Mary King’s Close (հայերեն՝ Մերի Քինգի փակուղի), գետնի տակ գտնվող փողոց, որը գտնվում է Էդինբուրգի (Շոտլանդիա) կենտրոնական մասում գտնվող Թագավորական Մղոն փողոցների շարանում։

Mary King’s Close
Տեսակնրբանցք
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԷդինբուրգ
ՎայրԹագավորական Մղոն
Հիմնադրվել է2003
Կայքrealmarykingsclose.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Փողոցն իր անունն ստացել է այս փողոցում մի քանի սեփականություն ունեցող փաստաբան Ալեքսանդր Քինգի դուստր տանտիրուհի Մերի Քինգի պատվին (? - 1644 թվականի սեպտեմբեր)։ Փողոցն առաջին անգամ հիշատակվել է 17-րդ դարի երկրորդ կեսին այդ անվան տակ, թեև ինքնին գոյություն է ունեցել նաև նախկինում (հայտնվել է 16-րդ դարի սկզբից ոչ ուշ)։ 18-րդ դարում՝ քաղաքային վարչության (անգլ.՝ Edinburgh City Chambers) նոր շենքի կառուցման ժամանակ, «Mary King’s Close»-ը դրան հարող մի քանի փողոցների հետ մասամբ ավերվել է, մասամբ էլ՝ որմնաշարվել և օգտագործվել որպես հիմք նոր շենքի համար։ Տարիներ շարունակ փողոցների համալիրը գործնականապես անհասանելի է եղել դրսից և վերածվել առասպելների ու քաղաքային լեգենդների փարթամ փնջի, որը հաճախ խիստ մռայլ էր։

21-րդ դարի սկզբին հնագետները բացահայտել են «City Chambers»-ի շենքի տակ գտնվող փողոցների համալիրը։ Փողոցների մնացորդները հետազոտվել, մաքրվել և թանգարան են դարձվել որոշ ժամանակ անց՝ 2003 թվականին, և բացվել է «The Real Mary King 's Close» թանգարանը (հայերեն՝ Մերի Քինգի իսկական փակուղին), որի ցուցադրության հիմքը դարձել են Մերի Քինգի փակուղու շենքում պահպանված իրերը։ Օգտագործելով իրական «դեկորացիաներ»՝ թանգարանն այցելուներին ծանոթացնում է 16-19-րդ դարերում Էդինբուրգի բնակիչների կյանքին։ Թանգարանը մեծ ժողովրդականություն է վայելում, օրինակ՝ բրիտանական հիմնական ճանապարհորդական կայքը՝ tripadvisor.co.uk, «The Real Mary King’s Close» թանգարանը ներառել է «Երեք օր Էդինբուրգում» (անգլ.՝ 3 days in Edinburgh) շարքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TripAdvisor.co.uk. «3 days in Edinburgh» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.

Գրականություն խմբագրել

  • The Real Mary King's Close museum. Official guide. — 36 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mary King’s Close» հոդվածին։