Office Online (առաջ՝ Office Web Apps), գրասենյակային ծրագրերի առցանց փաթեթ, որը թույլ է տալիս օգտվողներին ստեղծել և խմբագրել ֆայլեր՝ օգտագործելով Microsoft Office ծրագրերի թեթևացված վեբ տարբերակները՝ Word, Excel, PowerPoint, OneNote։ Բացի այդ հավելվածներից, փաթեթը ներառում է Sway, Outlook.com, OneDrive, Մարդիկ հավելվածներ և օրացույց։ Office Web Apps Server ծառայության կորպորատիվ տարբերակը կարող է տեղադրվել մասնավոր ամպային պահոցներում Microsoft SharePoint, Microsoft Exchange Server և Microsoft Lync Server ծառայությունների հետ միասին։

Office Online
Изображение логотипа
products.office.com/office-online
Տեսակկայք և office suite?
ՍեփականատերՄայքրոսոֆթ
Բացվածհունիսի 7, 2010

Պատմություն խմբագրել

Office Web Apps ծառայությունն առաջին անգամ ցուցադրվել է 2008 թվականի հոկտեմբերին Լոս Անջելեսում կայացած PDC 2008 կոնֆերանսում։ Microsoft-ի բիզնեսի բաժնի ավագ փոխնախագահ Քրիս Կապոսելան ներկայացրել է Office Web Apps-ը որպես Word, Excel, PowerPoint և OneNote հավելվածների թեթևացված տարբերակների փաթեթ, որը թույլ է տալիս ստեղծել, խմբագրել և կիսել Office փաստաթղթերը սովորական բրաուզերի միջոցով։ Նրա խոսքով՝ Office Web Apps-ը կոչված է դառնալու Office Live Workspace-ի մատչելի մասը[1]։ Հայտարարվել է, որ Office Web Apps-ը կաշխատի ինչպես AJAX-ի, այնպես էլ Silverlight-ի միջոցով, սակայն երկրորդը պարտադիր չէ[2]։ Microsoft-ի բիզնեսի բաժանմունքի նախագահ Սթիվեն Էլոպը հայտարարել է, որ Office Web Apps-ի նախնական տարբերակը հասանելի կլինի 2008 թվականի ընթացքում[3]։ Սակայն նախնական տարբերակը թողարկվել է միայն 2009 թվականի սեպտեմբերին[4]։

2009 թվականի հուլիսի 13-ին Նոր Օռլեանում WWDC համաժողովում առաջին անգամ ցուցադրվեցին Office Web Apps-ի հնարավորությունները[5]։ Բացի այդ, հայտարարվել է, որ Office Web Apps-ին հասանելիություն կարելի է ստանալ երեք ճանապարհով՝ Windows Live-ի միջոցով (նախկինում հայտարարված Office Live Workspace-ի փոխարեն), կամ Microsoft SharePoint-ի և Microsoft Online Services-ի միջոցով՝ բիզնես օգտագործողների համար։ Սակայն Office 2010-ի բետա-թեստավորիչները խոստացված ժամանակահատվածում Office Web Apps-ին հասանելիություն չեն ստացել, ասվել է, որ մուտքը կբացվի 2009-ի օգոստոսի ընթացքում[6]։ Սակայն օգոստոսին Microsoft-ի ներկայացուցիչն ասել էր, որ Office Web Apps-ի նախնական տարբերակի թողարկումը հետաձգվում է, իսկ արտադրանքը հասանելի չի լինի մինչև օգոստոսի վերջ[7]։

Microsoft-ը պաշտոնապես ներկայացրել է Office Web Apps-ի նախնական տարբերակը 2009 թվականի սեպտեմբերի 17-ին[4]։ Office Web Apps-ը հասանելի էր միայն ընտրված փորձարկողների համար OneDrive ծառայության միջոցով (Skydrive-ի ժամանակ)։ Office Web Apps-ի վերջնական տարբերակը օգտատերերի համար հասանելի է դարձել 2010 թվականի հունիսի 7-ին Windows Live Office-ի միջոցով[8]։

2012 թվականի հոկտեմբերի 22-ին Microsoft-ը թարմացրել է Office Web Apps-ը՝ հայտնվել է համատեղ խմբագրման գործառույթ, բարելավվել է արտադրողականությունը և հայտնվել է շոշափելի սենսորների աջակցություն[9]։

2013 թվականի նոյեմբերի 6-ին Microsoft-ը հայտարարել է այնպիսի ֆունկցիաների մասին, ինչպիսիք են իրական ժամանակի համատեղ խմբագրում և ավտո-պահպանում Word-ում (պահպանման կոճակին փոխարինող)[10][11][12]։

2014 թվականի փետրվարին Office Web Apps-ը վերափոխվեց ռեբրենդինգի՝ այն վերածվեց Office Online-ի և դարձավ Microsoft-ի այլ վեբ-ծառայությունների մի մասը, ներառյալ օրացույցը, OneDrive-ը, Outlook.com և Մարդիկ[13]։ Microsoft-ն արդեն փորձել է միավորել բոլոր առցանց ծառայությունները Windows Live ապրանքանիշի ներքո 2005 թվականին (Xbox Live-ի օրինակով)։ Սակայն Windows 8-ի առաջիկա թողարկման և ամպային ծառայությունների անհրաժեշտության ավելացման հետ կապված Microsoft-ը որոշել է հրաժարվել Windows Live բրենդից, որպեսզի շեշտը դնի այն բանի վրա, որ այժմ տվյալ ծառայությունները ներառված են Windows-ի կազմում և ոչ միայն լրացումներ չեն։ Windows Live ապրանքանիշը նույնպես քննադատվել է այն բանի համար, որ նա իր մեջ ներառել է ավելի ու ավելի չկապված ծառայություններ[14][15]։

2014 թվականի նոյեմբերին Office Online-ը ձեռք է բերել առցանց չաթի գործառույթ համատեղ փաստաթղթերի համար[16]։ 2015 թվականի ապրիլին ավելացվել է Dropbox ամպային ծառայության հետ ինտեգրումը[17]։

Հասանելիություն խմբագրել

Office Online-ի սովորական օգտատերերի համար հասանելի է անվճար. դրա համար անհրաժեշտ է Microsoft-ի հաշվի միջոցով մուտք գործել կայք Office.com, որը նաև համատեղված է OneDrive և Office Live Workspace ծառայության հետ։ Կորպորատիվ տարբերակները հասանելի են Office 365 ծառայության միջոցով։

Office Online աջակցում է բոլոր հայտնի բրաուզերների, այդ թվում, Internet Explorer 9 և բարձր, Microsoft Edge, Google Chrome, Firefox, ինչպես նաև Safari OS X 10.6-ի համար և բարձր[18]։

Հարմար է նրանով, որ Office Online-ում օգտագործվում է Microsoft Office 2016-ի թարմացված ինտերֆեյսը, ինչպես նաև նրանով, որ եթե որևէ մեկը չունի գրասենյակային ծրագրեր համակարգչի վրա, ապա կարելի է օգտվել այդ օնլայն տարբերակից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Microsoft to Extend Office to the Browser | News Center». news.microsoft.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  2. Sarah Perez (10 ноября 2008). «Microsoft Office Web Applications: Your Burning Questions Answered». «No! Silverlight is not required.»
  3. Ina Fried (28 октября 2008). «Next version of Office heads to the browser». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. «Elop said that a technology preview of the browser-based products will come later this year and that a beta version will be released in 2009»
  4. 4,0 4,1 «Microsoft Web Apps: Office Goes to the Web». 17 сентября 2009. «Microsoft today announced the start of the Microsoft Office Web Apps Technical Preview program for consumers. Beginning today, a limited number of invitation-only participants will receive access to lightweight versions of Microsoft Word, Excel and PowerPoint on the Web»
  5. «Microsoft Office 2010 Hits Major Milestone and Enters Technical Preview | News Center». news.microsoft.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Mary Jo Foley. «Microsoft Office Web Apps: No test build until August | ZDNet». ZDNet. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  7. Mary Jo Foley. «No Microsoft Office Web Apps test build in August, after all | ZDNet». ZDNet. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  8. KLINT FINLEY (8 июня 2010). «Microsoft Rolls Out Office Web Apps».
  9. OneDrive Team (2012 թ․ հոկտեմբերի 22). «Updated Office Web Apps on SkyDrive». Office Blogs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  10. Word Team (2013 թ․ նոյեմբերի 6). «What's new in the Word Web App?». Office Blogs. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Get It Done Day and Office 365 help balance life's demands | News Center». news.microsoft.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  12. Amanda Lefebvre (2013 թ․ նոյեմբերի 6). «Collaboration just got easier: Real-time co-authoring now available in Office Web Apps». Office Blogs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Meet Office Online, Microsoft's slightly tweaked Office Web Apps replacement». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  14. Stross, Randall (2012 թ․ մայիսի 26). «Windows Live Brand Fades Into the Sunset - Digital Domain». The New York Times. 0362-4331. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «Cloud services for Windows 8 and Windows Phone: Windows Live, reimagined». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  16. Office 365 Team (2014 թ․ նոյեմբերի 20). «Introducing Skype document chat in Office Online». Office Blogs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. Office Team (2015 թ․ ապրիլի 9). «Office Online and Dropbox web integration now available». Office Blogs. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  18. «Поддержка браузером Office Online - Служба поддержки Office». support.office.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.