Ourang Medan («Մարդ Մեդանից»), նիդերլանդական բեռնատար շոգենավ, որն իբրև խորտակվել է Մալակկայի նեղուցում, այն բանից հետո, երբ չբացահայտված պայմաններում զոհվել է ողջ անձնակազմը։ Ourang Medan-ի միջադեպը շատ վատ է փաստաթղթավորված։ Անհայտ է անգամ խորտակման ճիշտ օրը, ինչից ելնելով էլ միջադեպի իրական լինելու լուրջ կասկածներ կան։

Միջադեպի մանրամասներ խմբագրել

1947 թվականի հունիսին (այլ տեղեկություններով՝ 1948 թվականի փետրվարին) բրիտանական և հոլանդական ռադիոընդունիչ կայանները և Մալակայի նեղուցում գտնվող երկու ամերիկյան նավ ընդունել են աղետի ազդանշան հետևյալ տեքստով[1]՝

  Կապիտանն ու բոլոր սպաները մահացել են նավախցում և նավակամրջակին։ Հավանաբար ողջ անձնակազմն է մահացած  

Այս հաղորդագրությանը հաջորդել է Մորզեի անընթռնելի կոդ և կարճ հաղորդագրություն «Ես մահանում եմ» (անգլ.՝ «I die»)։ Այլ ազդանշաններ չեն ստացվել, բայց հաղորդագրությունները ուղարկելու կետը հնարավոր է եղել որոշել եռանկյունացման (տրիանգուլացիա) մեթոդով[2]։ և անմիջապես դեպքի վայր է հասել վերը նշված երկու ամերիկյան նավերից մեկը՝ Silver Star-ը։

Երբ հայտնաբերվել է Ourang Medan-ը, պարզվել է, որ ողջ անձնակազմը իրոք մահացած է, ներառյալ նաև շունը։ Զոհվածների մարմիններին ոչ մի նկատելի խեղություն չի հայտնաբերվել, բայց մահացածների դեմքերին սարսափի արտահայտություն է եղել, և տպավորություն, որ մահացել են տանջանքների մեջ[3]։ Նավը վնասված չի եղել։ Silver Star-ի փրկարար անձնակազմը նավամբարի խորքում տարօրինակ սառնություն են զգացել։ Նավամբարի ստուգումն ավարտելուց հետո տարօրինակ ծուխ է հայտնվել և փրկարարները շտապել են լքել նավը։ Որոշ ժամանակ անց Ourang Medan-ը պայթել է և խորտակվել, որը հետագա հետաքնությունը անհնարին է դարձել[4]։

Հավաստիություն խմբագրել

Ourang Medan-ի միջադեպը առաջինը պաշտոնապես հիշատակել է ԱՄՆ ափամերձ պահպանության «Proceedings of the Merchant Marine Council» հրատարակությունում 1952 թվականի մայիսին, որտեղ մեջբերվում էին Silver Star նավի անձնակազմի ցուցմունքները

  Նրանց քարացած դեմքերը ուղղված էին արևին, նայում էին վախեցած հայացքով․․․ բերանները լայն բացված էին, իսկ աչքերը ուշադիր նայում էին․․․  

Այլ որևէ պաշտոնական աղբյուրներում հնարավոր չի եղել գտնել որևէ հիշատակում Ourang Medan-ի միջադեպի մասին, ինչն էլ կասկածի տակ է դնում իրողության ճշմարտացիությունը։ Եթե Silver Star-ի գոյության մասին կան ինչ-որ չափով հավաստի տեղեկություններ, ապա Ourang Medan-ը չի հիշատակվում Լլոյդի գրանցամատյանում, և ոչ էլ որևէ այլ ցուցակում։ Այնուամենայնիվ պատմաբան Ռոյ Բեյնթոնը (անգլ.՝ Roy Bainton)Թեոդոր Զիրսդորֆերի. (անգլ.՝ Theodor Siersdorfer) օգնությամբ գտել է 1954 թվականին ոմն Օտո Մալկեի (անգլ.՝ Otto Mielke) հրատարակած 32 էջանոց գերմաներեն «Das Totenschiff in der Südsee»[5] վերնագրված գրքույքը։ Ourang Medan-ի մասին գրքույկում ընդարձակ տեղեկություններ կան։ Հեղինակը պնդում էր, որ իրեն հայտնի է կապիտանի անունը։ Նյութերը հաստատում էին, որ միջադեպը տեղի է ունեցել 1947 թվականի հունիսին[2]։

Կատարվածի վարկածները խմբագրել

Ըստ Օտտո Միլկեի գրքույկի Ourang Medan-ը նիտրոգլիցերին և կալիումի ցիանիդ է տեղափոխել։ Երկու նյութերն էլ ծովաջրի հետ շփվելուց վտանգավոր են դառնում և անձնակազմը թունավորվել է ցիանաջրածնից, իսկ նիտրոգլիցերինը պայթյունի պատճառ է հանդիսացել; Նաև, եթե հաշվի առնենք, որ միջադեպը տեղի է ուբնեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ոչ շատ հետո, չի կարելի բացառել, որ Ourang Medan-ը տեղափոխում էր քիմիական զենք։ Սա կարող է բացատրել, թե ինչու նավի մասին, որևէ պաշտոնական փաստաթուղթ չի պահպանվել.[2]։

Նման, բայց ավելի պարզ մի բացատրություն, պնդում է, որ նավի վրա հրդեհ է ծագել, որի արդյունքում անձնակազմը թունավորվել է շմոլ գազից, իսկ նավը պարզապես խորտակվել է։ Թեև տախտակամածին գտնվող անձնակազմի շմոլ գազից թունավորվելը փոքր հավանական է[3]. Տարածված են նաև այլ վարկածներ (ՉԹՕ և այլն)[2]։

Հաճախ առաջ է քաշվում վարկած, ըստ որի Ourang Medan-ին խորտակել է U-2670 գերմանական սուզանավը, որը իբր պատերազմից հետո զբաղվում էր ծովահենությամբ և մաքսանենգությամբ։ Բայց U-2670 սուզանավը միայն լեգենդ է, 1944 թվականին սկսել են նրա կառուցումը և միայն պատրաստել են մի քանի հատված[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roy Bainton «A Cargo of Death». Fortean Times, сентябрь 1999 г., стр. 28.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Rob Morphy «Death Ship: The Ourang Medan Mystery». Mysterious Universe, 29 ноября 2011 г. (անգլ.)
  3. 3,0 3,1 Vincent Gaddis «Invisible Horizons». Ace Books Inc., New York, 1965 г.
  4. Richard Winer «Ghost Ships». Berkley, 2000 г.
  5. Das Totenschiff in der Südsee
  6. U-2670 - Non-commissioned German U-boat - U-boat index - uboat.net