Starbreeze Studios, համակարգչային խաղերի մշակող և հրատարակող ընկերություն։ Հիմնադրվել է 1998 թվականին O3 Games անվան ներքո։ 2001 թվականին O3 Games անվանափոխվեց դառնալով Starbreeze։

Starbreeze Studios
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող և հանրային ընկերություն
Հիմնադրված է1998
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Դուստր ընկերություններOverkill Software
Կայքstarbreeze.com(անգլ.)
ԲորսաSTAR-B[1]

Ֆինանսական խնդիրներ խմբագրել

Overkill’s The Walking Dead խաղի վաճառքի ձախողումից և մի շարք բացասական ակնարկներից հետո, ընկերության բաժնետոմսերի գինը ընկավ 50%-ով։ Starbreeze գտնվում էր սննկացաման եզրին և հայտարարեց CEO-ի փոխման և վերակազմավորման մասին[2]։ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին գլխավոր գրասենյակ մտան տնտեսական հանցագործության վերահսկման աշխատակիցները։ Իրաապաշտպան օրգանի աշխատակիցները առգրավեցին մի քանի համակարգիչներ և ձեռբակալեցին մի հոգու[3][4]։ Starbreeze որոշ մենեջերներ վաճառեցին իրենց բաժնետոմսերը, մինչ գործադիր տնօրենին փոխարինելը։ Ոստիկանությունը ընկերության մեղադրում էր ինսայդերային առևտրի մեջ[5]։

2019 թվականի փետրարի 12-ին Starbreeze-ը OtherSide Entertainment ստուդիային փողի դիմաց վերադարձրեց System Shock 3-ի իրավունքները[6]։

2019 թվականի փետրվարի 27-ին հայտարարվեց Starbreeze Studios-ի և Skybound Entertainment-ի միջև կնքված պայմանագրի խզման մասին, որը կապված էր Overkill’s The Walking Dead-ի չգոհացնող որակի հետ։ Ինչպես նաև հայտարարվեց Overkill’s The Walking Dead-ի խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակի դադարեցման մասին, ԱՀ-ների տարբարակի ապահովման կասեցում և Steam-ից վերջնական ջնջման մասին[7]։

2019 թվականի մայիսին Dhruva Interactive (դուստր ստուդիան) գնեց Rockstar Games-ը 7,9 միլլիոն դոլլարով[8]։ Starbreeze նաև տեղեկացրեց սննկացման վտանգի մասին[9]։ Որպեսզի ստուդիան դիմակայի և միջոցներ տնտեսելու նպատակով հեռացվեցին 240 աշխտողներից 60-ը[10]։

2019 թվականի հունիսին Starbreeze վաճառեց Psychonauts 2-ի իրավունքները Microsoft ընկերությանը 8 միլլիոն դոլլարով[11]։ Ընկերությունը բաժանվեց երկու մասի՝ Starbreeze Publishing AB և Starbreeze Studios AB։ Համաձայն ֆինանասկան զեկույցի, 2020-2023 թվականներին խնդիրը հնարավոր կլինի լուծել թողարկելով Payday: Crime War և Payday 3 խաղերը[12]։

2020 թվականի փետրվարի ընկերության ֆինանսների նախկին տնօրենը դատապարտվեց ինսայդերային առևտրի համար[13]։ Ըկերությունը Payday 3-ի ֆինանսավորման համար վաճառեց բաժնետոմսերի 9,1 %-ը (5,23 միլլիոն դոլլար)[14]։

Նախագծեր խմբագրել

Ընկերության կողմից թողարկած առաջին հաջողված խաղը կարելի է համարել The Chronicles of Riddick: Escape from Butcher Bay խաղը։ Չնայած ֆիլմի քննադատություններին, որի հիման վրա էլ ստեղծվել էր խաղը, այն ստացավ դրական ակնարկներ և բարձր գնահատականներ[15][16]։ Դրական ակնարկների արժանացավ նաև The Darkness խաղը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Knowledge Graph — 2012.
  2. «Смена гендиректора и угроза банкротства: Overkill's The Walking Dead едва не потопила издателя Payday». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  3. Starbreeze raided by authorities, one person arrested
  4. Starbreeze HQ has been raided by Swedish authorities, one arrested
  5. В главный офис Starbreeze ворвалась полиция
  6. Права на System Shock 3 перешли от Starbreeze к студии OtherSide
  7. AN UPDATE ON OVERKILL’S THE WALKING DEAD
  8. Rockstar acquires Dhruva Interactive from Starbreeze for $7.9m
  9. Starbreeze seeks funding to avoid imminent «liquidity shortfall»
  10. Big layoffs at embattled Payday studio Starbreeze
  11. Psychonauts 2 E3 2019 trailer, publishing rights signed to Microsoft
  12. «STARBREEZE PROVIDES ESTIMATE OF FUTURE CASH FLOWS». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  13. Former Starbreeze CFO Sebastian Ahlskog convicted of insider trading
  14. «STARBREEZE HAS CARRIED OUT A DIRECTED SHARE ISSUE OF SEK 51.3 MILLION CONSISTING OF A SHARES, TO SEVERAL WELL-REPUTED INSTITUTIONAL INVESTORS INCLUDING SWEDBANK ROBUR, AP1 AND AP4». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  15. Обзор «Хроник Риддика» на сайте AG.ru. Оценка 93 % — «Превосходно»
  16. Обзор Արխիվացված 2012-08-11 Wayback Machine «Хроник Риддика» на сайте IGN.com. Оценка 8,5/10 — «Отлично»
  17. «Общая оценка для PS3». Metacritic.

Արտաքին հղումներ խմբագրել