Let's Fall in Love for the Night
«Let's Fall in Love for the Night» (անգլ. թարգմանաբար՝ «Արի գիշերը սիրահարվենք միմյանց»), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Ֆինիս Օ'Քոնելի երգ։ Ֆինիսը զբաղվել ինչպես երգի հեղինակությամբ, այդպես էլ պրոդյուսերավորմամբ։ Երգը թողարկվել է որպես սինգլ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին և հետագայում հայտնվել է նրա դեբյուտային մինի ալբոմի՝ «Blood Harmony»-ի կազմում։ Այն զբաղեցրել է Billboard Alternative Songs չարթի 17-րդ հորիզոնականը։
«Let's Fall in Love for the Night» | |
---|---|
Ֆինիս Օ'Քոնելի սինգլը | |
«Blood Harmony» ալբոմից | |
Թողարկված | Հոկտեմբերի 19, 2018 |
Ֆորմատ | |
Ձայնագրված | 2018 |
Ժանր | փոփ |
Տևողություն | 3:10 |
Լեյբլ | OYOY |
Պրոդյուսեր | Ֆինիս Օ'Քոնել |
«Let's Fall in Love for the Night» ՅուԹյուբում |
Նախարտադրություն
խմբագրելԵրգն արտահայտում է Ֆինիսի սերը սիրային երգերի նկատմամբ։ Այն աղջկա մասին է, ում նա երբեք չի հանդիպել իրական կյանքում, և այն բանի մասին, թե ինչպես է նա հարմարավետություն գտնում, պատկերացնելով, որ նրանք կարող են այլընտրանքային տիեզերքում միասին լինել, բայց միայն ժամանակավորապես։ Ֆինիսը Billboard-ին տված հարցազրույցում ասել է․ «Ես շատ եմ սիրում փոփ երգեր և երբեք ինձ չեմ ճնշում որպես սոլո արտիստի, ով պետք է միշտ առևտրային առումով հաջող երգեր գրի։ Ես գրում եմ այն, ինչ ես կցանկանայի լսել։ Սա այդպիսի երգերից մեկն է»[1]։
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակը թողարկվել է 2020 թվականի մարտի 19-ին։ Հոլովակի ռեժիսորն էր Սեմ Բենեթը, և այն նկարահանվել է մեկ կադրով։ Այն սկսում է Ֆինիսից, ով ուկուլելե է նվագում շենքի տանիքի վրա, որտեղից երևում է Լոս Անջելեսի հորիզոնը։ Երգի շարունակության ընթացքում նրան է միանում պարողների խումբը, որոնք հանդես են գալիս խորեոագրաֆիայով այն ժամանակ, երբ նա շարունակում է երգել[2]։
Չարթեր
խմբագրելՉարթ (2020) | Բարձրագույն դիրք |
---|---|
Alternative Songs (Billboard)[3] | 17 |
Rock Airplay (Billboard)[4] | 24 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Spanos, Brittany (2020 թ․ մարտի 19). «Finneas Performs on L.A. Rooftop in 'Let's Fall in Love for the Night' Video». RollingStone. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ Bowenback, Starr (2018 թ․ հոկտեմբերի 18). «Finneas Talks Newest Song 'Let's Fall in Love for the Night' & Touring With Sister Billie Eilish: Exclusive Premiere». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ Illegal name entered Finneas/Finneas/chart?f=377 Finneas Album & Song Chart History Billboard Alternative Songs for Finneas. Ստուգվել է April 19, 2020.
- ↑ Illegal name entered Finneas/Finneas/chart?f=1228 Finneas Album & Song Chart History Billboard Rock Airplay for Finneas. Ստուգվել է April 19, 2020.