Միասմբակավորներ
(Վերահղված է Perissodactylaից)
Միասմբակավորներ (լատին․՝ Perissodactyla), կաթնասունների կարգ։ Խոշոր, հազվադեպ միջին մեծության կենդանիներ են։ Առջևի վերջավորություններն ունեն 1, 3 կամ 4, ետին վերջավորությունները՝ 1 կամ 3 մատ։ Առավել զարգացած է երրորդ մատը, որը կրում է մարմնի հիմնական ծանրությունը։ Մատների ծայրային ֆալանգները պատված են սմբակներով։ Ի տարբերություն երկսմբակավորների՝ միասմբակավորների ազդրոսկրերն ունեն երրորդ թմբիկ։ Բուսակեր են, ստամոքսը պարզ է, միախցիկ։ Ժամանակակից միասմբակավորներն ընդգրկում են 3 ընտանիք՝ ձիազգիներ, ռնգեղջյուրներ, գետակինճեր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Layla1.jpg/220px-Layla1.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 524)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միասմբակավորներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միասմբակավորներ» հոդվածին։ |