Samsung Galaxy S5 (SM-G900F, SM-G900H[1]), սմարթֆոն հինգերորդ սերնդի Galaxy S, թողարկել է Սամսունգ ընկերությունը 2014 թվականի փետրվարի 25-ին Բարսելոնա քաղաքում Mobile World Congress (MWC) ցուցահանդեսում։ Վաճառքի է հանվել 125 երկրներում[2] , 2014 թվականի ապրիլի 11։

Samsung Galaxy S5
Արտադրող Սամսունգ
ԷկրանՍենսորային էկրան (ակտիվ մատրիցա#Super-AMOLED) WXGA բանաձևով-1920 × 1080 պիքսել, անկյունագիծը
Տեսախցիկ16 մեգապիքսելանոց ավտոֆոկուսով, սվետոդիոտային լուսարձակ
վիդեո ձայնագրում Ultra HD (4K բանաձևով с частотой 30ն/վ) և Full HD (1080p 60ն/վ)
ՊրոցեսորQualcomm Snapdragon 801 (չորս միջուկանի 2․5 ԳՀց) Samsung Exynos 5422 2.1 ԳՀց չորս միջուկանի ARM Cortex-A15 և 1.5 ԳՀց չորսմիջուկանի ARM Cortex-A7 (ARM big.LITTLE)
Օպերատիվ
հիշողություն
2 ԳԲ
Մշտական
հիշողություն
16/32 ԳԲ
Մարտկոց2800 միլիամպեր ժամ
Չափս142 × 72.5 × 8.2 մմ
Քաշ145 գրամ
ՍերիաSamsung Galaxy
ՆախորդSamsung Galaxy S4
ՀաջորդSamsung Galaxy S6
ՈւրիշSamsung Galaxy S5 Active

Samsung Galaxy S5 mini
Samsung Galaxy S5 LTE-A

Samsung Galaxy S5 Prime

Իր նախորդից Samsung Galaxy S4 այս մոդելը տարբերվում է թիկունքի վահանակի նոր դիզայնով, ավելի մեծ էկրանով, և նոր առանձնահատկություններով, 16 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկով, մատնահետքերի սկաներով, ինչպես նաև նոր ծրագրային ապահովմամբ։ Մոդելը նաև ստացել է խոնավապաշտպանության և ջրադիմացկության սերտիֆիկատ։

Արտաքին դիզայնը խմբագրել

Մոդելի դիզայնը նման է իր նախորդի դիզայնին, որոշ փոփոխություններով։ Galaxy S5 հասանելի է չորս տարբեր (սև, սպիտակ, ոսկե և կապույտ) գույներով։ Էկրանի անկյունագիծը 5, 1 դյույմ է, չափերն են 142 × 72․5 մմ, հաստությունը 8․2 մմ[3]։


Տեխնիկական տվյալները խմբագրել

Սարքավորման դրույթը խմբագրել

Սմարթֆոնը ունի չորս միջուկանի Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր, 2․5 ԳՀց[3] հաճախությամբ։ Adreno 330 գրաֆիկական արագացուցիչով, UltraHD 4K աջակցությամբ։ Օպերատիվ հիշողությունը կազմում է 2 ԳԲ (32-բիթանոց երկալիքային 933 ՄՀց LPDDR3 (14.9 ԳԲ/վ)։ Ապարատը ունի 16 ԳԲ մշտական ներքին հիշողություն (հասանելի է մոտավորապես 7․5 ԳԲ), ինչպես նաև կա microSD-քարտի դաշտ (մինչև 128 ԳԲ)։ Կա Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, NFC, Bluetooth 4.0, USB 3.0, կապի հնարավորություն, նաև սմարթֆոնը հնարավոր է օգտագործել, որպես հեռակառավարման վահանակ։ Մարտկոցը-2800 միլիամպեր ժամում։

Ճիշտ այնպես ինչպես և նախորդ մոդելներում Samsung Galaxy S III և S4 օգտագործվում է էկրան Super AMOLED HD տեխնոլոգիայով։ Հեռախոսի էկրանը հնարավորություն ունի ցուցադրել պիքսելների խտությունը 432 ppi (պիքսել դյույմում)։

Պաշտպանիչ ապակի-Gorilla Glass 3[4]։

Հիմնական տեսախցիկը 16 մեգապիքսելանոց է, 4К վիդիո ձայնագրության հնարավորությամբ (30ն/վ) և 2․1 մեգապիքսելանոց (1920х1080 լայն անկյուն ունեցող տեսապակիով)[5]։

Ծրագրային ապահովում խմբագրել

Samsung Galaxy S5 օպերացիոն համակարգը Android 4.4.2 «KitKat» տարբերակն է, Samsung TouchWiz ինտերֆեյսով։ Հայտնի է, որ Galaxy S5 ստացել Android նոր թարմացում, մինչև Android 6.0.1 Marshmallow տարբերակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Samsung Galaxy S5 — Full phone specifications» (անգլերեն). GSMArena. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  2. «Флагманский смартфон Samsung Galaxy S5 поступил в продажу в 125 странах мира». Ferra.ru. 11 апреля 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 «Представлен смартфон Samsung Galaxy S5». iXBT. 25 февраля, 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  4. «Samsung Galaxy S5 | Samsung | Corning Gorilla Glass». www.corning.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Пятёрка за старания: обзор Samsung Galaxy S5». Ferra.ru. 3 апреля 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել