macOS Catalina, օպերացիոն համակարգ նախատեսված անհատական համակարգիչների և սերվերների համար, որը մշակվել է Apple ընկերության կողմից։ Այս տարբերակը համարվում է թվով 16-րդ տարբերակը և ցուցադրվել է 2019 թվականի հուլիսի 3-ին WWDC 2019-ի ժամանակ[1]։

MacOS Catalina
Изображение логотипа
ՏեսակՕՀ, մաքՕՍ և UNIX 03?
Նախագծումը՝Էփլ
ԻնտեսֆեյսAqua?
Լույս տեսավ՝հունիսի 3, 2019
Պլատֆորմx86_64
Վերջին կայուն տարբերակ10.15.7 (19H2026) (հուլիսի 20, 2022)
ԱրտոնագիրApple Public Source License?
Հիմք են ծառայելDarwin
ՆախորդMacOS Mojave
ՀաջորդMacOS Big Sur
Անվանված էՍանտա-Կատալինա
Կայքapple.com/macos/catalina/(անգլ.), apple.com/uk/macos/catalina/(անգլ.) և apple.com/tr/macos/catalina/(թուրքերեն)

Անվանում խմբագրել

Օպերացիոն համակարգը անվանվել է ընկերության կողմից ավանդական տարբերակով՝ խոշոր աշխարհագրական տարածքի պատվին։ Այս տարբերակը իր անունը ստացել է Խաղաղ օվկիանոսում տեղակայված Սանտա Կատալինա կղզու պատվին։

Փոփոխություններ և նորամուծություններ խմբագրել

  • 32-բիթային հավելվածներն արդեն պաշտոնապես սկսեցին չաջակցել օպերացիոն համակարգի կողմից։
  • Հայնվեցին «Փոդքասթ», «Երաժշտություն» և «TV» հավելվածները, որոնք փոխելու էին եկել արդեն հնացած iTunes-ին։
  • Ավելացավ Sidecar փունկցիան, որը թույլ է տալիս օգտագործել iPad-ը որպես երկրորդ էկրան։
  • Օպերացիոն համակարգի այս տարբերակը ստացավ ձայնային կառավարման (Voice Cantrol) ֆունկցիա[2]։
  • «Գտնել ընկերներին» և «Գտնել iPhone» հավելվծները միավորվեցին մեկ ընդհանուր հավելվածում` «Տեղորոշիչ», որում ավելացավ նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս բլոկավորել գողացված դյուրակիր համակարգիչը։
  • Փոփոխություններ էին կրել «Նշուներ» և «Լուսանկարներ» հավելվածները։
  • Մշակողների համար հայտնվել էր նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ստեղծել առցանց պլանշետ մշակումների և դյուրակիրացման համար։
  • Բարելավել էին API-ի հիման վրա աշխատող հավելվածները, որոնք նախատեսված են macOS հավելվածների մշակման համար Core ML 3[3][4] և Create ML, Metal և այլն։
  • Վիրտուալ իրականության մշակումով զբաղվողների համար ավելացել է նոր Reality Composer և RealityKit հավելվածները[5]։

Աջակցվող համակարգիչներ խմբագրել

macOS Catalina օպերացիոն համակարգը հասանելի է հետևյալ սարքերի համար․

  • Mac mini (2012 թվականի կամ ավելի նոր)
  • iMac (2012 թվականի կամ ավելի նոր)
  • MacBook (2015 թվականի կամ ավելի նոր)
  • MacBook Air (2012 թվականի կամ ավելի նոր)
  • MacBook Pro (2012 թվականի կամ ավելի նոր)
  • iMac Pro (2017 թվականի կամ ավելի նոր)
  • Mac Pro (2013 թվականի կամ ավելի նոր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «macOS 10.15 называется Catalina: поддержка приложений с iPad и голосовое управление». 3DNews. (rus). 3 июня 2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «WWDC 2019: новые функции macOS и iOS для людей с ограниченными возможностями». 3DNews. (rus). 4 июня 2019. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «В Core ML заработало обучение на устройствах. В ходе WWDC компания Apple представила и новые фреймворки машинного обучения». AppTractor. (rus). 4 июня 2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «What's new in Core ML 3». Heartbeat. (անգլերեն). 11 июня 2019.(չաշխատող հղում)
  5. «Apple представила ARKit 3, RealityKit и Reality Composer». Holographica. (rus). 4 июня 2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել