Phyllium
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Phyllium


Phyllium, միջատների դաս, որ գույնով և մարմնի ձևով ընդօրինակում է տերևի։ Տարածված է Հարավարևելյան Ասիայի արևադարձային գոտիներում։

Նկարագրություն խմբագրել

Այս միջատները հիմնականում վառ կանաչ գունավորում ունեն, բայց երբեմն հանդիպում են նաև դեղին և նարնջագույն գունավորմամբ։ Որոշ տեսակների մոտ մարմնի եզրին առկա են սև կամ շականակագույն կետեր, որոնք լրացուցիչ նմանություն են հաղորդում տերևի։ Արտահայտված է սեռական դիմորֆիզմը, էգերը ավելի խոշոր են արուներից և երբեմն տարբերվում են նրանցից իրենց մարմնի ձևով։ Երկարությունը հասնում է 12,5 սմ-ի։ Էգերի մարմինը լայն է ու հարթ, իսկ արուներինը հիմնականում նեղ է, ավելի երկար, ամբողջ մարմինը ծածկող թևերով։ Թեթև քաշի շնորհիվ արուների որոշ տեսակներ կարողանում են թռչել, բայց շատ կարճ տարածության վրա։

Բնության մեջ մեծ ժամանակահատվածը անց են կացնում ծառերի ու թփերի տերևների վրա, ինչին նմանակում են իրենց տեսքով և ինչով սնվում են։

Էգերը կարող են բազմանալ կուսածնության միջոցով, այսինքն առանց արուի։ Օրինակ Phyllium giganteum ներկայանում է հիմնականում կուսածին էգերով, իսկ արուներ հազվադեպ են հանդիպում։ Էգերը միջին հաշվով օրական դնում են 2-3 ձու, որոնք իրենց տեսքով նման են բուսական սերմերի։ Թաց սուբստրատ ընկնելու դեպքում ձվերի գույնը դառնում է ավելի մուգ։

Դասակարգում խմբագրել

 
Phyllium bioculatum
 
Արուն (աջից) և էգը
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Phyllium» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Phyllium» հոդվածին։