macOS Mojave, անհատական համակարգիչների և սերվերների համար նախատեսված օպերացիոն համակարգ մշակված Apple ընկերության կողմից։ Օպերացիոն համակարգի այս տարբերակը թվով 15-րդն է։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 2018 թվականի հուլիսի 4-ին, WWDC 2018-ի ժամանակ[1]։ Օպերացիոն համակարգի համար շեշտադրում կատարվել էր ֆունկցիաների բարելավման վրա, որոնք ցուցադրվել էին macOS High Sierra տարբերակում։ Այս տարբերակը առաջինն էր, որն իր մեջ ներառում էր iOS օպերացիոն համակարգի հավելվածներ, ինչպիսք են՝ «Նորություններ», «Ակցիաներ», «Ձայնագրիչ» և «Տուն», ինչպես նաև օպերացիոն համակարգի այս տարբերակում ցուցադրվեց «մուգ թեմաները»[2]։ Mojave-ն դարձավ macOS շարքի վերջին տարբերակը, որն ապահովում էր 32-բիթային հավելվածների աշխատանքը[3][4]։

MacOS Mojave
Изображение логотипа
ՏեսակՕՀ, մաքՕՍ և UNIX 03?
Նախագծումը՝Էփլ
ԻնտեսֆեյսAqua?
Լույս տեսավ՝սեպտեմբերի 24, 2018
Պլատֆորմx86_64 և iOS
ԱրտոնագիրApple Public Source License?
Հիմք են ծառայելDarwin
ՆախորդmacOS High Sierra?
ՀաջորդMacOS Catalina
Անվանված էՄոհավի (անապատ)
Կայքapple.com/macos/mojave/(անգլ.)

Օպերացիոն համակարգը թողարկվեց 2018 թվականի սեպտեմբերի 24-ին։

Անվանում խմբագրել

Համաձայն արդեն ավանդույթ դարձած անվանակարգման, օպերացիոն համակարգի այս տարբերակը նույնպես անվանվել է ի պատիվ ԱՄՆ-ի տեսարժանի վայրի՝ Մոհավի անապատի, որը գտնվում է ԱՄՆ-ի հարավարևելյան հատվածում։

Փոփոխություններ և նորամուծություններ խմբագրել

  • Օպերացիոն համակարգում առաջին անգամ ներկայացվեց մուգ թեման, որը թույլ է տալիս փոխել օգտատիրոջ միջերեսը այն դարձնելով մուգ, իսկ էլեմենտներն ավելի նկատելի։ Բացի հիմանական միջավայրից այն կարելի է օգտագործել նաև մի շարք ներքին հավելվածների համար։
  • Դինամիկ հետնանկար, որը փոփոխվում է կախված օրվա ժամից։
  • Նույն ֆորմատի ֆայլերը կարելի է խմբավորել մի թղթապանակում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում ազատել տեղ աշխատանքային սեղանի համար։
  • Այս տարբերակում հայտնվեցին մի անգամից 4 հավելված iOS համակարգից։
  • Տարբերակում ավելացավ FaceTime-ով խմբային զանգերի հնարավորություն մինչև 32 մասնակից։
  • Ամբողջովին փոփոխված և կատարելագործված Mac App Store։
  • Էկրանի նկարահանման նոր հավելված, որը թույլ է տալիս կատարել մի քանի կադր, ինչպես նաև տեսաձայնագրության հնարավորություն։
  • Continuity Camera հավելվածի շնորհիվ կարելի է նկարել կամ սկանավորել փաստաթուղթ iPhone կամ iPad-ի միջոցով, որից հետո հեշտությամբ այն տեղափոխել համակարգիչ։

Աջակցվող սարքեր խմբագրել

macOS Mojave օպերացիոն համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ է Mac, որոնք ունեն Metal (API)-ի աջակցում[5]

  • iMac (2012 թվականի կամ ավելի նոր)
  • MacBook (2015 թվականի կամ ավելի նոր)
  • MacBook Pro (2012 թվականի կամ ավելի նոր)
  • MacBook Air (2012 թվականի կամ ավելի նոր)
  • Mac Mini (2012 թվականի կամ ավելի նոր)
  • Mac Pro (2013 թվականի կամ ավելի նոր)
  • iMac Pro (2017 թվականի կամ ավելի նոր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Watch the Apple WWDC Special Event». Apple (անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  2. Jacob Kastrenakes (2018 թ․ հունիսի 4). «macOS Mojave update announced with dark mode, redesigned App Store, Apple News, Stocks, and more». The Verge. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին.
  3. «Apple Confirms Mojave is the Last macOS Release to Support 32-Bit Apps». Mac Rumors. 2018 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին.
  4. «Совместимость 32-разрядных приложений с ОС macOS High Sierra 10.13.4 и более поздних версий». Apple Support (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 4-ին.
  5. Juli Clover (2018 թ․ հունիսի 4). «MacOS 10.14 Mojave Drops Support for Many Older Machines». MacRumors (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել