Photos (ծրագրային ապահովում)

Photos (Լուսանկարներ), «Apple»-ի կողմից մշակված լուսանկարչական հավելված։ Թողարկվել է 2015 թվականի ապրիլի 8-ին, OS X Yosemite (10.10.3) օպերացիոն համակարգի բոլոր օգտագործողների համար, անվճար թարմացման շրջանակներում[1][2][3]։

ՏեսակՊատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչ և բջջային հավելված
Նախագծումը՝Էփլ
ՕՀմաքՕՍ, iOS, iPadOS, watchOS և visionOS?
ՊլատֆորմiOS, iPadOS, մաքՕՍ, watchOS և visionOS?
Վերջին կայուն տարբերակ1.0 (ապրիլի 8, 2015)
ՆախորդiPhoto? և Aperture?
Կայքapple.com/macos/photos/(անգլ.)

Պատմություն խմբագրել

2014 թվականի հունիսին հայտարարվեց, որ Apple-ը նախատեսում է դադարեցնել iPhoto և Aperture ծրագրերի մշակումը, որից հետո օգտատերերին կառաջարկվի անցնել Photos հավելվածի օգտագործմանը, ընդ որում, գոյություն ունեցող լուսանկարները և տեսանյութերը մեխանիկորեն կտեղափոխվեն (դրանք կրկին ներմուծելու կարիք չի լինի)[4][5]։

Նկարագրություն խմբագրել

Հավելվածը նախատեսված է լուսանկարների հետ ավելի պարզ աշխատանքների համար, քան նախորդները։ Լուսանկարները կազմակերպվում են «պահերով»՝ ըստ դրանց ստացման ժամանակի և վայրի[3]։  

Խմբագրում խմբագրել

Հավելվածը տրամադրում է լուսանկարների վերամշակման համար նախատեսված հիմնական գործիքակազմ. կտրել և շրջել նկարը, փոխել պայծառությունը, հակադրությունը, խմբագրել առանձին տարրերը։ Ծրագիրը քննադատվել է այնպիսի առաջադեմ գործիքների բացակայության պատճառով, որոնք օգտագործում էին Aperture-ի օգտատերերը[6][7]։

iCloud մեդիատեկա խմբագրել

iCloud Media Library-ն (iCloud Photo Library) խորապես ներգրավված է ծրագրում․ լուսանկարները և տեսանյութերը պահպանվում և համաժամանակացվում են Apple-ի այն սարքավորումներում, որոնցում ակտիվացված է iCloud Photo Library-ը (օրինակ՝ Mac, iPhone, iPad, Apple Watch)։ iCloud հաշվի շրջանակներում օգտագործողին լռելյայն անվճար տրամադրվում է 5 ԳԲ տարածություն։ Լրացուցիչ տարածք կարելի է ձեռք բերել բաժանորդագրությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Klosowski, Thorin (2015 թ․ ապրիլի 8). «OS X 10.10.3 Arrives with New Photos App». Lifehacker. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  2. Simmons, Dan (2015 թ․ ապրիլի 8). «Apple releases Mac app to store photos in iCloud». BBC News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  3. 3,0 3,1 «About the OS X Yosemite v10.10.3 Update». Apple. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  4. «The demise of Apple's Aperture and iPhoto: What does it mean for you?». The Next Web. 2014 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  5. Panzarino, Matthew (2014 թ․ հունիսի 27). «Apple To Cease Development Of Aperture And Transition Users To Photos For OS X». TechCrunch. AOL. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  6. Photos for OS X First Impressions — Mac Rumors
  7. Etherington, Darrell (2015 թ․ ապրիլի 8). «Photos For OS X Review». TechCrunch. AOL. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.