O Fortuna, միջնադարյան թափառաշրջիկ երաժիշտների լատիներեն բանաստեղծությունն է, որը գրվել է XIII դար դարում, «Carmina Burana» ժողովածուի մի մասն է։ Այն իրենից ներակայացնում է բողոք ուղղված ճակատագրին և Ֆորտունային, ով հռոմեական դիցաբանությունում մարմնավորում էր հաջողությունը։

1935—1936 թվականներին «O Fortuna» բանաստեղծության երաժշտությունը գրվեց գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆի կողմից։ Այն բացում և փակում է «Carmina Burana»կանտատը (առաջին դեպքում, որպես երկու համարներից մեկը, միավորվում է «Fortuna Imperatrix Mundi» անվան տակ)։ Առաջին կատարում կատարվել է 1937 թվականի հունիսի 8-ին Մայնի Ֆրանկֆուրտում։

Օրֆի ստեղծագործությունը միանգամից մեծ հայտնիություն ձեռք բերեց և բազմաթիվ անգամներ կատարվեց դասական երաժիշտների, անսամբլեաների և հայտնի արտիստների կողմից։ Այն կարելի է լսել բազմաթիվ կինոնկարներում և հեռուստատեսային գովազդային հոլովակներում, այն դարձավ ժողովրդական մշակույթի անբաժանելի մասը, ստեղծելով դրամատիկ և կատաստրոֆիկ իրավիճակներ[1]։ «O Fortuna»-ն գլխավորել է Միացյալ Թագավորության վերջին 75 տարիների ամենահայտնի դասական երաժշտությունների ցուցակը[2]։

Նկարագրություն խմբագրել

Համարը սկսվում է օրկեստրի և երգչախմբի «ֆորտիսմո»-յով, ավարտվելով երրորդ արտահայտությունով, պահելով երկար նոտան։ Առաջին տան մնացածը և երկրորդ տունը հակառակը՝ կատարվում են ցածր նրբերանգով, այդ ժամանակ երգչախումբը համարյա արտասանելով երգում է բառերը։ Երրորդ տունը հնչում է ավելի արագ ռիթմով և առավելագույն բարձրության վրա։

Տեքստ խմբագրել


O Fortuna
velut luna
statu variabilis,
semper crescis
aut decrescis;
vita detestabilis
nunc obdurat
et tunc curat
ludo mentis aciem,
egestatem,
potestatem
dissolvit ut glaciem.

Sors immanis
et inanis,
rota tu volubilis,
status malus,
vana salus
semper dissolubilis,
obumbrata
et velata
michi quoque niteris;
nunc per ludum
dorsum nudum
fero tui sceleris.

Sors salutis
et virtutis
michi nunc contraria,
est affectus
et defectus
semper in angaria.
Hac in hora
sine mora
corde pulsum tangite;
quod per sortem
sternit fortem,
mecum omnes plangite!

Օ՜ ճակատագիր։
Ինչպես լուսինը
Դու փոփոխական ես՝
Միշտ մեկ աճում ես,
Մեկ սպանում,
Միջամտելով կյանքի ընթացքը,
Կամ դաժանեցնում ես,
Կամ էլ բուժում,
Քեզ չեն հասկանա մտքով,
Ինչ աղքատությունն է,
Ինչ իշխանությունը՝
Այդ ամենը հալվում է ինչպես սառույցը։

Ճակատագիրը դաժան է
և դատարկ,
Դու պտտվող անիվ ես՝
Դժբախտություններով լի,
Եվ զուր հաջողությունները,
Այն միշտ մասերի է բաժանվում,
Ճակատագիրը գաղտնի
Հետևում է բոլորին,
Բայց ես խաղալով շրջվում եմ,
Անպաշտպան մեջքով՝
Դեպի քո չարագործությունները։

Թե առողջ ժամանակ,
Թե բարօրության ժամանակ,
Այն միշտ իմ դեմ է,
Զարմացնում է ինձ
Եվ հյուծում,
Միշտ սպասում է ժամին,
Եվ այդ ժամին
Առանց դանդաղեցնելու,
Հարվածում է լարերին,
Դրանով տանելով հուսահատության
Յուրաքանչյուրին ոքին,
Եվ բոլորը լացում են ինձ հետ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Answer Is Almost Always "O Fortuna" - Kickass Classical Forums». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. BBC News - O Fortuna is 'most listened to classical piece'
  3. «Перевод песен Gregorian: перевод песни O Fortuna, текст песни. Лингво-лаборатория Амальгама». www.amalgama-lab.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել