Porsche Macan (ˈpɔʁʃə mɑˈkan, ինդոն.՝ Macan (mat͡ʃan) - «վագր»), գերմանական «Porsche» ավտոմոբիլաշինական ընկերության քրոսովեր (SUV), որը ստեղծվել է Աուդի Q5-ի հիմքի վրա։ Ներկայացվել է 2013 թվականի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսի ավտոսրահում[1]։

Porsche Macan
Նկարագրություն
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողPorsche
Արտ. տարիներ2014-այժմ
Գործարան(ներ)Գերմանիա Լայպցիգ
ԴիզայներՄիխայել Մաուեր
Թափք և շասսի
Դասկոմպակտ լյուքսային քրոսովեր (SUV)
ՍեգմենտJ սեգմենտ
Թափքի տիպ(եր)5-դռն. ունիվերսալ
Հորինվածքշարժիչը առջևում, լիաքարշակ
ՀենահարթակVW Group MLB platform
Կապված էAudi Q5
Ուժային ագրեգատներ
Շարժիչ2.0L EA888 I4 Turbo
2.9L EA839 V6 TT
3.0L EA839 V6 TT
3.6L EA390 V6 TT
3.0L V6 Turbo-diesel
Փոխհաղորդակ7-աստ. PDK ռոբոտային
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր
Անիվային բազա2807 մմ
Երկարություն4681-4699 մմ
Լայնություն1923-1926 մմ
Բարձրություն1609-1624 մմ
Կլիրենս180-205 մմ
Զանգված1770-1925 կգ
 Porsche Macan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե մեքենան պետք է անվանվեր Porsche Cajun («Cajun» բառը համարվում էր «Cayenne Junior»՝ «Կրտսեր Cayenne» արտահայտության հապավումը)[2]։ Սակայն 2012 թվականի փետրվարին այն փոխվեց և դարձավ Porsche Macan․ ընկերությունը որոշել էր օգտագործել ինդոնեզերեն «մաչան» բառը, որը նշանակում է «վագր»[3][4]։ Ընդ որում, ինդոնեզերեն բնօրինակ արտասանությունն աղաղաղվել է՝ «c» տառը, որը ինդոնեզերենում հնչում է որպես «չ - /tʃ/»[5], մոդելի անվան մեջ հնչեցվել է եվրոպական լեզուների մեծամասնությանն ավելի բնորոշ ձևով՝ «կ - /k/»[6]։

Նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսի ավտոսրահում կայացել է Porsche Macan-ի պաշտոնական շնորհանդեսը[7]։

Տեխնիկական բնութագրեր խմբագրել

Նախատեսվում են շարժիչի մի քանի տարբերակներ, մասնավորապես, 3,0 լիտր և 3,6 լիտր ծավալով և համապատասխանաբար 340 և 400 ձիաուժ հզորությամբ բենզինային բի-տուրբո-շարժիչներ, ինչպես նաև 3,0 լիտր ծավալով 258 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ։ 3,0 լիտր բենզինային շարժիչով և 3,0 լիտր դիզելային շարժիչով Porsche Macan-ը ստացել է Macan S անվանումը, իսկ 3,6 լիտր շարժիչովը՝ Macan Turbo։ Որոշ երկրների շուկաներում ներկայացվում է Diesel S տարբերակը՝ Cayenne-ի 245 ուժեղ դիզելային շարժիչով, առանց SCR համակարգի։

Փոխանցման տուփը 7-աստիճանային կիսաավտոմատ PDK շարժահաղորդումն է։ Նախատեսվում է Macan-ի թողարկումը մեխանիկական անցակետով[8][9]։

ՌԴ տարածքում առայժմ պաշտոնապես ներկայացվում են միայն բենզինային մոդիֆիկացիաները՝ Macan S և Macan Turbo։ 2015 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում վաճառքի է հանվել դիզելային շարժիչով Porsche Macan S-ը[10]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հատկանշական է, որ ինդոնեզական թարգմանության մեջ անվան իմաստը փոխվել է, քանի որ «մական – makan» բառն այդ լեզվով նշանակում է «սնունդ», ինչպես նաև «ուտել»[11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Porsche Macan — почти без камуфляжа
  2. «Porsche is planning a new sporty model range» (անգլերեն). Porsche. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին.
  3. «Name for new Porsche SUV is Macan» (անգլերեն). Porsche. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին.
  4. Большой индонезийско-русский словарь — том 2, 1990, էջ 12
  5. «Guide to Pronunciation of Indonesian» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  6. «2014 Porsche Macan World Premiere by Matthias Müller, Porsche President and CEO» (անգլերեն) — Видеозапись презентации Porsche Macan президентом концерна Porsche Маттиасом Мюллером. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  7. Porsche раскрывает экстерьер компактного вседорожника Macan
  8. «Porsche Macan: An SUV in name only» (անգլերեն).
  9. «Porsche Macan: a sportscar on stilts» (անգլերեն).
  10. «"В России в декабре появится новый дизельный Porsche Macan S». Российская газета. 18.08.2015. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  11. Большой индонезийско-русский словарь — том 2, 1990, էջ 6

Գրականություն խմբագրել

  • Коригодский Р. Н., Кондрашкин О. Н., Зиновьев Б. И., Лощагин В. Н. Большой индонезийско-русский словарь. — М., 1990. — Т. 2.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Porsche Russia - Porsche կոնցեռնի ներկայացուցչությունը Ռուսաստանում