IvaVerse-ը գերմանահայ երգչուհի և երգահան Իվետա Մուկուչյանի առաջին ստուդիական ալբոմն է[1][2]։ Ալբոմն ընդգրկում է 5 երգ, երգչուհին մեկնաբանել է իր ալբոմը որպես խոստովանություն և ասել,- «Այս ձայնասկավառակն ինձ համար շատ կարևոր է, և ես դժվարանում էի այն թողարկել, որովհետև այստեղ կան շատ կարևոր խոսքեր իմ անձնական կյանքից` անցած սիրո մասին, իմ հայրիկի մասին, իմ ներքին աշխարհի մասին։ Այդ պատճառով էլ այն կոչվում է «IvaVerse»: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել առևտրի և զվարճանքի խոշորագույն բազմաֆունկցիոնալ կենտրոն Դալմա Գարդեն Մոլում[3]։

IvaVerse
Իվետա Մուկուչյանի ստուդիական ալբոմ
ԹողարկվածԴեկտեմբերի 25, 2016 (2016-12-25)
ԺանրՓոփ, R&B
Լեզուանգլերեն
ՊրոդյուսերԼևոն Նավասարդյան
Կաղապար:Երգեր

Ծանոթագրություններ խմբագրել