Samsung Galaxy Buds , անլար ականջակալների շարք, որը մշակվում է Samsung ընկերության կողմից։ Առաջին մոդելը թողարկվել է 2019 թվականի մարտի 9-ին։ Ականջակալները մշավում են AKG ընկերության կողմից, որը պատկանում է Harman International Industries նախագծին։ Վերջինս էլ իր հերթին 2017 թվականի մարտի 11-ից համարվում է Samsung Electronics-ի դուստր ընկերությունը[1][2]։

Samsung Galaxy Buds2 (Docked).png
Samsung Galaxy Buds2

Մոդելներ Խմբագրել

Samsung Galaxy Buds Խմբագրել

 
Samsung Galaxy Buds

Samsung Galaxy Buds (SM-R170) ականջակալները թողարկվել են 2019 թվականի մարտի 8-ին[3]։ Սկզբնական արժեքը կազմել է 129,99 ամերիկյան դոլար[4]։

Galaxy Buds Plus Խմբագրել

Galaxy Buds Plus (SM-R175)-ը ցուցադրվել է 2020 թվականի փետրվարի 11-ին, գարնանային Galaxy Unpacked միջոցառման ընթացքում[5]։ Buds Plus մոդելը թողարկվեց փետրվարի 14-ին 149,99 դոլար նախնական արժեքով, որը 20 դոլարով թանկ է առաջին մոդելից[6]։ Այն պահպանել էր շարքի առաջին մոդելի դիզայնը։ Փորձագետները բարձր գնահատեցին անկանջակալների ձայնի որակը, բարձրախոսը և բավականին բարելաված մարտկոցի աշխատանքը[7]։

Galaxy Buds Live Խմբագրել

 
Samsung Galaxy Buds Live

Galaxy Buds Live (SM-R180) ականջակալները առաջին անգամ ցուցադրվեցին 2020 թվականի օգոստոսի 5-ին, Galaxy Unpacked միջոցառման ընթացքում[8]։ Buds Live-ը հայտնի դարձան իրենց դիզայնով։ Այս մոդելն շարքի առաջինն է, որում տեղադրված է աղմուկի խլեցման ակտիվ համակարգ։ Buds Live-ը լավ ընդունվեց դիզային համար, սակայն քննադատությունների արժանացավ ոչ էֆֆեկտիվ խլեցման համակարգի պատճառով[9][10]։

Galaxy Buds Pro Խմբագրել

Galaxy Buds Pro (SM-R190) ականջակալները ցուցադրվեցին 2021 թվականի հունվարի 14-ին և թողարկվեցին անմիջապես մեկ օր անց հունվարի 15-ին[11]։ Ականջակալները բարձր գնահատակաները ստացան բարելաված դիզային և ձայնի որակի համար, սակայն քննադատվեցին ընդհամենը 5 ժամյա աշխատանքի համար[12]։

Galaxy Buds 2 Խմբագրել

 
Samsung Galaxy Buds 2

Galaxy Buds 2 (SM-R177) ականջակալները ցուցադրվեցին 2021 թվականի օգոստոսի 11-ին Galaxy Unpacked միջոցառման ժամանակ, Galaxy Watch 4-ի հետ միասին։ Buds 2-ը համարվում է Buds Plus-ի հաջորդողը, որոնց արտադրությունը կասեցվեց ցուցադրումից հետո[13]։ Buds 2-ը օժտված է աղմուկի խլեցման ակտիվ համակարգով, ավելի մատչելի են, քան Buds Pro, և ընդհանուր առմամբ արժանացել է բարձր գնահատականի[14][15]։

Galaxy Buds 2 Pro Խմբագրել

Galaxy Buds 2 Pro (SM-R510) ցուցադրվել է 2022 թվականի օգոստոսի 10-ին, Galaxy Unpacked-ի ժամանակ Galaxy Watch 5-ի հետ միասին։ Buds 2 Pro-ն համարվում է Buds Pro-ի հաջորդողը։ Ականջակլներն օժտված են ակտիվ խլեցման համակարգով և 24-բիթային ձայնի աջակցմամբ։ Buds 2 Pro թողարկվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին 229,99 դոլար նախնական արժեքով, որը 30 դոլարով ավել է, քան օրիգինալ Galaxy Buds Pro մոդելը[16]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Argos shoppers snap up Samsung Galaxy Buds for an 'incredible' £55 - lowest ever price!»։ Daily Mirror։ Վերցված է 2022-12-29 
  2. «Samsung Electronics Completes Acquisition of HARMAN» (անգլերեն)։ News Samsung։ Վերցված է 2022-12-29 
  3. Callaham John (24 February 2019)։ «Samsung Galaxy Buds: Price, release date and availablity»։ Android Authority։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 24 August 2021 
  4. Savov Vlad (8 March 2019)։ «Samsung Galaxy Buds review: imperfectly acceptable»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 24 August 2021 
  5. Welch Chris (11 February 2020)։ «Samsung announces Galaxy Buds Plus earbuds with huge boost to battery life»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին։ Վերցված է 24 August 2021 
  6. Tambini Olivia, Pino Nick (11 August 2021)։ «Samsung Galaxy Buds Plus review»։ TechRadar (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 24 August 2021 
  7. Welch Chris (24 February 2020)։ «Samsung Galaxy Buds Plus review: better sound, even better stamina»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-29-ին։ Վերցված է 24 August 2021 
  8. «Samsung Galaxy Buds Live release date, price, specs and leaks | Tom's Guide»։ www-tomsguide-com.cdn.ampproject.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին։ Վերցված է 2020-08-02 
  9. Hall Parker։ «Samsung's Bean-Shaped Earbuds Are Weird—and Good»։ Wired։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 24 August 2021 
  10. Welch Chris (6 August 2020)։ «Samsung Galaxy Buds Live review: cool beans»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 24 August 2021 
  11. Welch Chris (14 January 2021)։ «Samsung announces Galaxy Buds Pro, its most premium earbuds yet»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին։ Վերցված է 25 August 2021 
  12. Hall Parker։ «Samsung's Galaxy Buds Pro Are the Best Premium Earbuds»։ Wired։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 25 August 2021 
  13. Widder Brandon (11 August 2021)։ «How to preorder the Samsung Galaxy Buds 2»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-20-ին։ Վերցված է 25 August 2021 
  14. Schoon Ben (18 August 2021)։ «Samsung discontinues its trusty Galaxy Buds Plus in favor of the Galaxy Buds 2»։ 9to5Google։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 25 August 2021 
  15. Welch Chris (11 August 2021)։ «Samsung Galaxy Buds 2 review: nailing the basics with style»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 25 August 2021 
  16. «SAMSUNG’S GALAXY BUDS 2 PRO ARE ITS BEST EARBUDS YET»։ The Verge։ Վերցված է 2022-09-11