Prosōdia
«Prosōdia» («Տաղաչափություն»), ժամանակակից պոեզիայի ամսագիր, որը 2014 թվականի սեպտեմբերից լույս է տեսնում Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Հարավային դաշնային համալսարանի (ՀԴՀ) ժամանակակից պոեզիայի ուսումնասիրության կենտրոնի կողմից[1]։ Խմբագիրն է Վլադիմիր Կոզլովը։
Prosōdia | |
---|---|
Տեսակ | հանդես |
Ժանր | պոեզիա |
Լեզու | ռուսերեն |
Հիմնադրվել է | 2014 |
Կայք | prosodia.ru |
Պատմություն
խմբագրելԱմսագրի ստեղծողն ու գլխավոր խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԴՀ ժամանակակից պոեզիայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կոզլովն է[2]։ Ամսագրի առաջին համարի շնորհանդեսը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերին Դոնի Ռոստովում՝ «Ժամանակակից պոեզիայի լեզուները» գիտական սեմինարի շրջանակներում[3]։ Հունարեն «պրոսոդիա» («տաղաչափություն») բառը նշանակում է խոսքի ձայնային կառուցվածքը, ինչպես նաև այն ուսումնասիրող գիտությունը[3]։
Խմբագրության կողմից ծրագրված պարբերականությունը տարեկան երկու թողարկում է[4]։
Ամսագրի խմբագիր Վլադիմիր Կոզլովի ջանքերով «Prosōdia»-ի հովանու ներքո Դոնի Ռոստովում անցկացվում են «Ժամանակակից պոեզիայի օրեր»[5]։
2016 թվականի հունվարին «Prosōdia» ամսագիրը հայտնվել է «Ամսագրային սրահ» համացանցային գրական նախագծի «ԱՍ-ի նորույթներ» բաժնում[6]։
Ամսագրի հրատարակած գրքեր
խմբագրել«Prosōdia» ամսագրի ապրանքանիշի ներքո հրատարակվում են գրքեր։ Օրինակ՝ 2016 թվականին մոսկովյան բանաստեղծական «Վոյմեգա» հրատարակչության հետ համատեղ հրատարակվել է «Առաջին աշխարհամարտի բանաստեղծները։ Գերմանիա, Ավստրո-Հունգարիա» անթոլոգիան՝ Անտոն Չոռնիի թարգմանությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Диденко Г. Южное ударение // Городской репортёр. — 2014. — 24 окт.
- ↑ Меркулова О. Периода «бури и натиска», как в Перми, не предвидится Արխիվացված 2018-06-12 Wayback Machine // Русская планета. — 2014. — 7 ноября.
- ↑ 3,0 3,1 Шаповалова Л. Поэтическая инфраструктура для Ростова-на-Дону Արխիվացված 2014-10-16 Wayback Machine // Эксперт Юг. — 2014. — № 41-42.
- ↑ Калиниченко К. Что Год культуры приготовил? // Городской репортёр. — 2015. — 3 янв.
- ↑ Демидов А. В Таганроге вышла книга Олега Хаславского // www.ruffnews.ru. — 2014. — 29 окт.
- ↑ Prosōdia // Журнальный зал.