Node կամ Node.js, ծրագրային պլատֆորմ՝ հիմնված V8 շարժիչի վրա (թարգմանում է ՋավաՍկրիպտը մեքենայական կոդի), ՋավաՍկրիպտը վերափոխում է նեղ մասնագիտական լեզվից լայն օգտագործման ծրագրավորման լեզվի։ Node.js-ը ՋավաՍկրիպտին ավելացնում է հնարավորություն համագործակցել մուտք-ելքային սարքերի հետ իր API-ի միջոցով (գրված է C++ լեզվով), միացնել ուրիշ արտաքին գրադարաններ, որոնք գրված են տարբեր լեզուներով, ստեղծելով կանչի հնարավորություն ՋավաՍկրիպտ կոդի միջոցով։ Node.js ունի լիիրավ դերակատարություն՝ որպես վեբ սերվեր։ Node.js-ի հիմքում միջոցառում-կողմորոշված է (Անգլ․ event-oriented) և ասինխրոն (կամ ռեակտիվ) ծրագրավորումը ոչ արգելափակվող մուտք/ելքով։

Node.js
Изображение логотипа
Տեսակapplication framework?, ազատ ծրագրային ապահովում, run-time system? և բաց կոդով ծրագրակազմ
Նախագծումը՝OpenJS Foundation և Ryan Dahl?
Գրված է՝C[1], C++ և ՋավաՍկրիպտ
ՕՀԼինուքս, Windows[2], BSD[2] և մաքՕՍ[2]
Լույս տեսավ՝մայիսի 27, 2009[3]
ԱրտոնագիրMIT արտոնագիր[4]
Կայքnodejs.org(անգլ.)
Ելակոդgithub.com/nodejs/node
 Node.js Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1996 թվականին Netscape կազմակերպությունում կատարվում են փորձեր ստեղծելու JavaScript-ի սերվերային մասը (Server-side JavaScript — SSJS)[5][6], բայց այս տեխնոլոգիան տարածում չգտավ։

 
Ռայն Դալը, Node.js-ի ստեղծողը

Երկու տարվա փորձարկումների արդյունքում 2009 թվականին Node.js-ը ստեղծվեց Ռայն Դալի-ի կողմից (անգլ.՝ Ryan Dahl)։ Իր հետազոտությունների ժամանակ նա եկավ այն եզրակացության, որ ավանդական զուգահեռականության մոդելի փոխարեն, որի հիմքում հոսքերն էին, պետք է դիեմել միջոցառում - կողմորոշված համակարգերին։ Այս մոդելը ընտրվեց իր պարզության, ցածր հոսքայնության (ի տարբերություն «մեկ հոսք մեկ միացման համար» գաղափարախոսության) և արագության։ Node-ի նպատակը «լայնածավալ ցանցային սերվերներ կառուցելու պարզ ուղին է»։

2014 թվականի դեկտեմբերին ստեղծվել է ֆորկ io.js։

2015 թվականի մայիսին ընդունվեց io.js ի և Node.js միաձուլման և հետագայում Node.js Foundation-ի[7] հովանու ներքո զարգացման մասին որոշումը։

2015 թվականի սեպտեմբերի 8-ին թողարկվեց Node.js v4.0.0-ը որպես արդյունք Node.js v0.12.7 и io.js v3.3.0.-ի[8][9] միաձուլման։

Կոդի օրիանակներ խմբագրել

HTTP-սերվերի ստեղծում և գործարկում Node.js-ով, որը ցուցադրում է Hello, world!։

// Բերնում ենք http մոդուլը
const http = require('http');

//Ստեղծեք վեբ սերվեր, հարցման մշակողով։
const server = http.createServer((req, res) => {
  console.log('Հարցման մշակման սկիզբ');
  // Փոխանցում ենք կոդի պատասխանը և http-վերնագրերը
  res.writeHead(200, {
    'Content-Type': 'text/plain; charset=UTF-8'
  });
  res.end('Բարև երկիր !');
});

//Աշխատացնում ենք վեբ սերվերը
server.listen(2002, '127.0.0.1', () => {
  console.log('Սերվերը աշխատում է  http://127.0.0.1:2002/');
});

Մեկ ուրիշ սցենարի օրինակ որում ստեղծվում է TCP-սերվեր, որը լսում է 1337 ապաստանը և ցուցադրում է այն ամենը, ինչ օգտատերը մուտքագրել է։

const net = require('net');

const server = net.createServer(stream => {
  stream.setEncoding('utf8');

  stream.write('hello\r\n');

  stream.addListener('data', data => {
    this.write(data);
  });

  stream.addListener('end', () => {
    this.write('goodbye\r\n');
    this.end();
  });
});

server.listen(1337, 'localhost');

Լրացուցիչ երրորդ կողմի փաթեթներ խմբագրել

Node.js կազմում է նաև npm սեփական փաթեթ տեղադրողը։ Տեղադրումը կատարվում է հետևյալ հրամանները միջոցով։

npm install <packagename>

Բոլոր հասանելի փաթեթները և դրանց կարճ նկարագրությունը։

npm search

Այս նույն հրամանով կարելի է կատարել փաթեթների ընտրովի որոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The node Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  2. 2,0 2,1 2,2 Free Software Directory
  3. node-v0.x-archive on GitHub
  4. node/LICENSE at master · nodejs/node · GitHub
  5. «Server-Side JavaScript — Archive of obsolete content | MDN». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  6. Серверный JavaScript 1.4. Руководство по Использованию.
  7. «io.js объединяется с NodeJS».
  8. «Node.js + Io.js = Node.js 4.0.0».
  9. «Вышла в свет новая версия Node.js v4.0.0».

Արտաքին հղումներ խմբագրել