KIT-I
KIT-I (ռուս.՝ Китай, արտասանվում է որպես «Կիտայ»[1]), 2007 թվականին կազմավորված ռուսական ռոք խումբ։
KIT-I | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Китай |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ ռոք |
Գործունեություն | 2007-2012 |
Լեյբլ | «Монолит Рекордс» «Gemini» |
Անդամներ | |
Գրիշա Ռադուգա Պաշա Սկիտլս Սերգեյ Ջուս Սոնյա Ֆինկ |
Անվանումը կապված է «Կիտայ-գորոդ» մետրո կայարանի հետ, որտեղ տեղակայված էր խմբի փորձերի առաջին բազան[2]։ Խումբը ճանաչելիություն է ձեռք բերել 2009 թվականի թողարկված «После дождя» երգով[1]։
ՊատմությունԽմբագրել
Խմբի փորձերը սկսվել են 2007 թվականին[2]։ Սկզբնական շրջանում, խումբը բաղկացած էր Գրիշայից, Սկիտլսից, Ֆինկից և թմբկահարից, ով հետագայում լքեց խումբը[3]։ Ձայնագրման ընկերությունների և ռադիոկայանների կողմից՝ համագործակցության հրավերները մերժվելուց հետո խումբը դեմոձայնագրությունները ցույց տվեց պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևին, ով հետագայում խմբի հետ սկսեց աշխատել[4]։ Առաջին տեսահոլովակների նկարահանումների ժամանակ Գրիշան ծանոթացավ թմբկահար Ջուսի հետ, ով հետագայում ընդգրկվեց խմբի կազմի մեջ[3]։
2009 թվականի ամռան սկզբին, ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց»֊ի, խումբը դարձավ ժամանակաշրջանի գլխավոր երաժշտական ցնցումը[1], իսկ նրանց տեսահոլովակներն ու երգերն ընդգրկվեցին երկրի առաջատար երաժշտական հեռուստաալիքների և ռադիոկայանների ռոտացիաներում[3]։ 2010 թվականին խումբը հաղթեց «OE Video Music Awards 2010»֊ի երկու անվանակարգում։ Մրցույթը կազմակերպվել էր մերձբալթյան երկրներում հեռարձակվող ОЕ ժամանացային ալիքի կողմից։
Խմբի կազմԽմբագրել
- Գրիշա RADUGA — կիթառ, վոկալ
- Սոնյա Ֆինկ — բաս կիթառ
- Պաշա Սկիտլս — կիթառ
- Սերգեյ Ջուս — թմբուկներ (լքել է խումբը 2012 թվականին)
ՏեսահոլովակներԽմբագրել
- 2009 — «После дождя» (ռեժ․ Մաքսիմ Ֆադեև)
- 2009 — «Осень» (ռեժ․ Մաքսիմ Ֆադեև)
- 2010 — «Выпускной» (ռեժ․ Ալան Բադոև)
- 2010 — «Моё сердце» (ռեժ․ Մաքսիմ Ֆադեև)
ՄրցանակներԽմբագրել
OE Video Music Awards 2010Խմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Алла Жидкова Китайская грамота // Московский Комсомолец. —М., 2009. — № 25099.
- ↑ 2,0 2,1 Анастасия Корнеева От Москвы до Риги через КИТАЙ // Пришкольная газета. —Рига, 2010. — № 9 (31). — С. 13.
- ↑ 3,0 3,1 3,2 Георгий Харебава (14.05.2009)։ «Эксклюзивное интервью с группой Китай»։ MUZ.RU։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-21-ին։ Վերցված է 2011-03-22
- ↑ «Биография группы на официальном сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է 2015-11-23
- ↑ Лучшая Песня Года 2010 | OE Video Music Awards 2010
- ↑ Самая Искренняя номинация (от истинных поклонников) | OE Video Music Awards 2010]
- ↑ Видео Года 2010 | OE Video Music Awards 2010]
ԳրականությունԽմբագրել
- Алла Жидкова «Китай» в поисках секса // Московский Комсомолец. —М., 2009. — № 25224.
Արտաքին հղումներԽմբագրել
- Խմբի պատմությունը, հարցազրույց russia.ru կայքին։ Archived 2016-06-03 at the Wayback Machine.
- Տեղեկություն խմբի մասին Archived 2012-06-25 at the Wayback Machine.