libxml2XML փաստաթղթերի վերլուծության համար նախատեսված ծրագրային գրադարան է։ Այն նաև հիմք է հանդիսանում libxslt գրադարանի համար, որն աշխատեցնում է XSLT-1.0 ոճաթերթերը (XSLT-ն XML փաստաթղթերն այլ XML փաստաթղթերի կամ այլ ֆորմատների փոխարկելու լեզու է)։

Libxml2
Տեսակծրագրային գրադարան, C library? և ազատ ծրագրային ապահովում
Նախագծումը՝Veillard Daniel?[1] և Nick Wellnhofer?[2]
Գրված է՝C[3]
ՕՀյունիքսանման օպերացիոն համակարգ
Լույս տեսավ՝սեպտեմբերի 23, 1999
ԱրտոնագիրMIT արտոնագիր[4]
Կայքgitlab.gnome.org/GNOME/libxml2/-/wikis/home(անգլ.)
Ելակոդgitlab.gnome.org/GNOME/libxml2

Նկարագրություն խմբագրել

libxml2-ը գրված է C ծրագրավորման լեզվով և ապահովում է կապեր C++, Ch (C/C++ ինտերպրետատոր)[5], XSH, C#, Python, Kylix/Delphi, Պասկալ, Ruby, Perl, Common Lisp[6] և PHP[7] ծրագրավորման լեզուների համար։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել ԳՆՕՄ (GNU Network Object Model Environment) նախագծի համար, բայց կարող է օգտագործվել նաև դրանից դուրս։ libxml2-ի կոդը կարելի է հեշտորեն փոխարկել[8], քանի որ այն հիմնված է միայն ANSI C ստանդարտ գրադարանների վրա[9] և թողարկվել է MIT արտոնագրով (Բաց կոդով ծրագրային ապահովման արտոնագիր՝ մշակված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից)։ Այս գրադարանը գրվել է Դանիել Վեյլարդի կողմից և ստացել է բազմաթիվ արձագանքներ։

Այն ներառում է xmllint command-line սպասարկող ծրագիրը և HTML փարսեր[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://github.com/GNOME/libxml2/commits/master?after=da703eaaea152f6dd9e871cbe7f0ae46322c583d+6138
  2. https://github.com/GNOME/libxml2/graphs/contributors
  3. The libxml2 Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  4. http://xmlsoft.org/news.html
  5. «ch libxml2 open source binding».
  6. «cl-libxml2 High-level wrapper around libxml2 and libxslt libraries».
  7. «PHP: libxml - Manual». php.net. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  8. «Python and bindings». www.xmlsoft.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  9. «The XML C parser and toolkit of Gnome». www.xmlsoft.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  10. «HTMLparser».

Արտաքին հղումներ խմբագրել