KZO (գերմ.՝ Kleinfluggerät Zielortung, թարգմանաբար՝ թիրախներ գտնող փոքր ինքնաթիռ), գերմանական փոքր հետախուզային ԱԹՍ։

KZO
"Kleinfluggerät Zielortung"
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԳերմանիա Rheinmetall AG
Առաջին թռիչք1998
Շահագործման սկիզբ2005
ՇահագործողներԳերմանիա
 Rheinmetall KZO Վիքիպահեստում

Նախատեսված է առանձին թիրախների, ինչպես նաև այլ օբյեկտների հեռուստատեսային հետախուզության, ինչպես նաև հրետանային և հրթիռային համակարգերի կրակի ճշգրտման համար։ ԱԹՍ-ի վրա նաև տեղադրված է ինֆրակարմիր տեսախցիկ։ Սարքի ծրագրային ապահովումը թույլ է տալիս ավտոմատ կերպով ճանաչել թիրախների տեսակները։

Արձակվում է հրթիռային շարժիչի միջոցով, վայրէջք է կատարում պարաշյուտով։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ խմբագրել

  • Թևերի բացվածքը՝ 3, 42 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 168 կգ

Թռիչքային առանձնահատկություններ խմբագրել

  • Առավելագույն արագությունը՝ 216 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 6 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 4000 մ

Մարտական կիրառում խմբագրել

Կիրառում է Բունդեսվերը, 2009 թվականի հուլիսի վերջից օգտագործվում է գերմանական զորքերի կողմից Աֆղանստանում։