Sophie (էլեկտրոնային գրադարան)

Sophie, էլեկտրոնային գրադարան և գերմանալեզու կանանց հեղինակային ռեսուրսների կենտրոն՝ սկսած 17-րդ դարից մինչև 20-րդ դար։ Այդ շրջանի հեղինակների աշխատությունները հաճախ ոչ բավարար են ներկայացված պատմական տպագիր աշխատանքների հավաքածուներում[1]։

Sophie
scholarsarchive.byu.edu/sophie/
Տեսակթվային գրադարան

Նկարագրություն խմբագրել

Կայքում հասանելի ռեսուրսները ներառում են գրական և լրագրողական տեքստեր (այդ թվում՝ որոշ անգլերեն թարգմանություններ), պարտիտուրներ և ձայնագրություններ, սցենարներ և դրամաներ, ճամփորդությունների տեքստ-նկարագրոթյուններ։ Հավաքածուն նաև ներառում է գիտական հետազոտությունների և ուսուցման համար տեքստային ձեռնարկներ։ Կա նաև պատկերասրահ, որը ներառում է հեղինակների դիմանկարներն ու լուսանկարները, որոշ աշխատանքներից նկարազարդումներ։ Տեքստերի մեծ մասը, որոնք ներառված են հավաքածուի մեջ, գրքերի՝ հանրային տիրույթում գտնվող ամբողջական տեքստեր են։ Նախագծի նպատակը գրականության ազատ տարածումն է՝ կիրառման մեջ պարզ, բաց ձևաչափերով, ցանկացած համակարգչի վրա վերարտադրման հնարավորությամբ[2]։

Sophie նախագծի սկզբնական շրջանի աշխատանքը մագիստրանտների և ասպիրանտների, նաև դասախոսների հետ առաջարկվել է ընդլայնել գերմանախոս կանանց ստեղծագործությունները։ Նման հետազոտությանը նպաստելու համար Sophie նախագիծը հրատարակում է համանուն առցանց ակադեմիական գրախոսական ամսագիր[3], ծրագրի աջակցությամբ լույս են տեսել գերմանախոս կանանց ստեղծագործություններին նվիրված մի քանի անթոլոգիաներ և գիտական աշխատանքներ[4][5]։

Հեղինակային իրավունք խմբագրել

Sophie նախագիծը մանրակրկտորեն ստուգում է իր վեբ կայքում հրապարակված բոլոր տեքստերի կարգավիճակը։ Նյութը ավելացվում է գրադարանի ֆոնդում միայն այն դեպքում, եթե հեղինակային իրավունքների կրողը թույլ է տվել նմանատիպ տեղադրում, կամ աշխատանքը այլևս պահպանված չէ հեղինակային իրավունքի մասին օրենքով։ Sophie նախագիծը չի հավակնում հրապարակվող աշխատանքների հեղինակային իրավունքներին։ Դրա փոխարեն այն կոչ է անում դրանց ազատ վերարտադրմանն ու տարածմանը։ Sophie նախագծի հրապարակած աշխատանքների մեծ մասը գտնվում են հանրային տիրույթում և ազատ կարող են վերարտադրվել, տարածվել, կրկնօրինակվել և խմբագրվել օգտվողների կողմից։ Հեղինակային իրավունքների կրողները, որոնք թույլտվություն են տվել Sophie նախագծին հրատարակել իրենց աշխատանքները, թվարկված են կայքում, նրանց թվում են, օրինակ, Գիզելա Բրինքեր Գաբլերը և նրա «Գերմանացի պոետները 16-րդ դարից մինչև մեր օրեր» աշխատանքը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christian, Thomas Making Great Work even Better: Appraisal and Digital Curation of Widely-Dispersed Electronic Textual Resources (ca. 15th-19th Centuries in CLARIN-D. in Jost Gippert et al. Historical Corpera: Challenges and Perspectives. — Tübingen, Germany: Narr-Verlag, 2015. — С. 189. — ISBN 978-3-8233-6922-6
  2. Hilger, Stephanie M. Women Write Back: Strategies of Response and the Dynamics of European Literary Culture 1790-1805. — New York: Editions Rodopi, 2009. — С. 20. — ISBN 978-90-420-2578-3
  3. «Sophie Journal Website».
  4. Down, Alec. Sophie Discovers Amerika: The Digital Companion. Արխիվացված 2021-06-13 Wayback Machine Provo: The Sophie Digital Library, 2014.
  5. Down, Alec. Die deutsche Frau: An Anthology of German Women’s Writing. Արխիվացված 2014-05-29 Wayback Machine Provo: The Sophie Digital Library, 2012.
  6. Brinker-Gabler, Gisela. Deutsche Dichterinnen vom 16. Jahrhundert bis zur Gegenwart. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag, 1978.

Արտաքին հղումներ խմբագրել