P (նշան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ P (այլ կիրառումներ)
«P» նշան («պի»), հատուկ տարբերակիչ նշան, որը նացիստների հրամանով կրում էին Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ աքսորված լեհերը[1][2]։

Պատմություն Խմբագրել
1940 թվականի մարտի 8-ին նացիստական կառավարությունը ընդունեց որոշում լեհ բանվոր-աշխատողների (գերմ.՝ Polenerlasse) վերաբերյալ, որոնք ստիպողաբար աքսորվել էին Գերմանիա՝ աշխատելու համար։ Որոշումը կարգավորում էր աշխատանքի պայմանները և լեհերի կացության հարցը։ Այլ պահանջներից բացի, լեհերին պարտադրում էին կրել լատինական «P» տառով նշան, որը նացիստներին կհուշեր տվյալ աշխատողի ազգային պատկանելիությունը։ Սկզբնական շրջանում նշանը օգտագործվում էր միայն թևկապների վրա, բայց հետո այն օգտագործվում էր նաև պաշտոնական դրոշմակնիքների և թղթերի վրա[3]։
Ցիվիլարբայտերի մակակարվածքը իրենից ներկայացնում է դեղին շեղանկյուն՝ 5 սմ ընդհանուր երկարություն ունեցող կողմերով և մանուշակագույն ծայրերով։ Լայնությունը կազմում էր մոտ կես սանտիմետր։ Մակակարվածքի կենտրոնում «P» նշանն է՝ ոսկեգույն ֆոնի վրա[4][5]։ Մակակարվածքը ամրացված էր լինում կրծքի աջ հատվածում։ Նրանք, ովքեր հրաժարվում էին հնազանդվել այս որոշմանը տուգանվում էին 150 ռայխսմարկերով և կարող էին ազատազրկվել, մինչև 6 շաբաթ ժամանակահատվածով[6]։
«P» տառով մակակարվածքը դարձավ առաջին նշանը, որը մտցվեց նացիստների կողմից, որպեսզի ցուցանշվեն Երրորդ Ռայխի տարածքում ապրող այլ ժողովուրդների ազգությունը։ Առավել հայտնի «դեղին աստղը», որը կրում էին հրեաները, մտցվել է օկուպացված տարածքներում 1939 թվականի աշնանը, բայց նրա կրումը Գերմանիայի տարածքում պարտադիր է դարձել միայն 1941 թվականի սեպտեմբերին[3][5]։ 1945 թվականի հունվարին Կայսերական անվտանգության գլխավոր վարչությունը առաջարկեց լեհերի համար նախատեսված մակակարվածքի նոր դիզայն, որը իրենից ներկայացնում էր կարմրասպիտակ ֆոնին եգիպտացորենի կողր։ Այս նոր տարբերանշանը, սակայն, չհաստատվեց[5]։
Ինքնին նշանն իրենից ներկայացնում էր նվաստացուցիչ հանգամանք, քանի որ նրան կրողները զրկված էին որոշ իրավունքներից[5][7][8]։
- Օգտագործման օրինակներ
-
Հակալեհական փաստաթուղթ՝ տպագրված Գդանսկում, Արևելյան Պրուսսիա
-
Լեհ աղջիկ կրծքին «P» տառով մակակարվածքով
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Friedlander Henry, Milton Sybil (1989)։ Archives of the Holocaust: an international collection of selected documents։ Garland։ էջ 725։ ISBN 978-0-8240-5483-0
- ↑ Herbert Ulrich (1997)։ Hitler's Foreign Workers: Enforced Foreign Labor in Germany Under the Third Reich։ Cambridge University Press։ էջ 8։ ISBN 978-0-521-47000-1
- ↑ 3,0 3,1 Ulrich (1997), p. 72.
- ↑ Studia ślas̨kie (Polish)։ 1966։ էջ 282
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «The letter „P“»։ Porta Polonica։ Վերցված է 2015-0701
- ↑ Maszewski Waldemar (մարտի 9, 2009)։ «To był pierwszy prawdziwy "widoczny znak"»։ stary.naszdziennik.pl (Polish)։ Nasz Dziennik։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-06-15
- ↑ Ulrich Herbert (1997)։ Hitler's Foreign Workers: Enforced Foreign Labor in Germany Under the Third Reich։ Cambridge University Press։ էջ 321։ ISBN 978-0-521-47000-1
- ↑ D'Ancona Jacob (2003)։ The City Of Light։ New York: Citadel։ էջեր 23–24։ ISBN 0-8065-2463-4։ «But the wearing of a badge or outward sign — whose effect, intended or otherwise, successful or not, was to shame and to make vulnerable as well as to distinguish the wearer…»
Գրականություն Խմբագրել
- Bartosz Julian (1969)։ Ludzie ze znakiem P. (Polish)։ ZakŁad Narodowy im: Ossolińskich
- Koziełło-Poklewski Bohdan, Łukaszewicz Bohdan, Badań Naukowych im. Wojciecha Kętrzyńskiego w Olsztynie Ośrodek (1985)։ Ze znakiem "P": relacje i wspomnienia z robót przymusowych w Prusach Wschodnich w latach 2 wojny światowej (Polish)։ Ośrodek Badań Naukowych im. Wojciecha Kętrzyńskiego