Runnin' Blue-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ընդգրկվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ The Soft Parade-ում 1969 թվականին[1]։ Թողարկվել է որպես ալբոմի չորրորդ և վերջին սինգլ նույն թվականին և սինգլի Բ կողմը եղել է Do It երգը։ Երգը զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը Ամերիկայի չարթերում։

«Runnin' Blue»
The Doorsսինգլը
«The Soft Parade» ալբոմից
«Բ» կողմDo It
Թողարկված25 Նոյեմբեր, 1969
ՖորմատCD, 7" վինիլ
Ձայնագրված1969
Ժանրռոք
Տևողություն2:33
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ
The Doors-ի սինգլների ժամանակագրություն
«Tell All the People»
(1969)
«Runnin' Blue»
(1969)
«"You Make Me Real" / "Roadhouse Blues
(1970)

Ռոբի Կրիգերի կրկներգի ժամանակ ձայնակցում է Ջիմ Մորիսոնին, և սա այն քիչ երգերից որտեղ Ռոբի Կրիգերը կատարում է վոկալային հատվածը։

Երգը նաև հայտնի Ջիմ Մորիսոնի նախաբանով, որը նվիրված է այն ժամանակ դեռ նոր մահացած Օթիս Ռեդինգին։

Poor Otis, dead and gone
Left me here to sing his song
Pretty little girl with the red dress on
Poor Otis, dead and gone

Այս բառերը կատարվում են ակապելա տարբերակով, և վերցված են Լիդ Բելլիի «Po' Howard» (կամ «Poor Howard» որոշ հավաքածու ալբոմներում) որտեղ Մորիսոնը Հովարդ անունը փոխում է Օթիսով։ Երբեմն այս երգի նախաբանը համերգների ժամանակ կատարվել է «When the Music's Over» երգի վերջնամասում։ Երգը նաև որոշ բառաևին փոխառումներ է ունեցել Օթիս Ռեդինգի «(Sittin' On) The Dock of the Bay» երգից։

Ջեսսի Մքռեյնոլդս նվագում է մանդոլինը երգի ժամանակ։

Անձնակազմ խմբագրել

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - ստեղնաշարային գործիքներ
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր խմբագրել

Չարթեր (1967) Ամենաբարձր հորիզոնական
Ամերիկա Billboard Hot 100[2] 64

Ծանոթագրություններ խմբագրել