Mama, I'm Coming Home, անգլիական ծանր մետալ խմբի երգիչ Օզզի Օսբորնի 1991 թվականին թողարկված «No More Tears» ալբոմի 3-րդ երգն է։ Երգը նրա կնոջ և մենեջեր Շարոն Օսբորնիի մասին է, ում մականունը «մամա» է և իր սպառնացող մեկուսացման մասին։ Երգը գրվել է Զակ Ուայլդի՝ Օսբորնի վաղեմի կիթառահարի, ով Black Label Society ծանր մետալ խմբից էր և Motörhead խմբի Լեմմի Քիլմիսթերի կողմից։ Լեմմին եղել է No More Tears ալբոմի երգերի գրողը և գրել է "Mama I'm Coming Home", "Hellraiser" (որը մոտորհեդը նույնպես կատարել է), "Desire" և "I Don't Want to Change the World" երգերը։

«Mama, I'm Coming Home»
Օզզի Օսբորնի երգը «No More Tears» ալբոմից
Թողարկված1992 ապրիլ
Ձայնագրված1991
Ժանրծանր ռոք
Տևողություն4:07
ԼեյբլEpic
ՀեղինակՕզզի Օսբորն, Սակ Ուայլդ, Լեմմի Կիլմիստեր
ՊրոդյուսերՋոն Պուրդել, Դյուան Բարոն
No More Tears ալբոմի երգացանկ
I Don't Want to Change the World
(2)
«Mama, I'm Coming Home»
(3)
Desire
(4)

«Բիլլբորդ հոթ 100» ցանկում Օսբուրնի այս երգը զբաղեցրել է 28-րդ տեղը, այն նաև զբաղեցրել է 2-րդ տեղը Բիլլբորդի հիմնական ռոք երգերի մեջ[1]։

Տեսահոլովակներ խմբագրել

Երգի համար ստեղծվել են երկու տեսահոլովակներ։ Առաջինը սյուրռեալիստական տեսահոլովակ էր, որը Օսբորնը չհավանեց, քանի որ չէր համապատասխանում երգին։ Այնուհետև նա ստեղծեց երկրորդ տեսահոլովակը Սամվել Բայերի հետ, որը նա ավելի շատ հավանեց։ Օսբորնը համադրեց Նիրվանայի «Smells Like Teen Spirit» երգի մշուշոտ ծխի էֆեկտի հետ։ Դա նույնպես կատարվեց Բայերի աջակցությամբ։

Կազմ խմբագրել

  • Օզզի Օսբորն՝ վոկալ
  • Զակ Ուայլդ՝ կիթառ
  • Բոբ Դայնսլեյ՝ բաս
  • Ռանդո Կաստիլո՝ հարվածային գործիքներ
  • Թոմ Ֆլետչեր՝ պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել