Straight Right, ավստրալիական անկախ ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Տեղակայված է Մելբուռն քաղաքում։ Ընկերությունը մասնագիտացված է այլ մշակողների կողմից մշակված խաղերը այլ պլատֆորմների համար մշակելու համար։

Straight Right
Տեսակմասնավոր ընկերություն
Հիմնադրված է2011
ՎայրՄելբուռն, Ավստրալիա
Երկիր Ավստրալիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքstraightright.net

Պատմություն խմբագրել

Straight Right-ը առաջին անգամ մշակեց Shift 2: Unleashed խաղը, որը նախատեսված էր iOS օպերացիոն համակարգի համար, հրապարակվել է Electronic Arts ընկերության կողմից։ Խաղի թողարկվել է 2011 թվականի օգոստոսի 4-ին։ Ընդհանուր առմամբ խաղը ստացավ դրական արձագանքներ քննադատների կողմից[1]։

Ընկերության հաջորդ մշակումը դարձավ Mass Effect 3: Special Edition խաղը նախատեսված Wii U համար, որը նույնպես հրապարակվել է Electronic Arts-ի կողմից։ Խաղը Metacritic կայքում ստացավ դրական արձագանքներ հավաքելով 100-ից 85 միավոր։ Խաղը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 13-ին[2]։

2013 թվականի մարտի 20-ին Square Enix ընկերությունը հայտարարեց, որ Straight Right-ի ծրագրավորողները պատասխանատվություն են կրելու Deus Ex: Human Revolution Director’s Cut խաղի համար[3]։ Խաղը ստացավ դրական արձագանքներ օրիգինալ խաղից կատարելագործված լինելու և խաղային վահանակի հետ համատեղելիության համար[4]։ Խաղը Metacritic կայքում հավաքեց 88 բալ 100-ից[5]։

Ընկերության վերջին նախագիծը դարձավ ZombiU (Zombi) խաղի տարբերակը, որը նախատսված էր PlayStation 4, Xbox One և Microsoft Windows համար[6][7]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Հրատարակչություն Պլատֆորմներ
2011 Shift 2: Unleashed Electronic Arts iOS
2012 Mass Effect 3: Special Edition Electronic Arts Wii U
2013 Deus Ex: Human Revolution Director’s Cut Square Enix Wii U
2015 Zombi Ubisoft PlayStation 4, Xbox One, Microsoft Windows

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shift 2 Unleashed for iPhone/iPad Reviews - Metacritic». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «Mass Effect 3: Special Edition for Wii U Reviews - Metacritic». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «Deus Ex: Human Revolution Director's Cut announced for Wii U». GameRadar. 20 марта 2013. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Brian Crecente (22 марта 2013). «The 'best version' of Deus Ex: Human Revolution features improved graphics, AI, boss battles and may never leave Wii U». Polygon. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Deus Ex: Human Revolution Director's Cut for Wii U Reviews - Metacritic». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Zombi for PlayStation 4 Reviews - Metacritic». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Zombi for Xbox One Reviews - Metacritic». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել