Lovelyz
Lovelyz (կորեերեն՝ 러블리즈), հարավկորեական խումբ, որը բաղկացած է ութ անդամներից։ Աղջիկների Girls' Invasion ալբոմի պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 17-ին M! Countdown-ում[1]։
Lovelyz | |
---|---|
![]() | |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | 2014 |
Լեյբլ | Woollim Entertainment |
Կայք | lvlz8.com |
![]() |
Դեռևս 2012 թվականին ԶԼՄ-ն ակտիվ լուրեր է տարածում, որ Woollim Entertainment պատրաստում է գյորլ բենդի դեբյուտը, որին միանգամից կնքել էին «Infinite-ը՝ կիսաշրջազգեստներով»։ Վերջապես 2013 թվականի սկզբին լեյբլը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ մինչև պաշտոնական դեբյուտը երկու մասնակիցները՝ գլխավոր վոկալիստները, կներկայացնեն անհատական երգեր։
2013 թվականի ապրիլի 24-ին դուրս եկավ «Delight» ալբոմի համանուն սինգլը և տեսահոկովակը, որը կատարում էր Yoo JiAe։ Տեսահոլովակում նկարահանվել է B1A4 խմբի ռեփեր Baro։ Թեթր, գարնանային երգը միանգամից գրավեց հեռուստադիտողների ուշադրությունը։ Նույն տարվա նոյեմբերին լեյբլը ներկայացրեց 2-րդ վոկալիստուհի Ջինին, որը թողարկեց «Gone» սինգլը և տեսահոլովակը։ Սակայն աղջիկը տեսահոլովակում չի նկարահանվել, գլխավոր դերերում նկարահանվել են Սիումինը՝ EXO խմբի մասնակիցներից մեկը և երիտասարդ դերասանուհի Kim YooJung-ը։
Առաջին անգամ ամբողջական կազմով աղջիկները հանդես են եկել KBS Gayo Daejun 2013 թվականին, ներկայանալով որպես պարող Infinite խմբի «Man in Love» երգի կատարման ժամանակ։
2014 թվականի նոյեմբերի 3-ին Woollim Entertainment հայտարարեց նոր Lovelyz խմբի դեբյուտի մասին՝ թողարկելով առաջին կարճ հոլովակը։ Դրանից անմիջապես հետո ցանցում սկսեցին տարածվել JiSoo-ի մասին տհաճ լուրեր։ Աղջկան մեղադրում էին նկրտումների մեջ, և շանտաժ էին անում անվայելուչ բովանդակությամբ նկարներով։ Բայց դրա ոչ մի ապացույց և հաստատում չեղավ։ Դրան հաջորդեցին Ջի Սուի դատական հետաքննությունը և երկարատև դեպրեսիան՝ խանգարելով նրա պաշպոնական դեբյուտը Lovelyz խմբի կազմում[2]։
Նոյեմբերի 10-ին աղջիկները ներկայացրին «Good Night Like Yesterday» նախադեբյուտային երաժշտական հոլովակը, որտեղ նկարահանվել է Kim SungKyu-ը։ Խմբի դեբյուտային շոուքեյսը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին[3]։ Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Lovelyz-ի դեբյուտային ալբոմի ներկայացումը, որն ուներ «Girls' Invasion» անվանումը, գլխավոր երգը «Candy Jelly Love» էր[4]։ Ալբոմում նաև ներառված էին մասնակիցների մենակատարումները։
2015 թվականի փետրվարի 11-ին Woollim Entertainment հայտարարեց, որ Ջի Սուն այլևս չի լինելու խմբում, քանի որ ոստիկանությունը դեռևս հետաքննում էր նրա գործը։ Մարտի 3-ին վերաթողարկվեց ալբոմը, որի գլխավոր երգն էր «Hi~»:
Ապրիլի 22-ին խումբը սկսեց արտասահմանյան գործունեությունը, ընդունելով մասնակցությունը «KCON 2015 Japan M!Countdown» միջոցառմանը, որին մասնակցեցին 15.000 մարդ։ Մայիսին Ջի Սուի գործի հետաքննությունը վերջապես ավարտվեց։ Մայիսի 8-ին երկու մարդ, որոնց անունները չի տրվում, ձերբակալվեցին։
Անդամներ
խմբագրելԲեմական անուն | Հայերեն անուն | Բնօրինակ անուն | Դիրքը խմբում | Ծննդյան ամսաթիվ |
---|---|---|---|---|
Baby Soul | Լի Սու Ջոն | 이수정 | առաջատար, վոկալիստ, ռեփեր | հուլիսի 6, 1992 |
Ji Ae | Յու Ջի Է | 유지애 | վոկալիստ, խմբի դեմք | մայիսի 21, 1993 |
Ji Soo | Սո Ջի Սու | 서지수 | վոկալիստ, առաջատար պարող, ռեփեր | փետրվարի 11, 1994 |
Mi Ju | Լի Մի Ջու | 이미주 | վոկալիստ, գլխավոր պարոզ | սեպտեմբերի 23, 1994 |
Kei | Կիմ Ջի Յոն | 김지연 | առաջատար վոկալիստ | մարտի 21, 1995 |
Jin | Պարկ Մյոն Ին | 박명은 | գլխավոր վոկալիստ | հունիսի 12, 1996 |
Su Jeong | Րյու Սո Ջոն | 류수정 | առաջատար վոկալիստ | նոյեմբերի 19, 1997 |
Ye In | Ջունգ Յե Ին | 정예인 | մակնե, վոկալիստ, առաջատար պարող | հունիսի 4, 1998 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Lovelyz Profile». Naver. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Seo Jisoo Reportedly Will Not Attend Lovelyz Debut Promotions Due To Shock». KpopStarz. Արխիվացված է օրիգինալից 2018-01-29-ին. Վերցված է 2016-10-28-ին.
- ↑ Hong, Grace Danbi (2014 թ․ նոյեմբերի 10). «Lovelyz Wishes You a 'Good Night Like Yesterday' in Debut MV». CJ E&M enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Lovelyz drops debut album amid controversy».
Աղբյուրներ
խմբագրել- Դորամա թիվի Արխիվացված 2016-11-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lovelyz» հոդվածին։ |