Lamborghini Centenario, միջին հզորության շարժիչով սուպերմեքենա, որը թողարկվել է սահմանափակ քանակով՝ 40 օրինակով ի պատիվ Lamborghini ապրանքանիշի ստեղծող Ֆերուչո Լամբորգինիի 100-ամյակի[1]։ Ավտոմեքենան մշակվել է Lamborghini Centro Stile դիզայնի ստուդիայի կողմից[2] և ներկայացվել է Ժնևի ավտոսալոնի շրջանակներում 2006 թվականի մարտին[3]։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 20 կուպե և 20 ռոդսթեր[1], ընդ որում՝ ամբողջ խմբաքանակը վաճառվել է[4]։

Lamborghini Centenario
Ընդհանուր տվյալներ
ՏեսակFerrari LaFerrari
ԱրտադրողԼամբորգինի
Դասսուպերմեքենա
Անիվային բազա2700 միլիմետր
 Lamborghini Centenario Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Մեքենան, որի թափքը ներկայացնում է մոնոկոկ ածխածնային մետաղալարին, ունի Lamborghini L539 արդիականացված V12 շարժիչ, որն ունի 235 կիլոգրամ քաշ և 6,5 լիտր աշխանտանքային ծավալ, որի հզորությունը կազմում է 770 ձիաուժ (566 կՎտ) 8500 պտ/րոպեի դեպքում[5]։ Պտտման պահը հավասար է 690 Նմ րոպեում 5500 պտույտի դեպքում։ Ավտոմեքենան 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքում է 2,8 վայրկյանում, 0-ից մինչև 200 կմ/ժ՝ 8,6, 0-ից մինչև 300 կմ/ժ՝ 23,5 վայրկյանում[5]։ Առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։ Հզորության համար, որը բաշխվում է բոլոր 4 անիվների վրա, օգտագործվում է 7 արագություններով ISR կիսաավտոմատ փոխանցման տուփ։ Սուպերմեքենայի առջևում օգտագործվել է 255/30 ZR20 անվադողեր, հետևում՝ 355/25 ZR20: Վառելիքի համակցված ծախսը, ըստ ընկերության հայտարարության, կազմում է 13,6 լիտր 100 կմ-ում, քաղաքում՝ 24,7, ավտոմայրուղում՝ 10,7[5]: Աղտոտող նյութերի (CO2) արտանետումը կազմում է 370 գր/կմ, ընդ որում՝ ավտոմեքենան համապատասխանում է Եվրո-6 բնապահպանական նորմերին։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Бисембин Асатур (2 марта 2016). «С днем рождения, папа! Новый Lamborghini Centenario к юбилею основателя компании». За рулём. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «В Питере – в музей!». Top Gear Russia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 28.09.2017-ին.
  3. NOAH JOSEPH. «Lambo to mark founder's birth with limited-run supercar in Geneva» (անգլերեն). Auto Blog. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 28.09.2017-ին.
  4. CRISTIAN GNATICOV. «Lamborghini "Centenario" Has Been Reportedly Sold Out» (անգլերեն). Car Scoops. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 28.09.2017-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Lamborghini Centenario - TECHNICAL SPECIFICATIONS» (անգլերեն). Официальный сайт Lamborghini. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 28.09.2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել