LaMia Airlines Flight 2933-ի կործանում Կոլումբիայում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 29-ին։ British Aerospace 146 օդանավը, որը պատկանել է LAMIA ընկերությանը (Línea Aérea Mérida Internacional de aviación) թռչում էր Բոլիվիայից և ուղղություն էր վերցրել դեպի Կոլումբիայի Մեդելյին քաղաք։ Օդանավում եղել է 81 մարդ (72 ուղևոր և 9 անձնակազմի անդամ)։ Ուղևորների թվում եղել են բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, ովքեր նոյեմբերի 30-ին պետք է մասնակցեին Հարավամերիկյան գավաթ 2016-ի առաջին խաղին[1]։ Ակումբի ավագ Կլեբեր Սանտանան 4 տարի խաղացել է «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբում[2]։

LMI 2933-ի կործանում
Դեպքի վայրը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2016 թվականի նոյեմբերի 28
Պատճառհետաքննություն է ընթանում
ՎայրՅա Յունիոն և Կոլումբիա, ,  Կոլումբիա
ՉվերթLMI 2933
Թռիչքի վայրՎիրու Վիրու միջազգային օդանավակայան ({{{2}}} Բոլիվիա)
Վերջնական կետԽոսե Մարիա Կորդովայի անվան միջազգային օդանավակայան ({{{2}}} Կոլումբիա)
Զոհվածներ71
Վիրավորներ6
Aviation Safety Network ID20161128-0
Օդանավ
ՄոդելAvro RJ/BAe 146
ԱվիաընկերությունLAMIA
Կողային համարCP-2933
Ուղևորներ72
Անձնակազմ9
Կենդանի մնացած5
 LaMia Airlines Flight 2933 Վիքիպահեստում

Ավիավթարը տեղի է ունեցել Լա Ունյոն մունիցիպալիտետում։ Ավիացիոն մարմինները հայտարարեցին, որ երեկոյան ժամը 22:00-ի մոտ (Երևան ժամանակով առավոտյան 7-ին) օդանավից կանչ է ստացվել՝ տեխնիկայի անկառավարելիության վերաբերյալ։

Հայտնվում է 6 փրկվածների մասին, որոնցից 4-ը ուղևոր են, այդ թվում նաև դարպասապահ՝ Դանիլոն, Ժաքսոն Ֆոլմանը և պաշտպան Ալան Ռուշելը[3][4]) և անձնակազմի մեկ անդամ[5]։ Զոհվածների թվում են ակումբի մարզիչ Կայո Ժունիորը և ակումբի ավագ Կլեբեր Սանտանան։ Այնուհետև կոլումբիական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ավելի ուշ դարպասապահը մահացել է հիվանդանոցում։ Ավելի ուշ հայտնվեց, որ փրկվել է նաև պաշտպան Նետո Էլիո Ջամպերը։

Ավիավթարի հավանական պատճառը կարող է լինել վառելիքի պակասը[6]։

Որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են վատ տեսանելիության և նախկինում տեղի ունեցած վարար անձրևների պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Десять пассажиров смогли выжить при крушении самолета в Колумбии - Новости - Советский спорт
  2. Финальный полет
  3. Dos futbolistas y una azafata, los primeros superviviente del accidente del Chapecoense
  4. Футболисты Бразилии находились в самолёте, разбившемся в Колумбии
  5. «Назван выживший после крушения самолета в Колумбии футболист». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Не дотянули: почему самолет с бразильскими футболистами разбился в Колумбии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ռադարի տեսագրությունը մինչ կործանումը