«Monster», ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Լեդի Գագայի սինգլը նրա երրորդ` The Fame Monster (ԷՌ) մինի-ալբոմից։ Այն ձայնագրել են Լեդի Գագան, RedOne-ը` Space Cowboy-ի հետ համատեղ։ Քննադատները գնահատել են երգի երաժշտական ձևավորումը, բայց այն չեն սիրել։ Երգը 2010 թվականին ունեցել է հաջողություններ։

«Monster»
«Monster» սինգլի շապիկը (Լեդի Գագա, 2010)
Լեդի Գագայի սինգլը
«The Fame Monster» ալբոմից
ՁայնագրվածRecord Plant Studios (Լոս Անջելես, Կալիֆոռնիա)
Ժանրսինթփոփ, դենս-փոփ
ԵրգահանԼեդի Գագա
Տևողություն4:09
ԼեյբլStreamline, Kon Live, Cherrytree, Interscope
ՊրոդյուսերRedOne, Լեդի Գագա

Երգի տեքստը պատմում է վատ տղայի հետ առանց փոխհամաձայնության սեքսի վախի մասին։ Երգչուհին ասել է, որ այդ երգը իր մեջ արթնացրել է կայուն հարաբերություններ ունենալու ցանկություն։

Երգի տեքստը խմբագրել

MTV News-ին տված հարցազրույցում, Լեդի Գագան ասում է, որ «Monster»-ը բնոութագրում է «կապվածության վախը և սիրո կրքի վախը»։

Գագան երգում վերցնում է այնպիսի ձայնային միջակայք, որը հասնում է E3-ից B4-ի։ Երգը ձայնագրվել է Լոս Անջելեսի Record Plant Studio-ում՝ 2009 թվականին։

Երգի վերլուծություն խմբագրել

«Monster»-ը սկսվում է Գագայի հետևյալ խոսքերից՝ «Ինձ մի կոչիր Գագա»։ Դրանից հետո գնում է թեթև կմկմոց և թմբուկների ձայնը 1980-ականների ոճով, որը PopMatters-ից Էվան Սոուդիի կարծիքով ստեղծում է աշխույժ տոնև օգտագործվում են ծանր բասեր, կիթառի և երգչախմբի ձայներ, այդ պահին Timbaland-ի նման տղամարդու ձայնը երգում է՝ «Տաք, ինչպես դժոխքը»։

Կենդանի կատարում խմբագրել

 
Լեդի Գագան կատարում է «Monster» երգը «The Monster Ball Tour»-ում

2010 թվականի հունվարի 15-ին՝ Լեդի Գագան կատարում է այս երգը՝ Օպրի Ուինֆրիի շուի ընթացքում։ Գագան հայտնվել է կոստյումով և զգեստով, փշերի նման սանրվածքով։ Այդ երգից հետո նա երգել է «Bad Romance» և «Speechless» երգերը։ Նաև Գագան կատարել է երգը The Monster Ball Tour համերգային շրջագայության համերգների ժամանակ։ Կատարումը սկսվել է գլուխը շարժող սև շան և ագռավների տեսահոլովակի ցուցադրումից։ Հետո Գագան Մայքլ Ջեքսոնին ուղղված պարողների մազերի խմբի հետ կատարում է երգը։ Կատարման վերջում հրեշները սպանում են Գագային, և նա հայտնվում է լողազգեստով արյան լճակի մեջ։ Դրանից հետո Մանչեստրում եղան շատ բողոքներ։

Հիթ-շքերթներ խմբագրել

Միացյալ թագավորությունում «Monster»-ը առաջին անգամ լույս է տեսել UK Singles հիթ-շքերթի 68-րդ հորիզոնականում՝ 2009 թվականի դեկտեմբերի 12-ին, բայց հաջորդ շաբաթում իր տեղը սկսել է զիջել։ 2010 թվականի օգոստոսի 16-ին, «Monster»-ը առաջադրվել է Նոր Զելանդիայի Singles Chart հիթ-շքերթի 30-րդ հորիզոնականում, թվային ներբեռնման և ռադիոեթերի շնորհիվ։ Nielsen SoundScan-ի տվյալներով ԱՄՆ-ում «Monster»-ը ներբեռնվել է համացանցից ավելի քան 207 000 անգամ։

Հիթ-շքերթ (2009–10) Ամենաբարձր հորիզոնական
Australian Singles Chart[1] 80
Canadian Digital Songs[2] 73
Hungarian Singles Chart[3] 6
New Zealand Singles Chart[4] 29
UK Singles Chart[5] 68
US Bubbling Under Hot 100 Singles[6] 12
US Hot Dance Club Songs[7] 29
US Hot Dance/Electronic Digital Songs[8] 20
US Latin Pop Airplay[9] 22

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The ARIA Report: Week Commencing 30 November 2009» (PDF). Australian Recording Industry Association. 2009 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «Billboard: Other charts». Billboard. Nielsen Business Media, Inc. 129 (30). 2009 թ․ դեկտեմբերի 12. ISSN 0006-2510. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Hungarian Single (track) Top 10 lista». Mahasz. Magyar Hanglemezkiadók Szövetsége. 2009 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «Lady Gaga – Monster (Song)». Recording Industry Association of New Zealand. Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Chart Stats – Lady Gaga – Monster». The Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Billboard: Other charts». Billboard. Nielsen Business Media, Inc. 129 (30). 2009 թ․ դեկտեմբերի 12. ISSN 0006-2510. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Billboard – Lady Gaga – Hot Dance Club Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. «Billboard: Other charts». Billboard. Nielsen Business Media, Inc. 129 (30). 2009 թ․ դեկտեմբերի 12. ISSN 0006-2510. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «Billboard – Lady Gaga – Latin Pop Airplay». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.