OpenCola

open cola-ի ապրանքանիշ, որի պատրաստման հրահանգները ազատորեն հասանելի են

OpenCola, կոլայի ապրանքանիշ, որն արտադրում է համանուն զովացուցիչ ըմպելիք, եզակի է նրանով, որ պատրաստման բաղադրատոմսն ազատորեն հասանելի է։ Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն պատրաստել այս ըմպելիքը, ինչպես նաև փոփոխել և կատարելագործել դրա բաղադրատոմսը, քանի որ այն տարածվում է GNU General Public License-ի արտոնագրով։

Ըմպելիք ստեղծելու բաղադրիչները

Պատմություն խմբագրել

 
Անուշաբույր յուղեր, որոնք օգտագործվում են OpenCola-ում

Ըմպելիքն սկսել է օգտագործվել նույնանուն կանադական ընկերության կողմից, որը ստեղծվել է 1999 թվականին և զբաղվել է պիրինգային ցանցերի համար հավելվածների մշակմամբ՝ որպես գովազդային քայլ։ Մի քանի տարի շարունակ համակարգչային ցուցահանդեսներում այցելուներին առաջարկվում էին խմիչքի թիթեղյա տարաներ, որոնք իրենց համով հիշեցնում էին Կոկա-Կոլայի հայտնի ըմպելիքը, որի վրա նշվում էր դրա բաղադրությունը և տեղադրվում էր ընկերության կայք այցելելու հրավեր, որտեղ կարելի էր գտնել խմիչքի պատրաստման բաղադրատոմսը և ամբողջական հրահանգները։ Բաղադրատոմսը տարածվել է GNU GPL արտոնագրի ներքո, ինչը թույլ էր տալիս յուրաքանչյուրին պատրաստել OpenCola-ն և դրա ցանկացած փոփոխություն տան պայմաններում[1]։

Ընկերությունը հանրությանը հայտնի է դարձել, առաջին հերթին, որպես խմիչք արտադրող, և իր գոյության ողջ ընթացքում իրացրել է OpenCola ըմպելիքի շուրջ 150,000 տարա[2]։

2003 թվականին այն «կլանվել է» Open Text Corporation ընկերության կողմից։ Ըմպելիքի արտադրությունն ու աջակցությունը դադարեցվել են։ Այնուամենայնիվ, ըմպելիքը մնում է հանրաճանաչ՝ որպես open source-ի (բաց կոդով ծրագրակազմ) սկզբունքների խորհրդանիշ[1]։

Համի բանաձև խմբագրել

OpenCola-ի բուրահաղորդչի բանաձևը[3][4].

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Денис Коновальчик, Несофтовый open-source Արխիվացված 2010-12-19 Wayback Machine // Компьютерра, 3 февраля 2005 года
  2. AUUGN Արխիվացված 2014-07-14 Wayback Machine Mar 2002 // Australian UNIX and Open Systems Users Group, [1] Արխիվացված 2013-04-09 Wayback Machine
  3. «OpenCola.com - Soft Drink Formula - Internet Archive». 2001. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. Amanda Foubister (2001). «OpenCola Soft Drink Recipe» (PDF). OpenCola.com. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել