Սիմ-քարտ
Սիմ-քարտ (անգլ.՝ Subscriber Identification Module - բաժանորդի իդենտիֆիկացիոն մոդուլ)՝ բջջային ցանցում օգտագործվող բաժանորդի իդենտիֆիկացիոն մոդուլ։
Սիմ-քարտերը օգտագործվում են GSM ցանցերում։ Այլ ժամանակակից ցանցերը նույնպես օգտագործում են այլ իդենտիֆիկացիոն մոդուլներ, որոնք սովորաբար արտաքինով նման են Սիմին և UMTS, R-UIM, CDMA և այլ ցանցերում կատարում են նման USIM ֆունկցիան։
Պատմություն
խմբագրել1G ցանցերում բաժանորդի իդենտիֆիկացումը անց էր կացվում բջջային հեռախոսի հեռախոսահամարի՝ ESN-ի (Electronic Serial Number), օգնությամբ։ Տվյալ կերպով ինչպես մջջային հեռախոսը, այդպես ել բաժանորդը իդենտիֆիկացվել են մեկ կոդով։ Տվյալ մոտեցումը բաժանորդի հեռախոսահամարի և հեռախոսի կոնկրետ մոդելից իրեն տրամադրվող ծառայությունների միջև լիովին կախվածություն է առաջացնում։ Բջջային հեռախոսը փոխելու դեպքում (հեռախոսի կոտրատման և գողության դեպքերը ներառյալ) բաժանորդը ստիպված էր դիմել օպերատորի օֆիսին, որպեսզի նա վերածրագրավորի հեռախոսը և իր սերիական համարը մուտքագրի օպերատորի տվյալների բազա, ինչը որոշ օպերատորներ անում էին վճարովի։
Ակնհայտ է, որ բաժանորդի իդենտիֆիկացման ավելի հարմար տարբերակը՝ հեռախոսից անկախն է։ GSM ստանդարտում որոշված է եղել բաժանել բաժանորդի (Սիմ-քարտի օգնությամբ) և սարքավորման (դրա համար օգտագործվում է IMEI-ը՝ բջջային սարքավորման միջազգային իդենտիֆիկացումը) իդենտիֆիկացումները։
Ստանդարտներ
խմբագրելGSM Սիմ-քարտը հասարակ ISO 7816 սմարթքարտի տարատեսակ է։ GSM Սիմ-ի քարտերի սպեցիֆիկ հնարավորությունների ստանդարտները՝ GSM 11.11, GSM 11.14 և GSM 11.19 փաստաթղթերը, սահմանում է Հեռահաղորդակցական Ստանդարտների Եվրոպական Համալսարանը։ Ժամանակակից քարտերը ունեն քարտում գտնվող հավելվածների օգտագործման հնարավորություն, դրանից կապված էլ աջակցում են JavaCard-ի ֆունկցիոնալը։
Դեպի բջջային հեռախոսներ RFID-ի ինտեգրման համար Սիմ-քարտերը առաջարկում են NFC ֆիզիկական մակարդակի միկրոսխեմային ուղիղ կապվելու համար սարքավորել երկրորդ Single Wire Protocol ֆիզիկական ինտերֆեյս։
Ֆունկցիաներ և բնութագիր
խմբագրելSIM-քարտի հիմնական ֆունկցիան հաշվի մասին իդենտիֆիկացիոն ինֆորմացիայի պահպանումն է, ինչը թույլ է տալիս հեշտ և արագ փոխել բջջային սարքերը՝ առանց հաշվի փոփոխման, այլ ուղղակի SIM-քարտը ուրիշ հեռախոսի մեջ գցելով։ Դրա համար SIM-քարտը ներառում է Ծրագրային Ապահովմամբ միկրոպրոցեսոր և քարտի իդենտիֆիկացման բանալիներով տվյալներ (IMSI, Ki և այլն), որոնք տեղադրվում են SIM-քարտում իր մշակման ժամանակ և օգտագործվում են GSM ցանցով քարտի (և բաժանորդի) իդենտիֆիկացման ժամանակ։
SIM-քարտը նաև կարող է պահպանել լրացուցիչ ինֆորմացիա, օրինակ՝
- բաժանորդի հեռախոսագիրքը
- մտած/ելած/բաց թողնված զանգերի ցուցակները
- մտնող/ելնող SMS-ների տեքստը։
Ժամանակակից հեռախոսներում սովորաբար տվյալ տվյալները պահպանվում են ոչ թե SIM-քարտերի, այլ հեռախոսների հիշողության մեջ, քանի որ SIM-քարտը ունի բավականաչափ կարծր սահմանափակումներ իր մեջ պահպանվող տվյալների ֆորմատի ու ծավալի վերաբերյալ։
SIM-քարտը պարունակում է կոդավորումը աջակցող հիշողության միկրոսխեմա։ Գոյություն ունեն տարբեր հիշողության ծավալով ու ֆունկցիոնալով տարբեր ստանդարտների քարտեր։ Կան քարտեր, որոնցում արտադրման ժամանակ տեղադրվում են լրացուցիչ հավելվածներ (ափլետներ), օրինակ՝ SIM-մենյու, տելեբանկի կլիենտներ և այլն։
Հենց քարտի մեջ բաժանորդի հեռախոսահամարը (MSISDN) ակնհայտ տարբերակով չի պահպանվում, այն ճանաչվում է օպերատորի կողմից իր IMSI-յի հիման վրա։ Ըստ ստանդարտի՝ ցանցում մեկ SIM-քարտի գրանցման դեպքում օպերատորը կարող է իրեն տալ մի քանի հեռախոսահամար։
SIM-քարտի կորստի դեպքում բաժանորդը տեղեկացնում է օպերատորին, օպերատորը արգելափակում է հին քարտը և տալիս է նորը (վճարովի կամ անվճար, օպերատորի պայմաններից կախված)։ Հեռախոսահամարը, հաշիվը և բոլոր միացված ծառայությունները մնում են անփոփոխ, բայց SIM-քարտի վրա պահպանված բոլոր բաժանորդային տվյալները վերականգման չեն ենթարկվում։
SIM-քարտը տեղադրվում է SIM-պահոցի մեջ, որը ժամանակակից հեռախոսներում հիմնականում տեղակայված է լինում ձախից կամ աջից (հիմնականում ձախից)։ Նաև կան մոդելներ որոնց SIM-պահոցը տեղակայված է լինում մարտկոցի տակ։ SIM-պահոցի մարտկոցի տակ գտնվելու պատճառով անհնար է դառնում առանց հեռախոսն անջատելու SIM-քարտը փոխել։
SIM-քարտերի ֆորմատներ և չափսեր
խմբագրելՄի քանի տասնամյակների ընթացքում SIM-քարտերը զգալիորեն փոփոխել են իրենց չափսերը, սակայն ֆորմատից անկախ պահպանել են ֆունկցիոնալը և համատեղելիությունը։ Ի սկզբանե քարտերը թողարկվում էին լիովին չափսով, իսկ այժմ թողարկվում են mini-SIM չափսով։ 2000-ականների կեսերին և 2010-ականների սզբերին առաջանում են micro-SIM և nano-SIM: Երբեմն, օրինակ M2M սարքերում SIM-քարտի ֆունկցիաները իրականացվում են սարքի մեջ ներդրված միկրոսխեմայում։
SIM-քարտի ֆորմատ | Առաջացման տարի | Ստանդարտներ | Երկարություն (մմ) | Լայնություն (մմ) | Հաստություն (մմ) | Ծավալ (մմ3) | Բջջային ցանցի մակարդակ |
---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական չափսով (1FF) | 1991 | ISO/IEC 7810:2003, ID-1 | 85.60 | 53.98 | 0.76 | 3511.72 | |
Mini-SIM (2FF) | 1996 | ISO/IEC 7810:2003, ID-000 | 25.00 | 15.00 | 0.76 | 285.00 | 2G, 3G |
Micro-SIM (3FF) | 2003 | ETSI TS 102 221 V9.0.0, Mini-UICC | 15.00 | 12.00 | 0.76 | 136.80 | 3G, 4G |
Nano-SIM (4FF) | 2012 | ETSI TS 102 221 V11.0.0 | 12.30 | 8.80 | 0.67 | 72.52 | 3G, 4G |
Ներկառուցված SIM (Embedded-SIM) | JEDEC Design Guide 4.8, SON-8 | 6.00 | 5.00 | <1.0 |
- Ամբողջական չափսով SIM-քարտ (86×54x0,84 մմ)՝ ոչ ակտուալ ֆորմատ, օգտագործվում էր հին բջջային հեռախոսներում (բանկային քարտի չափս),
- Mini-SIM-քարտ (25×15x0,76 մմ)՝ հիմնականում օգտագործվում է 2000-ականներին և 2010-ականների սզբին թողարկված GSM-հեռախոսներում և 3G-յի աջակցման հեռախոսներում,
- Micro-SIM (15×12x0,76 մմ)՝ օգտագործվում է 3G-յով և LTE-ով նոր մոդելներում (Nokia N9-ում, Nokia Lumia շարքի բալոր մոդելներում, LG U880-ում, Samsung Galaxy S III-ում, BlackBerry-յի նոր մոդելներում, Sony Xperia-յում, LG Nexus 5-ում և այլն),
- Nano-SIM (12,3×8,8x0,67 մմ)՝ նոր SIM-քարտը, նույնն է, ինչ Micro-SIM-ը ուղղակի չունի պլաստմասե ծայրամասեր։ Ընտրության կատարման ժամանակ մասնագետները համարել են, որ Apple-ի որոշումը ամենահարմարն է[1]։
Պատրաստվում են հաջորդ մակարդակի SIM-քարտեր(5FF, անգլ.՝ eUICC), որոնք ամենայն հավանականությամբ փոփոխվող չեն լինելու[2]։
SIM-քարտերը հիմնականում թողարկվում են մեծ չափսի պլաստիկ քարտերի տեսքով, որոնցից ըստ հատուկ շաբլոնի հանվում է Mini/Micro ֆորմատի SIM-քարտը։
Micro-SIM
խմբագրելMicro-SIM՝ բջջային սարքերում բաժանորդների իդենտիֆիկացման SIM-քարտի փոքր տարբերակ, որը ստեղծվել է 2003 թվականին։ Քարտի ֆիզիկական չափսը 12×15 մմ է։ Micro-SIM-ը հին հեռախոսներում օգտագործվող Mini-SIM-ից ավելի փոքր է, սակայն կոնտակտի մասը և փոխանակման ինտերֆեյսը նույնն են։ Դրա համար դեպքերի մեծամասնությունում պլաստմասե մասի կտրման միջոցով Mini-SIM-ից կարելի է ստանալ micro-SIM[3]։
Nano-SIM
խմբագրել12,3×8,8x0,67 մմ չափսերով Nano-SIM ֆորմատը (4FF) մտցված է եղել 2012 թվականի հոկտեմբերին։ Այսպիսի քարտերը ավելի փոքր են, բայց այնուամենայնիվ պահպանել են կոնտակտների տեղակայման մասերը։ Նաև նրանք 12 տոկոսով ավելի բարակ են, քան հնում օգտագործվող 0,76 մմ տարբերակը։ 4FF ադապտերի օգնությամբ քարտը կարող է օգտագործվել որպես 2FF կամ 3FF[4]։
Առաջին Nano-SIM օգտագործող սարքը 2012 թվականի սեպտեմբերին թողարկված iPhone 5-ն է։
Մուլտիսիմ-քարտեր
խմբագրելՄուլտիսիմ-քարտեր («MultiSim»)՝ հասարակ SIM-քարտի (GSM ստանդարտի) տեսք ունեցող սարքեր, որոնք կազմված են միկրոպրոցեսորից (PIC-processor PIC16F877) և հիշողության լրացուցիչ մոդուլից (24C64։ 24C256)։ Միկրոպրոցեսորը աշխատում է հատուկ միկրոծրագրի ղեկավարման տակ (SIM-EMU 6.01), որը բացի դրանից կատարում է հասարակ SIM-քարտի ֆունկցիաները։ Տվյալ կոնցեպցիան օգնությամբ կարելի է մեկ MultiSim քարտի վրա միաժամանակ գրանցել մի քանի տվյալներ և օգտագործել այն հեռախոսահամարը, որը ամենահարմարն է տվյալ պահի համար։ Տվյալ հեռախոսահամարը կարելի է ընտրել հատուկ մենյույում («SIM Tool Kit» տեխնոլոգիայի օգնությամբ) կամ պետքական հեռախոսահամարի PIN-կոդի ներմուծման օգնությամբ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Принят стандарт новых сим-карт: nano-SIM(չաշխատող հղում)
- ↑ http://www.nist.gov/forensics/research/upload/draft-guidelines-on-mobile-device-forensics.pdf#page=9
- ↑ «Micro Sim своими руками» Արխիվացված 2011-08-17 Wayback Machine. Новости iPad.
- ↑ Dr. Klaus Vedder (2012 թ․ հունվարի 18). «The UICC – Recent Work of ETSI TC Smart Card Platform» (PDF). ETSI. էջ 12. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Несколько фактов о технологии MultiSim». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիմ-քարտ կատեգորիայում։ |
- Секреты связи: вскрываем SIM-карту // 3dnews, 26 сентября 2005
- Что такое micro-SIM // Компьютерра, 22 апреля 2010
- Краткое введение в SIM-карты // Habrahabr, «Чулан», OgreSwamp, 12 февраля 2011
Что такое SIM-карта(չաշխատող հղում)