Male captus, bene detentus, թարգմանաբար՝ «սխալ կերպով ձերբակալված, պատշաճորեն՝ կալանավորված», իրավական դոկտրին՝ համաձայն որի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը չի կարող արգելք հանդիսանալ քրեական վարույթ նախաձեռնելու կամ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցում։

Պրակտիկայում, ըստ ըստ «male captus, bene detentus» սկզբունքի ճանաչման, պետությունները բաժանվում են երկու մասի. պետություններ, որոնք ոչ իրավաչափ ձերբակալումը համարում են վարույթի հետագա ընթացքի համար խոչընդոտ[1][2][3][4] և պետություններ, որոնք այդօրինակ խոչընդոտ չեն համարում[5][6][7][8][9] (օրինակ՝ ԱՄՆ, Գերմանիա[10], ՀայաստանՀայաստանում ստեղծվել է կայուն նախադեպային պրատիկա, որ ձերբակալման ոչ իրավաչափ լինելը, ինքնին, չի ենթադրում կալանքի անօրինականություն։

Ամերիկայի Միացյալ Նահանգների գերագույն դատարանն իր մեկնաբանողական պրակտիկայում արձանագրել է, որ եթե ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է օտարերկրյա պետության տարածքում, ապա «male captus, bene detentus» սկզբունքի կիրառման կամ չկիրառման հարցը որոշվում է ձերբակալման վայրի պետության քրեադատավարական օրենսդրությամբ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Attorney-General v. Eichmann, 36 I.L.R. 5 (1961)
  2. Frisbie v. Collins, 342 U.S. 519 (1952)
  3. United States ex el Lujan v. Gengler, 510 F.2d 62 (1975)
  4. United States v. Alvarez-Machain, 504 U.S. 655 (1992)
  5. State v. Ebrahim, 21 I.L.M. 888
  6. United States v. Toscanino, 500 F.2d 267 (1974)
  7. United States v. Verdugo-Urquidez 939 F.2d 1341 (1990)
  8. Connelly v. Director of Public Prosecutions, A.C. 1254 (1964)
  9. Bennett v. Horseferry Road Magistrates' Court, 3 All E.R. 138 (1993)
  10. «No protest, no problem: German court confirms male captus, bene detentus rule». GPIL - German Practice in International Law (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 1. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  11. Ker v. Illinois, 119 U.S. 436 (1886)