017 «Broken» (DNMO-ի մասնակցությամբ) Ոչ ալբոմային սինգլ
2019 «Sick of You» (DNMO-ի մասնակցությամբ) Definition Forbidden
«Cradles» Ոչ ալբոմային սինգլ
«Isolate» Thrill Seeker
2020 «Freak» (REI AMI-ի մասնակցությամբ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://genius.com/artists/Sub-urban
  2. «Sub Urban Age, Wiki, Height, Biography, Girlfriend & More». Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  3. «Sub Urban» (անգլերեն). Վերցված է 2020-01-29-ին.
  4. 4,0 4,1 Pearl Shin (2019-12-24). «Review: Sub Urban Impresses at Schubas». Third Coast Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-01-29-ին.
  5. «Sub Urban Performs "Cradles" Live At Genius» (անգլերեն). Վերցված է 2020-01-29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել