Samsung Galaxy S6 (SM-G920, SM-G925, SM-G928), սմարթֆոն վեցերորդ սերնդի Galaxy S, թողարկել է Samsung Electronics, 2015 թվականի մարտի 1 Բարսելոնա քաղաքում MWC միջազգային ցուցահանդեսում[1]։ Միևնույն ժամանակ 2015 թվականի օգոստոսի 15 ներկայացվել է Galaxy Unpacked 2015 ցուցահանդեսում Samsung Galaxy S6 Edge+ սմարթֆոնը[2]։ Սմարթֆոնի hետևի վահանակն ամբողջովին պատրաստված է մետաղից, ունի 16 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, մատնահետքի սկաներ և իմպուլսային սենսոր։

Samsung Galaxy S6
ԱրտադրողSamsung Electronics
ԷկրանS6/S6 Edge 5.1 դյուրմ
S6 Edge+ 5.7 դյուրմ Quad HD Super AMOLED
Տեսախցիկ16 MP
ՊրոցեսորExynos 7420 Octa-core (չորս միջուկանի Cortex-A57 2.1 ԳՀց և չորս միջուկանի Cortex-A53 1.5 ԳՀց)
Օպերատիվ
հիշողություն
S6/S6 Edge 3 ԳԲ LPDDR4
S6 Edge+ 4 ԳԲ LPDDR4
Հիշողության
քարտ
բացակայում է
Մշտական
հիշողություն
S6/S6 Edge 32/64/128 ԳԲ
Մարտկոց2550/2600/3000 միլիամպեր ժամ
Քաշ138/132/153 գրամ
ՀաջորդSamsung Galaxy S7

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Սարքավորման դրույթը խմբագրել

Սմարթֆոնը կառավարվում է 64-բիթանոց ութմիջուկանի Exynos 7420 պրոցեսորով, կատարելով 14 նմ տեխնոլոգիական պրոցես և ունի արագացնող գրաֆիկական Mali-T760 պրոցեսոր։ Ընկերությունը սմարթֆոնը պետք է թողարկեր նաև Snapdragon 810 պրոցեսորով, սակայն փորձերի ընթացքում այն շատ ուժեղ տաքանում էր։ Օպերատիվ հիշողությունը կազմում է 3 ԳԲ S6 և 4 ԳԲ S6 Edge ու S6 Edge+։ Սարքը ունի 32,64 և 128 ԳԲ մշտական հիշողություն։ Մարտկոցի հզորությունը կազմում է 2550 միլիամպեր ժամում, նաև ունի անլար լիցքավորման հնարավորություն։ Էկրանը պատրաստված է նոր Quad HD Super AMOLED տեխնոլոգիայով։ Հեռախոսի էկրանը հնարավորություն ունի ցուցադրել պիքսելների խտությունը 577 ppi (պիքսել դյուրմում)։

Ծրագրային ապահովում խմբագրել

Օպերացիոն համակարգը Samsung Galaxy S6 համար հանդիսանում է Android 5.0.2 Lollipop, վերամշակված Samsung TouchWiz ինտերֆեյսի հետ միասին։ Ավելի ուշ հասանելի է դարձել Android 6.0 Marshmallow[3][4] տարբերակը։ 2017 թվականի մարտին սմարթֆոնը թարմացվեց մինչև Android 7.0 Nougat տարբերակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.cnet.com/products. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. [http: //www.ixbt.com/news/2015/08/13/samsung-galaxy-s6-edge.html «Смартфон Samsung Galaxy S6 edge+ представлен официально»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «Прошивка Galaxy S6: доступна beta-версия» (ռուսերեն). Android Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Прошивка Samsung Galaxy S6 до Android 6.0 Marshmallow». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել