Junior M.A.F.I.A. ամերիկյան հիփ հոփ խումբ Բեդֆորդ-Սթույվեսանտից, Բրուքլին, Նյու Յորք։ M.A.F.I.A. նշանակում է Խելամիտ մոտեցումներ գտնելու վարպետներ (Masters At Finding Intelligent Attitudes): Խումբը ձևավորվել և ղեկավարվել է ռեփեր The Notorious B.I.G.-ի կողմից։ 1995 թվականին նրանք թողարկեցին իրենց դեբյուտային ալբոմը՝ «Conspiracy»-ն։ Խմբի «Player's Anthem» (թիվ 13 ԱՄՆ-ում) և «Get Money» (թիվ 17 ԱՄՆ-ում) սինգլների հաջողությունը օգնեց Լիլ Քիմին մենակատարի կարիերա սկսել։

Junior M.A.F.I.A.
Ժանրերհիփ հոփ[1] և Գենգստա ռեփ
ԼեյբլԲադ Բոյ Ռեկորդս, Atlantic Records և Big Beat Records?

Խումբը դադարեցրեց գործունեությունը The Notorious B.I.G.-ի սպանությունից անմիջապես հետո, իսկ Լիլ Քիմն ու Լիլ Սիզը սոլո կարիերա սկսեցին։ 2005 թվականին խմբի երեք անդամները (բացառությամբ Լիլ Քիմի) Junior M.A.F.I.A. անվան տակ թողարկեցին իրենց երկրորդ ալբոմը ի հիշատակ խմբի[2]։

Խմբի ձևավորում խմբագրել

Junior M.A.F.I.A.-ի անդամները եղել են The Notorious B.I.G.-ի մանկության ընկերները։ Խմբի ստեղծման պահին բոլոր անդամները քսան տարեկանից փոքր էին։ Խումբը ձևավորվել է երեք առանձին խմբերի և չորս անհատների միավորումից՝ չհաշված The 6-ը կամ 666-ը (Lil' Cease, Bugsy, Capone, Chico և Nino Brown), The Snakes (Larceny-ի և Trife-ի զարմիկները), (մենակատար) Klepto/Kleptomaniac-ը, որը պատասխանատու էր The Notorious Big ռեփի բառերը Versace-ի և Moschino-ի ոճով ներկայացնելու համար, պրն. Բրիստալը, Չիկո Դել Վեկը և Լիլ Քիմը (նույն ինքը՝ Big Momma և/կամ The Leeutenant), խմբի միակ կին արտիստը։ The 6s-ը The Notorious B.I.G.-ին ճանաչում էր մինչ իր ռեփ կարիերա սկսելը։ The Notorious B.I.G.-ն խմբի համար կարծես «կնքահայր» լիներ[3]։

Դեբյուտ խմբագրել

1995 թվականին խումբը թողարկեց իր դեբյուտային «Conspiracy» ալբոմը Նյու Յորքի «Big Beat Records» և «Undeas» լեյբլների կողմից։ Ալբոմը թողարկվեց նույն ոճով, ինչ The Notorious B.I.G-ի դեբյուտային ալբոմը՝ «Ready to Die»-ը, հաջողությամբ կրկնելով նախորդ ձայնագրությունների ուժեղ կողմերը[4]։ B.I.G-ն մասնակցել է ալբոմի չորս երգերի ձայնագրմանը։ Հանգույցների թեմաները կոպիտ էին և հիմնականում զենքի ու փողի մասին էին։ Ալբոմի երաժշտությունը ստեղծել են DJ Clark Kent-ը, EZ Elpee-ը, Daddy-O-ը, Akshun-ը և Special Ed-ը։ Conspiracy-ն ստացել է որոշ դրական արձագանքներ, սակայն քննադատության է ենթարկվել խմբի որոշ անդամների՝ բավարար անհատականություն չցուցաբերելու պատճառով[4]։ Ալբոմը հայտնվեց ԱՄՆ-ի Billboard 200-ի ութերորդ հորիզոնականում՝ վաճառելով 69,000 օրինակ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[5], իսկ ավելի ուշ 1995 թվականի դեկտեմբերի 6-ին ոսկե սերտիֆիկացում ստացավ։

Գլխավոր սինգլը՝ «Player's Anthem»-ը, որը արտադրվել է DJ Clark Kent-ի կողմից և The Notorious B.I.G.-ի մասնակցությամբ, դարձել է «ոսկե»։ Ուղեկցող տեսանյութում երևում է, որ խումբը թռչում է ուղղաթիռներով և Learjet ինքնաթիռներով՝ F.B.I-ի հսկողության ներքո բիզնես վարելիս։ Ալբոմը նաև ստեղծեց հանրահայտ «Get Money» հիթը, զուգերգ, որը ներառում է The Notorious B.I.G. և Lil' Kim-ը և նրա «Gettin' Money» ռեմիքսը, որտեղ ներկայացված են Լիլ Սիզը, B.I.G.-ն և Լիլ Քիմը։ Սինգլը ստացել է պլատինե սերտիֆիկացում և օգնել Քիմին մենակատար կարիերան սկսել[6]։ «I Need You Tonight»(Aaliyah-ի մասնակցությամբ) ալբոմի միակ սինգլն էր, որտեղ The Notorious B.I.G.-ն մասնակցություն չուներ։ Երաժշտական ​​տեսահոլովակում Klept-ը, Լիլի Քիմը, Trife-ը և Aaliyah-ը Քիմի բացակայության ընթացքում տնային երեկույթ են կազմակերպում նրա տանը։

Conspiracy-ից հետո խմբագրել

1997 թվականին The Notorious B.I.G-ի մահից հետո խումբը դադարեց գոյություն ունենալ։ 1995 թվականին տված հարցազրույցներից մեկում B.I.G.-ին հայտարարել է որ ծրագրում է 2000 թվականին հեռանալ ռեփ երաժշտությունից, որպեսզի ղեկավարի Junior M.A.F.I.A.-ն, հարցազրույցը թողարկվել է 2003 թվականին XXL ամսագրի համարներից մեկում։ 2005 թվականին խմբի նախորդ յոթ անդամներից երեքը՝ Lil' Cease-ը, MC Klepto-ն և Larceny-ին (այժմ հայտնի որպես Banger), Junior M.A.F.I.A. անվան տակ թողարկեցին «Riot Musik» ալբոմը։ Սակայն ալբոմը չունեցավ այն հաջողությունը ինչ նախորդը՝ զբաղեցնելով միայն 61-րդ հորիզոնականը Top R&B/Hip-Hop Albums չարթում և 50-րդ հորիզոնականը՝ Independent Albums չարթում։

Որպես մենակատար Լիլ Քիմը թողարկել է չորս ալբոմ։ M.A.F.I.A․-ն հիշատակվել է նրա դեբյուտային «Hard Core» ալբոմում՝ «M.A.F.I.A Land» և «Fuck You» երգերում։ Քիմը համագործակցել է Լիլ Սիզի և Ջեյ Զիի հետ իր «Crush on You (Remix)» սինգլը և իր դեբյուտային ալբոմը՝ «Big Momma Thang» թրեքը ստեղծելիս։ Լիլ Սիզի «The Wonderful World of Cease A Leo» սոլո ալբոմը թողարկվել է 1999 թվականին՝ զբաղեցնելով Billboard 200-ի 26-րդ հորիզոնականը։ «Play Around»-ի գլխավոր սինգլը, որտեղ հանդես են եկել Բրիստալը, Լիլ Քիմը և Փաֆ Դեդին զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Խմբի անդամներից ոմանք այլ մասնագիտություններով են զբաղվել։ Օրինակ, MC Klepto-ն (իսկական անունը՝ Terrence Harding) այժմ անշարժ գույքի հայտնի բրոքեր է[7][8]։

Կոնֆլիկտներ խմբագրել

2004 թվականին թողարկվել է «The Best of Junior M.A.F.I.A․ (Cleopatra)» ֆիլմը, ինչպես նաև վավերագրական ֆիլմերի հեղինակ Էյպրիլ Մայայի DVD-ն, որը կոչվում է «The Junior M.A.F.I.A․ Chronicles», պատմական վավերագրական ֆիլմ, որը պատմում է The Notorious B.I.G-ի և Junior M.A.F.I.A-ի շուրջ ծագած հակասությունների և դավադրությունների մասին։ Այն ներառում է չհրապարակված կադրեր ստուդիայի նիստերից և տնային տեսանյութեր The Notorious B.I.G-ի և նրա թիմի կյանքից։ DVD թողարկումը ներառում է անվճար միքսթեյփ։ Հետագա DVD-ն, առանց բուն ռեժիսորի, կոչվում էր «The Chronicles of Junior M.A.F.I.A. Part II Reloaded»-ը նախատեսվում էր թողարկել 2005 թվականին, սակայն դադարեցվեց, երբ Լիլ Քիմը 6 միլիոն դոլարի հայց ներկայացրեց ընդդեմ Լիլ Քիզի՝ պնդելով, որ նա երբեք թույլտվություն չի տվել օգտագործել իր անունը և պատկերը[9]։

Լիլ Սիզը և Banger-ը (նախկինում հայտնի է որպես Larceny) ցուցմունք են տվել Լիլ Քիմի դեմ 2005 թվականին դատավարության ժամանակ սուտ վկայության համար, ինչից հետո Քիմիը և խմբի մենեջեր D-Roc-ը հայտնվեցին բանտում[10][11]։ Այս դեպքից հետո Քիմը 2005 թվականին թողարկված «Մերկ ճշմարտություն» (''The Naked Truth'') ալբոմում նրանց անվանեց «դավաճաններ»։ 2006 թվականի հունիսի 27-ին թողարկվեց երկրորդ DVD-ն՝ «Reality Check: Junior Mafia vs Lil' Kim» վերնագրով, որն այնքան հաջող չէր, որքան իր նախորդը։ DVD-ում զույգը ներկայացնում էր պատմության իրենց կողմը։

2007 թվականին «The Chronicles of Junior M.A.F.I.A.»-ի ռեժիսոր Էյպրիլ Մայան հաջորդող «Life After Death: The Movie» վավերագրական ֆիլմում համագործակցել է D-Roc-ի հետ։ Ֆիլմն արդարացրեց դատապարտված սուտ մատնություն տվող Լիլ Քիմին և բացահայտեց փաստերը, թե ինչպես են Լիլ Սիզը և Banger-ը սուտ ցուցմունքի դատավարության ժամանակ պիտակավորվել որպես «դավաճաններ», ինչպես նաև լուսաբանել է Hot 97 ռադիոյի կրակոցը և ուղղել 2004 թվականին թողարկված DVD-ի բնօրինակի թերությունները։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • «Conspiracy»(1995 թվական)
  • «Riot Musik» (2005 թվական)

Կազմման ալբոմներ խմբագրել

  • «The Best of Junior M.A.F.I.A.» (2004 թվական)

Հրավիրված արտիստներ խմբագրել

Ոչ առանձին ալբոմների ցուցակը, այլ կատարող կատարողների հետ, որը ցույց է տալիս թողարկման տարին և ալբոմի անվանումը
Անվանում Տարի Այլ արտիստներ Ալբոմ
"We Don't Need It" 1996 None Sunset Park
"White Chalk, Pt. 2" None Original Gangstas
"Fuck You" Լիլ Քիմ Hard Core
"Young Cassanovas" 1997 Cam'ron, Mase How to Be a Player
"Young G's Perspective" 1998 Blackjack Cell Block Compilation 2: Face/Off
"Biggie" 1999 The Notorious B.I.G. Born Again
"Do What You Like" 2000 Լիլ Քիմ The Notorious K.I.M.
"Chinatown" 2001 DJ Clue Լիլ Քիմ, Լիլ Քիզ The Professional 2
"Get Up, Stand Up" DJ Clue,Լիլ Քիմ Stadium Series Part 3 Let The Games Begin!
"Just Us" 2006 The Heatmakerz Pre Crack
"If They Don't Die" 2016 Daddy-O Daddy-O Presents Junior Mafia And Freestyle Fellowship – Unreleased EP
"Steal & Rob"

Ֆիլմագրություն խմբագրել

  • Junior M.A.F.I.A.-ի քրոնիկները (2004 թվական)
  • Իրականության ստուգում։ Junior Mafia vs Lil' Kim (2006 թվական)
  • Կյանք մահից հետո։ Ֆիլմ։ (2007 թվական)
  • Notorious ինչպես պատկերված է ֆիլմում (2009 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.mtv.com/artists/junior-mafia/discography/52808/
  2. «The Startling Evolution Of Lil' Kim». 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  3. Conspiracy(չաշխատող հղում) Tower Records. Retrieved on December 16, 2006
  4. 4,0 4,1 [Conspiracy > Overview] allmusic. Retrieved on December 16, 2006
  5. Mayfield, Geoff (2000 թ․ հուլիսի 15). Between The Bullets – Hit Hop. Billboard Magazine. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. Lane, Lynda. [Junior M.A.F.I.A. > Overview] Allmusic. Retrieved on March 11, 2007
  7. Harris, Elizabeth A. (2012 թ․ ապրիլի 9). «Once a Rapper, a Ballerina or a Model, Now in Real Estate Sales». New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  8. «Doing B.I.G. Things». Corcoran Group. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. Lil' Kim Hits Lil' Cease With $6 Million Suit MTV News July 19, 2005. Retrieved on June 27, 2008
  10. Lil' Cease Says He's No Snitch for Testifying Against Kim MTV News March 21, 2005. Retrieved on 2006-12-16.
  11. Metro Briefing | New York: Manhattan: Testimony Against Lil' Kim NY Times March 8, 2005. Retrieved on 2006-12-16.

Արտաքին հղումներ խմբագրել