SMS լեզու
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
SMS-ների լեզուն կամ Textese-ը (հայտնի է նաև chatspeak, txt, txtspk, txtk, texting language կամ txt talk անվանումներով) անգլերենի ժարգոն է, որն օգտագործվում է բջջային հեռախոսների SMS-ներում, սոցիալական ցանցերում և անհապաղ հաղորդագրման ժամանակ։ Դա անգլերենի համառոտ ձև է՝ նման rebus-ին։ (predictive text)-ի կիրառման աստիճանական ավելացման հետ դրա կիրառումը նվազում է։ Նման լեզուն ոչ միշտ է ենթարկվում կամ հետևում ընդունված անգլերենի քերականական կանոններին։ Ավելին՝ այս համակարգում գործածված բառերը կարող են բացակայել սովորական բառարաններում։
Տեսակ | language variety? |
---|---|
SMS language Վիքիպահեստում |
Նշանակությունը
խմբագրելTextese-ի նպատակն է օգտագործել հնարավորինս քիչ գրանշաններ հասկանալի հաղորդագրություն փոխանցելու համար։ Ուստի՝ կետադրության, քերականության և մեծատառերով ուղղագրության կանոնները հաճախ անտեսվում են։
Այս տարալեզուն ունի փոքրաթիվ հիերոգլիֆներ (իրազեկվածներին հասկանալի կոդեր) և մի շարք տառատեսակային պայմանանշաններ։ Ըստ հետազոտություններից մեկի՝ թեև այս տարալեզվով ավելի արագ կարելի է գրել, այն կարդալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան սովորական անգլերենով[փա՞ստ]։ Ըստ դոկտոր Նանագ Քեմպի (Թասմանիայի համալսարան) հետազոտությունների՝ Textese-ի զարգացումն անքակտելիորեն կապված է քերականության ու հնչյունաբանության խոր ըմբռնման հետ։
Պատմություն
խմբագրելTextese-ն անգլերենի ձևավորվող բարբառ է՝ գերհամառոտ բառեր և արտահայտություններ կազմելու համար տառերի ու թվերի անսովոր պայմանական կիրառմամբ[1]։ Բարբառի ծագումը կարելի է կապել բջջահեռախոսային հաղորդագրությունների ստեղծման հետ, թեև գրառման էլիպտիկ (սղման) համակարգը ստեղծվել է անվազն telegraphese-ի (հեռագրային լեզվի) օրերին։ SMS-ների լեզվով գրելու ստանդարտ կանոններ չկան, շատ բառեր կարող են նաև կրճատվել, օրինակ՝ "text" բառը կարող է վերածվել "txt"-ի։ Բառերն ավելի կարճ դարձնելու համար դրանցում կարող են օգտագործվել նաև թվեր, օրինակ՝"later" բառը կարող է գրվել "l8r" տեսքով։ Այս լեզուն արագացնում է բառերի գրառումը, նպաստում է տառերի թվի առավելագույն կրճատմանը և տեքստային հաղորդման տարածքային սահմանափակման խնդրի լուծմանը։
Այն նման է AOL speak և Telex speak լեզուներին և ծագել է ինտերնետային զրուցասրահների (chatroom) սղագրային տարբերակից, որը պետք է հարմարվեր թույլատրված գրանշանների փոքր թվին (վաղ շրջանի SMS-ներում կարելի էր օգտագործել ընդամենը 160 գրանշան, իսկ որոշ մատակարարներ վճարը գանձում են ըստ ուղարկված գրանշանների) և հարմար լեզու էր բջջահեռախոսների փոքր ստեղնաշարների համար[2]։
Բառային կազմ
խմբագրելՄեկ տառը կարող է փոխարինել բառին
- be բառը դառնում է b
- see բառը դառնում է c
- are բառը դառնում է r
- you բառը դառնում է u
- why բառը դառնում է y
Մեկ թիվը կարող է փոխարինել բառին
- ate բառը դառնում է 8
- for բառը դառնում է 4
- to կամ too բառը դառնում է 2
- one կամ won բառը դառնում է 1
Մեկ տառը կամ թիվը կարող է փոխարինել վանկին
- ate վանկը դառնում է 8, ուստի
- great բառը դառնում է gr8
- mate բառը դառնում է m8
- later բառը դառնում է l8r կամ l8a
- skate բառը դառնում է sk8
- skater բառը դառնում է sk8r
- tomorrow բառը դառնում է 2mro
- for կամ fore վանկը դառնում է 4, ուստի
- before բառը դառնում է (վերոհիշյալ երկու դեպքեր) b4
- therefore բառը դառնում է thr4։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Lily Huang (2015-31-01). «Newsweek.com». Newsweek.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20–ին-ին.
- ↑ «History of Short Message Service (SMS)». Reviews and Ratings of SMS Marketing Services. Best Text Marketing. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SMS լեզու» հոդվածին։ |