NEMO (անգլ.՝ NEMO Science Museum), Նիդերլանդների խոշորագույն գիտական թանգարանը, կատուցվել է Ռենցո Պիանոյի նախագծով։ Գտնվում է մայրաքաղաք Ամստերդամում, Կենտրոնական կայարանից և Ծովային թանգարանից աջ։

NEMO թանգարան
Տեսակգիտության թանգարան և թանգարան
Երկիր Նիդերլանդներ[1][2]
ՏեղագրությունԱմստերդամ[2]
ՎայրԱմստերդամ
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[3]
ՀասցեOosterdok 2
Amsterdam, Netherlands
1011VXOosterdok? (2)[3]
Հիմնադրվել է1923, 1990[2] և 1997[2]
Այցելուներ590,000 (2015 est.)[4]
ՏնօրենՄիխիել Բուշել[5]
Կայքnemosciencemuseum.nl և nemosciencemuseum.nl/en/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Թանգարանը գիշերը։

ՆԵՄՈ թանգարանն առաջացել է Աշխատանքի թանգարանի բազայի հիման վրա, որը գոյություն է ունեցել 1920-1930 թվականներին, և 1950-1960-ականներին կոչվել է Արդյունաբերության և տեխնոլոգիաների հոլանդական ինստիտուտ։ Մինչև 1980-ական թվականները ծագել է կրթական թանգարան հիմնադրելու միտքը․ թանգարանը պետք է հետաքրքրություն առաջացներ գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ վաղ տարիքից։ 6 տարի անց, Նիդերլանդների թագուհի Բեատրիքսի մասնակցությամբ բացվեց «Նոր մետրոպոլիս» անունով թանգարանը։

Երկու տարի անց թանգարանը կանգնեց ֆինանսական խնդիրների առջև, և արդյունքում սնանկացավ։ Այնուհետև հաջորդեցին որոշակի վերակազմակերպումներ, թանգարանը սկսվեց կոչվել «Գիտության և տեխնոլոգիաների ազգային կենտրոն»[6]։

Ցուցանմուշներ

խմբագրել

Թանգարանի ցուցանմուշներից շատերը ստեղծվում են աշխատակիցների կողմից[7]՝ ձեռքի տակ եղած նյութերից և նախատեսված են ձեռք տալու համար, քանի որ հենց դա է բացատրում, թե ինչպես է կառուցված աշխարհը։ Թանգարանում կա ՆԵՄՈ-թատրոն, որտեղ անցկացվում են ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, դասախոսություններ։

Շնորհիվ Ռենցո Պիանոյի մտահաղացման՝ թանգարանի ներսում կան օդափոխման խողովակներ, պողպատե ծածկեր և շենքի ֆունկցիոնալ այլ դետալներ։

Թանգարանի աստիճանային տանիքից, որտեղ կարել է հասնել թանգարանի չորրորդ հարկից, բացվում է տեսարան դեպի հին քաղաք։ Սա Ամստերդամի միակ բարձրահարկ շենքն է, որտեղից բացվում է նման տեսարան։

Շինությունը ոչ միշտ է եղել կանաչ․ 1997 թվականից պղինձը աստիճանաբար պատվել է պատինայով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.architectuur.org/bouwwerk/415/Nemo.html
  3. 3,0 3,1 https://whichmuseum.nl/museum/nemo-science-museum-amsterdam-132
  4. "Bezoekersrecords voor Van Gogh Museum en NEMO" (in Dutch), AT5, 2015. Retieved 15 January 2016.
  5. Feiten & cijfers (in Dutch), NEMO Science Museum. Retrieved 24 January 2012.
  6. Nieuwe visuele stijl (in Dutch), NEMO Science Museum. Retrieved 20 April 2016.
  7. «Цепная реакция». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 10.01.2009-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NEMO թանգարան» հոդվածին։