Learn to Let Go, ամերիկացի երգչուհի Կեշայի ձայնագրած երգն է։ Վերցված է նրա երրորդ ստուդիական ալբոմից՝ Rainbow–ից (2017)։ Երգը թողարկվեց որպես ալբոմի երկրորդ գովազդային սինգլ։

«Learn to Let Go»
«Learn to Let Go» սինգլի շապիկը (Կեշա, 2017)
Կեշայի սինգլը
«Rainbow» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 27, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրՓոփ
Քանթրի
Երգահան
Տևողություն3:38
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Ռիքի Ռիդ
  • Ստյուարդ Կրիչտոն
Կեշայի սինգլների ժամանակագրություն
«Praying
(2017)»
«Learn to Let Go»
(2017)
«Hymn
(2017)»

Կոմպոզիցիա խմբագրել

Կեշան «Learn to Let Go»–ն գրելիս ոգեշնչված է եղել իր ընկերներից մեկով, ով «անցել էր պատկերացրած ամենավատ մանկության միջով»։ Երգը նաև վերաբերում է «Rainbow» ալբոմը գրելիս Կեշայի կրած դժվարություններին[1]։ Երգի մասին ավելի մանրամասն Huffington Post ամսագրին Կեշան ասել է․

«[…] Զարգանալու միակ ճանապարհն անցյալն անցյալ թողնելն է և բաց սրտով առաջ շարժվելը։ Եթե թողնես քո սատանաներին քեզ որսալ, նրանք քեզ միշտ կվորսեն։ Սովորի՛ր քո սխալներից, բայց մի՛ ապրիր նրանցով, և եթե կարծում ես, որ ինչ–որ մեկը քո հանդեպ սխալ է վարվել, ապա թո՛ղ դա լինի նրանց խնդիրը՝ ոչ թե քոնը։ Այնքանով, ինչքանով մեր նախկինը կերտում է մեզ, մենք չենք կարող թույլ տալ, որ այն մեզ սահմանի կամ հետ պահի։ Եվ հատկապես եթե անցել ես ծանր բաների միջով, և մենք բոլորս անցել ենք, ապա չպետք է պահել զայրույթը, քանզի այն թույնի պես մի բան է։ Պետք է սովորել թողնել այդ վատ զգացմունքներն ու առաջ շարժվել»[2][3]։

Կեշան բացատրում է երգի վերնագիրը որպես նրա կյանքի վերջին տարիների մանտրանը[4]։

Տեսահոլովակ խմբագրել

«Learn to Let Go» երգի տեսահոլովակը թողարկվեց 2017 թվականի հուլիսի 27–ին։ Հոլովակում Կեշան կիսվում է իր մանուկ հասակի տնային վիդեոներով՝ բնության գրկում վազելիս, երգելիս և խենթի պես պարելիս[2]։

Հիթ–շքերթներ խմբագրել

Չարթ (2017) Հորիզոնական
  Canadian Hot 100[5] 81
Նոր Զելանդիա (RMNZ)[6] 6
  Scottish Singles Top 40[7] 79
  Billboard Hot 100[8] 97

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baillie, Katie (2017 թ․ հուլիսի 6). «Kesha's new album Rainbow is a powerful, emotional and strongly feminist record that is worth the 4-year wait». Metro. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  2. 2,0 2,1 «See Kesha Exorcise Her Demons in 'Learn to Let Go' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  3. «Kesha Shares Childhood Home Movies In New Video, 'Learn to Let Go': Watch». Billboard. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  4. Կաղապար:Cite
  5. Kesha Album & Song Chart History Canadian Hot 100 for Kesha. Ստուգվել է August 8, 2017.
  6. «NZ Heatseekers Singles Chart». Recorded Music NZ. 2017 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  7. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է August 5, 2017.
  8. Kesha Album & Song Chart History Billboard Hot 100 for Kesha. Ստուգվել է August 8, 2017.