Միայնակ բադիկը (Թոմ և Ջերի)
«Just Ducky» (հայերեն՝ Միայնակ բադիկը), «Թոմ և Ջերի» անիմացիոն մուլտֆիլմի 77-րդ սերիան[1]։ Համարվում է առանձին կարճամետրաժ մուլտֆիլմ։
Ջերին փորձում է բադիկին լողալ սովորեցնել | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Շարքի մասն է | Թոմն ու Ջերին |
Ռեժիսոր | Ջոզեֆ Բարբերա |
Սցենարիստ | Յոզեֆ Բարբարա Ուիլյամ Հաննա |
Պրոդյուսեր | Ֆրեդ Քուիմբի |
Երաժշտություն | Սքոթ Բրեդլի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Դիստրիբյուտոր | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 6 րոպե |
Շարք | Թոմն ու Ջերին |
Թվական | 1953 |
Էպիզոդը թողարկվել է 1951 թվականին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Metro-Goldwyn-Mayer» ընկերության կողմից։
Սյուժե
խմբագրելՁվից դուրս են գալիս մայր բադիկի 6 նորածին ձագուկները և գնում մոր հետևից դեպի գետը։ Ձագերից մեկը՝ կրտսերը, ուշանում է և նկատելով, որ իր բոլոր եղբայրները ու քույրերը գնում են դեպի գետը, նա ևս շտապում է մոր հետևից։ Սակայն նա մտնելով ջրի մեջ նկատում է, որ չի կարող պահել հավասարակշռությունը ջրի վրա՝ իր եղբայրների պես։
Նա դուրս է գալիս ջրից ամբողջովին թրջված։ Նա բղավելով կանչում է իր մորը, սակայն նրա մայրը և եղբայրները արդեն հեռվում էին։ Փոքրիկ բադիկի լացի ձայնը լսում է Ջերին և շտապում է տեսնելու փոքրիկ բադիկի խռովության պատճառը։ Թոմը իմանում է բադիկի հետ պատահածի մասին և փորձում է նրան լողալ սովորեցնել։ Բադիկը լողալու փորձեր է կատարում, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Փոքր-ինչ բարկացած Ջերին գնում է իր տուն՝ լողալու միջոցներ բերելու համար։
Բադիկը մտածում է, թե Ջերին ևս իրեն լքել է և մտածելով հեռանում է։ Նա գնում է, և իր ոտքով ընկնում Թոմ կատվի ապուրի մեջ։ Նա օգնություն է խնդրում, սակայն Թոմը նրան համեմում է և պատրաստվում է ուտել։
Ջերին տեսնելով այդ սարսափելի դեպքը փայտով կոտրում է Թոմի ատամները և փրկում բադիկին։ Թոմը ընկնում է Ջերիի հետևից։ Մկնիկը մտնում է գետի մեջ և ցողով օդ շնչում։ Ցողը մնում է ջրից դուրս։ Թոմը գալիս է և փորձում է փչել ցողը։ Ջերին դառնում է կլոր գնդակ և ապա նույն կերպ է վարվում նաև Ջերին։
Նույն կերպարանքն է ընդունում նաև Թոմ կատուն։ Փոքրիկ բալիկը մոտենում է Թոմին և ասեղով ծակում նրա գլուխը։ Թոմը կրկին բռնում է բադիկին, իսկ Ջերին քարով կոտրում է կատվին։ Մնում է միայն Թոմի ուրվագիծը։
Դեպքերը այնպես են դասավորվում, որ Թոմը ընկնում է խորը գետի մեջ։ Բադիկը տեսնում է, որ կատուն խեղդվում է և օգնության է կանչում Ջերիին։ Ջերին չի կարողանում գալ օգնության, քանի որ բանտարկվել էր տարայի մեջ՝ կատվի կողմից։ Բադիկը շտապ ցատկում է ջրից մեջ և լողալով փրկու կատվին։
Գետի ափի մոտ նրան է դիմավորում ազատված Ջերին։ Դրանից հետո Ջերին փորձում է բուժել ցրտահարված կատվին և նրանք երկուսով ականատես են լինում մայր բադի և իր բադիկների լողին։ Նրանց շարքում էր նաև փոքրիկ բադիկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Tom and Jerry S1950E31: Just Ducky». SideReel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.