«If I Ain’t Got You» (հայերեն՝ «Եթե ես չունեմ քեզ»), ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզի երգը նրա երկրորդ ստուդիական ալբոմից՝ «The Diary of Alicia Keys»-ից (2003)[1]։ Երգի հեղինակը և պրոդյուսերը հենց Ալիշան է։

«If I Ain’t Got You»
Ալիշա Քիզի սինգլը
«The Diary of Alicia Keys» ալբոմից
Թողարկված2004 թվականի փետրվարի 17
Ֆորմատ
ՁայնագրվածKampo Studios (Նյու Յորք
Ժանրժամանակակից R&B
Տևողություն3:48
ԼեյբլJ Records
ՊրոդյուսերԱլիշա Քիզ
Ալիշա Քիզի սինգլների ժամանակագրություն
«You Don’t Know My Name»
(2003)
«If I Ain’t Got You»
(2004)
«Diary»
(2004)
«If I Ain’t Got You» ՅուԹյուբում

2004 թվականի փետրվարին երգը թողարկվել է որպես առանձին սինգլ։ Դա վերոնշյալ ալբոմից երկրորդ սինգլն էր՝ «You Don’t Know My Name»-ից հետո։

«Billboard» ամսագրի «Billboard Hot 100» հիթ-շքերթում երգը հասել է 4-րդ հորիզոնական[1]։

Պատմություն խմբագրել

Ալիշա Քիզը երգը գրել է այն բանից հետո, երբ 2001 թվականի օգոստոսի 25-ին 22-ամյա երգչուհի Ալիա Դանա Հոութոնն ավիավթարից մահացել է Բահամյան կղզիներում։ Այդ ողբերգության տպավորության տակ նա հորինել է այն։

Երգչուհին նշել է․

  Այս երգի գաղափարն իմ մեջ հղացել է անմիջապես այն բանից հետո, երբ Ալիան հեռացել է այս կյանքից։ Դա այնքա՜ն տխուր ժամանակ էր, ոչ ոք չէր ուզում հավատալ այդ ամենին։ Դա ուղղակի ինձ ամեն ինչ պարզ հասկացրել է, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ[1]։  

Մրցանակներ խմբագրել

Այս երգի համար Ալիշա Քիզը 2005 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ որպես «Կանացի լավագույն վոկալային աշխատանք R&B ժանրում»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «If I Ain't Got You by Alicia Keys Songfacts». Songfacts. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.