"Monster", հարավկորեական EXO բոյ բենդի երգը, իրենց երրորդ EX'ACT ստուդիական ալբոմի համար։ Այն թողարկվել է երկու տարբերակով՝ կորեական և չինական, S.M. Entertainment-ի կողմից 2016 թվականի հունիսի 9-ին, որպես ալբոմի երկրորդ սինգլ։

«Monster»
EXOսինգլը
«EX'ACT» ալբոմից
Թողարկված9 հունիսի 2016 թվական
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
ԺանրՔեյ փոփ
Պարային
Տևողություն3:41
ԼեյբլS.M. Entertainment
ՊրոդյուսերLDN Noise
EXO-ի սինգլների ժամանակագրություն
«"Lucky One"»
(2016)
«Monster»
(2016)
«"Lotto
(2016)

Նախապատմություն և թողարկում խմբագրել

 
Exo-ն "Monster" երգը կատարելիս 2016 թվականի հունիսին

Խոսքերի և երաժշտության հեղինակներն են Kenzie-ն և LDN Noise-ը, «Monster» բնութագրվում է որպես «մռայլ և լարված» պարային երգ միջին տեմպով և քնարերգությամբ[1]։ Երգը ծառայել է, որպես EX'ACT ալբոմի "երկու գլխավոր սինգլներից" մեկը, իսկ մյուսը՝ "Lucky One" երգը, և նրանք ալբոմի հետ միասին թողարկվել են 2016 թվականի հունիսի 9-ին։ Exo-ն սկսել է ելույթ ունենալ երգով հարավկորեական երաժշտական հեռուստաշոուներին հենց նույն օրը։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

"Monster" երգի չինական և կորեական տարբերակների տեսահոլովակները թողարկվել են երգի թողարկումից մեկ ժամ անց։ Բացի այն, որ Exo-ն տեսահովակում կատարում է երգը տարբեր պարամետրերով, տեսահոլովակում նաև անդամներին ներկայացնում են որպես ապստամբների, որոնց ի վերջո ձերբակալում են, բայց վերջ ի վերջո ազատվում են մեքենայից Բեքհյոնի օգնությամբ, ով քողարկվել էր որպես մեքենայի վարորդ։ Կորեական տարբերակը եղել է առավել դիտված տեսահոլովակներից չորրորդը 2016 թվականին ՅուԹյուբում[2]։ 2016 թվականի հունիսի 15-ին թողարկվել է լրացուցիչ երաժշտական տեսահոլովակ՝ որտեղ ցուցադրվում է միայն երգի պարային բեմադրությունը։

Ընդունում խմբագրել

"Monster" երգը գլխավորել է Հարավային Կորեայի Gaon թվային և Billboard համաշխարհային թվային երգերի հիթ-շարքերը, դառնալով Exo-ի վերջին զբաղեցրած առաջին հորիզոնականը[3][4]։ Երգը ինն անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը հարավկորեական ամենշաբաթյա երաժշտական հեռուստաշոուներում և եղել է ամենաշատ մրցանակներ ստացած տղաների խումբը 2016 թվականին։ Նա առաջադրվել է «Տարվա երգ» անվանակարգում Ասիական Mnet երաժշտական 18-րդ մրցանակաբաշխության ժամանակ և ճանաչվել է երկրորդը և երրորդը լավագույն փոփ ստեղծագործություններից 2016 թվականին Dazed-ի և Billboard-ի կողմից[5][6]։

Հիթ-շարքեր խմբագրել

Ամենշաբաթյա հիթ-շարքեր խմբագրել

Հիթ-շքերթ (2016) Զբաղեցրած
հորիզոնական
Հարավային Կորեա (Gaon)[3] 1
ԱՄՆ համաշխարհային թվային երգեր (Billboard)[4] 1
Ճապոնիա Hot 100 (Billboard)[7] 9

Տարեվերջյան հիթ-շարքեր խմբագրել

Հիթ-շքերթ (2016) Զբաղեցրած
հորիզոնական
Հարավային Կորեա (Gaon)[8] 60

Վաճառք խմբագրել

Երկիր Վաճառք
Հարավային Կորեա (Gaon)[9] 789,078
Միացյալ նահանգներ (RIAA)[4] 6,000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jung Eun-jin (2016 թ․ հունիսի 8). «EXO returns as 'Monster'». Korea Herald. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  2. «2016년 전 세계에서 가장 많이 본 K-Pop 뮤직비디오 Top10은?». 인터넷판 (korean). 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Gaon Digital Chart - Week 24, 2015». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 Benjamin, Jeff (2016 թ․ հունիսի 14). «EXO Earns First No. 1 on World Digital Songs With 'Monster'». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  5. Glasby, Taylor (2016 թ․ դեկտեմբերի 14). «The 20 best K-Pop tracks of the year». Dazed. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  6. Benjamin, Jeff (2016 թ․ դեկտեմբերի 22). «20 Best K-Pop Songs of 2016: Critic's Picks». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «Billboard Japan Hot 100 - June 27, 2016». Billboard. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  8. «Gaon Digital Chart – 2016». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  9. «Gaon Download Chart – 2016». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել