Sniffex և Sniffex Plus, պայթուցիկ սարքերի հայտնաբերման խարդախ[1][2] համակարգեր, որոնք արտադրել է Homeland Safety International-ը։

Sniffex
Defunct organization Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաԽարդախություն
 • fraudulent online store Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata

Արտադրություն

խմբագրել

2007 թվականի ապրիլին The Dallas Morning News-ի հոդվածում Sniffex-ը նկարագրվել է որպես «գուշակության փայտիկ»։ Հոդվածում ասվել է, որ «ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում փորձարկելու ժամանակ Sniffex-ը չի արձանագրել, երբ 20 ոտնաչափ հեռավորության վրա անցել են կես տոննա պայթուցիկ տեղափոխող երկու բեռնատարներ»[3]։ Ռազմածովային նավատորմի հակաահաբեկչական տեխնոլոգիական աշխատանքային խումբը փորձարկել է Sniffex-ը և եզրակացրել, որ «ձեռքի պայթուցիկ սարքերի Sniffex դետեկտորը չի աշխատում»[3]։ Չնայած դրան, ԱՄՆ-ի զինվորականները 50․000 դոլարով գնել են ութ այդպիսի սարք[3]։

Թեև Sniffex-ի գովազդում հայտարարվում է բարձր արդյունավետության մասին, նման պնդումները չեն հաստատվել օբյեկտիվ կրկնակի կույր փորձարկումներով[4]։ Հանրային հանդիպման ժամանակ ընկերության նախագահի անցկացրած փորձարկումների ժամանակ[5] Sniffex-ը չի հայտնաբերել փորձնական պայթուցիկները, երբ օգտատերը նախապես չի իմացել, թե որտեղ են դրանք գտնվում։ Բացի այդ, Ջեյմս Ռենդին հրապարակավ կասկածի տակ է դրել Sniffex-ի օրինականությունը և նամակագրություն է փոխանակել գործադիր տնօրենի հետ՝ առաջարկելով մեկ միլիոն դոլար, եթե Sniffex-ը կարողանա անել այն, ինչ պնդում են մամուլի հաղորդագրությունները[6]։

Sniffex սարքը չպետք է շփոթել բազմաթիվ մրցանակների արժանացած քիմիական գոլորշու SniffEx տվիչի հետ, որը մշակել է Օք Ռիջի ազգային լաբորատորիան (Oak Ridge National Laboratories, ORNL)[7]։ Այդ տվիչը սկզբնապես կոչվում էր «Sniffex», մինչև Homeland Safety International-ը պաշտպանեց իր ապրանքային նշանը և ORNL-ին խնդրեց դադարեցնել անվան կիրառումը[4]։

Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հայցեր

խմբագրել

2008 թվականի հուլիսին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) դատական հայցեր է ներկայացրել ընկերության վեց պաշտոնյաների դեմ՝ «մամուլի հաղորդագրությունների 33 թողարկմամբ բաժնետոմսի գինը 80 ցենտից մինչև մոտ 6 դոլար հասցնելու համար։ Այդ հաղորդագրություններն ընդհանուր 32 միլիոն դոլարի ապօրինի շահույթ ստանալու նպատակով հիմնականում կեղծ տեղեկություններ էին պարունակում ապրանքի և ընկերության ֆինանսական վիճակի մասին»[8]։ Հուլիսի կեսերին հայցերից մեկը կարգավորվել է[8]։ Բացի այդ, SECSniffex-ի պատասխանատու Homeland Safety International-ին մեղադրել է «32 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերի խարդախության սխեմայի համար, որը ոչինչ չկասկածող ներդրողների հաշվին հարստացրել է ինսայդերներին»[9]։

SEC-ի բողոքում ասվում է, որ ընկերությունը «գործադիր տնօրեն է նշանակել Փոլ Բ. Ջոնսոն անունով մեկին՝ երկու բուլղարացիների ներգրավվածությունը թաքցնելու համար, որոնք իրականում վերահսկում էին ընկերությունը», և «այնուհետև թողարկել է, ըստ SEC-ի, կեղծ մամուլի հաղորդագրությունների շարք»[9]։

Մամուլի հաղորդագրություններից մեկում ասվում էր Նյու Մեքսիկոյի հանքարդյունաբերության և տեխնոլոգիաների ինստիտուտի իրականացված փորձարկումների «տպավորիչ» արդյունքների մասին։ Իրականում թեստերն անցկացրել է անձամբ Ջոնսոնը, և արդյունքներն անորոշ են եղել»[9]։ Մինչ բաժնետոմսերը աճում էին, ինսայդերները վաճառում էին դրանք, և 2008 թվականի հուլիսի 17-ի դրությամբ դրանց արժեքը մեկ տասներորդական պեննի էր[9]։

Հուլիսին Մարկ Բ. Լինդբերգը համաձայնության է եկել SEC-ի հետ և մեկ շաբաթ անց իրեն մեղավոր է ճանաչել էլոկտրոնային միջոցների կիրառմամբ խարդախության մեջ[10]։

Հաղորդվում է, որ HEDD1[11], որը «մեջը մնացած մարտկոցով Sniffex է»[12], վաճառում է այն նույն ընկերությունը, ինչ Եվրոպայում վաճառում է Sniffex[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Michael Grabell (2008 թ․ հուլիսի 17). «Bomb Sniffing Scam Exposed». Wired. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  2. Banks, Gordon (2005), Test Report: The Detection Capability of the Sniffex Handheld Explosives Detector, US Navy Sea Systems Command: Explosive Ordnance Disposal Technology Division, «The SNIFFEX handheld explosives detector does not work. The vendor failed to make good on any guarantee of the device's performance and provided no possible reason as to why the SNIFFEX was unable to perform as marketed.» Also available here.
  3. 3,0 3,1 3,2 Irving-based firm's device, stock trades under scrutiny Dallas Morning News, Monday, April 16, 2007
  4. 4,0 4,1 Sniffex fails a double blind test at a public demonstration (includes video clips)
  5. Seventh Annual Tourism Safety & Security Conference, Anaheim, CA, April 2006
  6. James Randi (2007 թ․ փետրվարի 23). «Sniffex Report». James Randi Educational Foundation. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9-ին.
  7. ORNL inventions win three 'Research and Development 100s
  8. 8,0 8,1 Michael Grabell (2008 թ․ հուլիսի 15). «SEC settles two lawsuits against Coppell man». Dallas Morning News. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «SEC: Bomb Detector—Bought by Military—Was Front for Scam». ProPublica. 2008 թ․ հուլիսի 17. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «Coppell man pleads guilty in wire fraud». TradingMarkets.com. 2008 թ․ հուլիսի 24. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «HEDD®1 - Handheld Explosive Detection Device». Unival Group. Also: «Hazard Detection Group Explosives Detection Device HEDD1». Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  12. «What Is Newer Than ADE 651 GT200 And H3 Tec? Is it HEDD1?». Sniffexquestions Blog. 2010 թ․ հունվարի 14.
  13. «Sniffex Europe». Unival Group. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել